Որպեսզի ՀՀ-ն կարողանա անկաշկանդ լինել, պետք է ազատվի 5-րդ շարասյունից. Չուգասզյան

«Եթե նկատի ունենանք նաեւ, որ մեր հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական շատ լարված տարածաշրջանում եւ որպեսզի ՀՀ-ն կարողանա անկաշկանդ լինել, պետք է ազատվի նաեւ այդ 5-րդ շարասյունից, որպեսզի խորհրդարանում չհայտնվեն: 5-րդ շարասյուն ասելով՝ ես նկատի ունեմ այն եռյակին, ովքեր տեսանք, թե ինչ դավադրություն էր կազմակերպել մի քանի օր առաջ»,- այս մասին այսօր կայացած «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը:

«Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորության մասին՝ մենք պետք է ասենք, որ փաստորեն այս ընտրություններով արձագանգրվելու է Հայաստանի քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Ավելի ճիշտ, որպես այդպիսին, ժողովրդավարական քաղաքական դաշտ գոյություն չուներ, հիմա մենք մոտ 30 տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ որ Հայաստանի պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձեւավորելու մի նոր խորհրդարան, մի նոր ժողովրդավարական համակարգ, որի ձեւակազմը որակապես լինելու է այլ՝ համեմատ նախորդ 30 տարիների հետ»,- ասաց Չուգասզյանը:

Խոսելով «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադրման մասին Չուգասզյանը նշեց, որ իրենք բոլորն էլ կուսակցաշինությունը դիտում են, որպես պետականաշինության շատ ավելի մեծ խնդրի անհրաժեշտ մաս: «Մեզնից ոչ մեկը իր էությամբ կուսակցական չի: Պետական գործիչներ ենք մեզ համարում: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խնդիրներից մեկը միակուսակցական համակարգից հրաժարումն է:

Շատերս հետեւում ենք վերջին իրադարձություններին: Ես նկատի ունեմ հատկապես գիշերային իրադարձությունները: Սա մեծագույն նենգություն է, որովհետեւ այդ ուժերը ոչ թե ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ են, այլ ընդամենը 5-րդ շարասյուն են, որ այս տարիներին կեղեքել է ամբողջ երկիրը, թալանել է: Եւ փոխանակ իրենց հետ բանակցություններ վարելու, իրենց պետք է հանցագործներ դիտարկել:

Շատ բնական է, որ գալիք ընտրություններում ՔՊ-ն ձայների մեծամասնություն պիտի ստանա: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ օլիգարխիկ ուժերը դուրս մնան գալիք ընտրություններում` խորհրդարանում ներկայացված լինելուց: Եթե նկատի ունենանք նաեւ, որ մեր հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական շատ լարված տարածաշրջանում, ինքը պետք է ազատվի նաեւ այդ 5-րդ շարասյունից, որպեսզի խորհրդարանում չհայտնվեն: 5-րդ շարասյուն ասելով՝ ես նկատի ունեմ այն եռյակին, ովքեր տեսանք, թե ինչ դավադրություն էր կազմակերպել մի քանի օր առաջ:

Բնականաբար, երկրորդ ուժին հավակնող, հանրային քաղաքականություն իրականացնող ուժը «Սասնա ծռերն» է», - ասաց Չուգասզյանը:

Տպել
2992 դիտում

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների դրանք կուղղվեն

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը