Հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է. Արմեն Սարգսյան

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ եւ որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած տարիներին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին եւ այլք:

Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Պատիվ ունենք Ջոն Էդվին Մրոզի անվան պետական գործչի մրցանակը հանձնել Հայաստանը ներկայացնող Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին՝ որպես պետական գործիչ նրա երկարամյա կարիերայի եւ արձանագրած նվաճումների, ինչպես նաեւ համաշխարհային զարգացմանն ուղղված նրա նշանակալի ներդրումների համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը եկավ լրացնելու ֆիզիկայի, մասնավոր սեկտորի եւ պետական կառավարման ոլորտներում նրա ունեցած մեծ փորձառությունը: Այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանն ապրում է փոփոխությունների շրջան, Սարգսյանին վստահվեց կայունության հաստատումն ու իր երկրի համար նոր տեսլականի առաջարկումը, որը վստահ ենք կտանի դեպի ավելի ժողովրդավար ու բարգավաճ ապագա:

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»:

Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Հայաստանի կամրջող դերի մասին է խոսել «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը, իսկ Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ այն իր համար շատ կարեւոր է, իսկ Արեւելք-Արեմուտք ինստիտուտը պարզապես աշխարհում գոյություն ունեցող թինք-թանքներից(think tank) մեկը չէ, այլ՝ հատուկ կառույց։ Նախագահի խոսքով՝ երբ կա կարեւոր գաղափար, ինստիտուտն անպայման մասնակից է դառնում այն կյանքի կոչելուն. «Դուք ունեք այդ մեծ էներգիան՝ մտածելու որեւէ բանի մասին, հավատալու դրան ու այն կյանքի կոչելու, փորձելու կատարել այդ փոքր, սակայն կարեւոր փոփոխությունը»: 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաեւ այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

«Եթե 20-րդ դարը բնական պաշարների եւ, դրանից ելնելով, քաղաքական ու այլ ուժերի դարն էր, ապա 21-րդ դարն ուրիշ է լինելու:

21-րդ դարը հետազոտությունների զարգացման, նոր տեխնոլոգիաների դար է: 21-րդ դարն այն ժամանակաշրջան է, երբ ամեն բան արվելու է եւ ղեկավարվելու է նոր գաղափարների, նոր հետազոտությունների միջոցով, նրա՛նց կողմից, ովքեր արագ են, երիտասարդ՝ անկախ տարիքից, եռանդուն: Սա է լինելու 21-րդ դարը, քաղաքականությունն այլ կերպ է իրականացվելու:

Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որեւէ հասարակության մասին»: Ազատությունն ու ապրելու իրավունքը ոչ միայն բացարձակ ու անսակարկելի արժեքներ են, այլեւ հենց այն հատման կետերը, որոնք պետք է միավորեն բոլորի շահերը: 

Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետեւաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել։

Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան:

Հավատացած եմ, որ այնպիսի կենտրոնները, ինչպիսին Արեւելք-Արեւմուտք ինստիտուտն է, լինելու են 21-րդ դարի առաջնորդող կառույցներից մեկը:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս հրաշալի մրցանակի համար: Այն ինձ կհիշեցնի, որ դեռեւս շատ անելիքներ կան, կհիշեցնի հրաշալի մարդկանց մասին, ում իմ կյանքի ընթացքում հանդիպելու հնարավորություն եմ ունեցել այս ինստիտուտի շրջանակում: Այն ինձ մշտապես կհիշեցնի մի հրաշալի մարդու մասին, ում անունն է Ջոն Մրոզ: Այն կհիշեցնի ինձ, որ դեռ այնքա՜ն անելիքներ կան մեր աշխարհում: 

Եւ ես պարտականություն ունեմ ծառայելու իմ ժողովրդին ու իմ երկրին՝ մի երկրի, որը 21-րդ դարում լինելու է աշխարհի առաջատարներից մեկը»: 

Տպել
3356 դիտում

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից