Ինչպե՞ս է փոխվել Ամերիկան. #MeToo աննախադեպ սոցիալական արշավից 1 տարի անց

05/10/2018 schedule13:00

Ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ում Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձգությունների մասին The New York Times-ի աղմկահարույց հոդվածից հետո, Twitter-ում եւ Facebook-ում սկիզբ դրված #ԵսՆույնպես (#MeToo) աննախադեպ սոցիալական արշավից 1 տարի անց:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, աշխարհի 8 երկրներում կատարված հարցման համաձայն՝ յուրաքանչյուր 4-րդ տղամարդ կարծում է, որ աշխատանքի վայրում սեռական հարաբերություններ ակնկալելը նորմալ երեւույթ է:

«Եգիպտոսում այդպես մտածող տղամարդկանց թիվը 62 տոկոս է կազմում, ԱՄՆ-ում, այդ թիվը, իհարկե, ավելի ցածր է, բայց յուրաքանչյուր 8-րդ տղամարդկ այդ նույն վերաբերմունքն ունի, ինչը նշանակում է, որ սա, իսկապես, գլոբալ խնդիր է»,- կարծում է CARE կազմակերպությունից Ռեյչըլ Լեմանը:

Այնուամենայնիվ, #MeToo սոցիալական արշավը փոփոխությունների նոր ազդակ հանդիսացավ ԱՄՆ-ում՝ հատկապես խնդրահարույց անցյալ ունեցող մեծ ընկերություններում:

«Կարծում եմ շատ կորպորացիաներում տնօրենների խորհուրդները վերափոխվում եւ ավելի պատասխանատու են դառնում: Կանանց ներգրավածությունը մեծացել է, քանի որ շատերը գիտակցում են, որ նժարին է դրված է իրենց ընկերության հեղինակությունը. Տնօրենների խորհուրդները դարձել են ավելի բազմազան, ավելացել են նոր անդամները եւ այդ բազմազանությունը իր հետ բերում դրական փոփոխություններ», կարծում է «Ճգնաժամ եւ մշակույթ» ընկերությունից Դավիա Թեմինը:

«Ճգնաժամ եւ մշակույթ» կենտրոնի խորհրդատու Դավիա Թիմինը նշում է, որ 2015 թվականից առայսօր սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հայտնի մարդկանց ցուցակը մեծացել եւ,այս պահի դրությամբ, ներառում է 723 հայտնիների անուններ:

#MeToo սոցիալական արշավը ԱՄՆ-ում նպաստեց նաեւ որոշ քաղաքական փոփոխությունների: Նախորդ տարիների համեմատ՝ նահանգապետի, ինչպես նաեւ՝ Կոնգրեսի առաջիկա ընտրություններին մասնակցող կին թեկնածուների թիվը զգալիորեն աճել է:

«Ըստ իս, MeToo- ն ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ մենք կարողանում ենք հարցականի տակ առնել իշխանության անհավասարության հարցը, հատկապես՝ տղամարդկանց եւ կանանց միջեւ: Գրեթե բոլոր հաստատություններում եւ ոլորտներում կարեւոր որոշումներ կայացնելու պաշտոններում եւ առհասարակ կարելի է նկատել կանանց ներգրավածության անհավասարությունը»,- կարծում է «Կանայք ամերիկյան մեջ» կենտրոնից Քելլի Դիթմարը:

Ըստ որոշ ամերիկացիների՝ #MeToo շարժումը դրական արդյունքների է հանգեցրել:

«Դա միանշանակ ազդում է իմ որոշումների վրա, հատկապես աղջկաս դաստիարակությանը առնչվող որոշումներին», - ասում է տնային տնեսուհի Թերեզա Բարնդը:

«Աչքերս հիմա ավելի բաց են եւ ես ավելի շատ եմ տեղեկացված մեր հասարակության մեջ առկա այս խնդրի մասին», - ասում է դիզայներ Էրիկ Վինսենտը:

«Կարծում եմ, հասարակությունը ավելի իրազեկված է, անցյալում այս ամենի մասին այսքան բացեիբաց չէին խոսում», - հավելում է Էբի Բուտիկոֆերը:

#MeToo շարժումը նաեւ ոգեշնչող ազդակ է հանդիսացել աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց համար:

Ռեյչըլ Լեմանի կարծիքով, - «Կանայք գրեթե բոլոր ոլորտներում առնչվում են բռնությունների, անդադար վերաբերմունքի, ծայրահեղ աղաքատության եւ անհավասարության դրսեւորումների հետ»:

CARE կազմակերպությունը Եգիպոսում այժմ հատուկ դասընթացների միջոցով փորձում է նպաստել հանրային վայրերում կանանց համար առավել ապահով միջավայրի ստեղծմանը:

Շատերը, թերեւս, վստահ չեն՝ ինչ արդյունքներ կգրանցի #MeToo շարժումը երկարաժամկետ հեռանկարում:

«Ինչ-որ պահի պետք է կանգ առնել եւ վերջ դնել անարդարությունների այս շղթային. Կարծում եմ հիմա է այդ պահը», - ասում է խորհրդատու Դավիա Թեմին:

«Ես միանշանակորեն կարծում եմ, որ յուրաքանչյուր կին իրեն տվել է այդ հարցը: Ես ճի՞շտ վարվեցի այդ իրավիճակում, կարո՞ղ էի այլ կերպ վարվել ու բարձրաձայնե՞լ: Կարծում եմ, հիմա ես նորից նույն կերպ կարձագանքեմ, քանի որ դեռ չեմ հաղթահարել ներքին վախերս, սա է խնդիրը», - հավելում է դեղագործ Հիբա Չիտանին:

Հենց սա է պատճառը, որ կանայք դեռ շարունակում են պայքարել ոչ միայն իրենց իրավունքների, այլեւ՝ սեփական վախերը հաղթահարելու համար:

Տպել
1128 դիտում

Ոստիկանությունը թույլ չի տվել կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը

Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին. 1lurer

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների խորհրդակցական ժողովի առաջին նիստը(տեսանյութ)

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք էին. վաղը որոնումներ չեն նախատեսվում

Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը

Կայացել է «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսը

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ

Ձորից դուրս է բերվել զրուցարանից հեռացած ու չվերադարձած 42-ամյա քաղաքացու դին

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել

«Արծվի թևերի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին (լուսանկարներ)

Գյումրիում բնակարանագողեր են բռնվել

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

«Մի′ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում Սպիտակում և Երևանում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ-ն ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել և փոխգործակցության նոր էջ սկսել․ Արմեն Սարգսյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացվել է ուժեղացված ծառայություն (լուսանկարներ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի փայլուն ցատկերը որակավորման փուլում. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Կատարվել են խուզարկություններ, զննություններ, բերման է ենթարկվել 5 անձ. ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում

Տոկիո-2020. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող ելույթով մեկնարկեց Օլիմպիական խաղերում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին. «Արմենպրես»

Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել

ՊՆ 35-ամյա ծառայողը մեքենայով գլխիվայր շրջվել է և տեղում մահացել. shamshyan.com

Մի պապիկ եկավ, ասաց՝ հիվանդանոցում զինվորների մազերը կկտրե՞ս. լիբանանահայ Գրիգորը դա չնչին փոխհատուցում է համարում

Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

Հետախուզվողն օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

Նախագահ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ, անդրադարձել հայ-ճապոնական հարաբերություններին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է

Կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 մարդ

Երևանում ավտոմեքենա է այրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը (տեսանյութ)

ՔԿ-ն հրապարակել է փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողների անունները

ՄԻՊ արտահերթ զեկույց անգլերենով. ներկայացվել են Երասխում բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ-ում փակ ճանապարհներ չկան