«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աշխատանքից ազատվել է 40 բուժաշխատող. կադրերի թարմացում է սկսվել

Վերջին օրերին լուրեր են պտտվում, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր ղեկավարությունը բուժհաստատությունում կադրային ջարդ է սկսել ու որ թիրախավորվել են բոլոր 1 600 աշխատակիցները:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը չի հերքում, որ աշխատանքից հնարավոր ազատման մասին ծանուցումներ նրանց ուղարկվել են, բայց բնականաբար բոլորը չէ, որ դրանից հետո գործազուրկ են դառնալու: Իսկ համապատասխան որոշում կայացնելու հարցում, ըստ նրա, շտապողականություն չի դրսեւորվում եւ ամեն ինչ վճռվելու է բուժանձնակազմի աշխատանքի որակը գնահատելու ճանապարհով:

Ամեն դեպքում կադրային կրճատումները կլինեն աշխատակիցների ընդհանուր թվի 10 տոկոսից ոչ ավելի: «Եթե ազատումների քանակը 10 տոկոսից ավելի լիներ, զանգվածային ազատումների կետով այդ մասին պետք է մենք տեղեկացնեինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի ծանուցմանը հաջորդած երկու ամիսների ընթացքում այդ մարդկանց համար աշխատանք փնտրեին: Այնպես որ հնարավոր ազատման մասին ծանուցումը գնացել է բոլորին, բայց մինչ այսօր ոչ մեկը չի ազատվել աշխատանքից: Բոլորը ազատվել են իրենց սեփական դիմումի համաձայն: Դրանց մի մասը եղել է իրենց կամքով, հենց ամենասկզբում, մի մասը, երբ որ հասկացել է, որ այս պայմաններում ինքը չի ցանկանում աշխատել եւ երրորդ մասը, երբ որ որոշակի պոստեր են փակվել՝ աշխատանքի ծանրաբեռնվածության պակասի կամ ձեւափոխումների հետեւանքով: Եվ մարդիկ կա՛մ տեղափոխվել են այլ ֆունկցիայի, կա՛մ չեն համաձայնել այս նոր պայմաններին՝ փոքր ծանրաբեռնվածությանը»,- ասաց Արման Հովակիմյանը:

Նա նկատեց, որ որոշ բաժանմունքներում մինչեւ այս ճիշտ չի գնահատվել իրական ծանրաբեռնվածությանը ու եթե միառժամանակ առաջ ամսական 64 վիրահատություն էին կատարում, աստիճանաբար այդ թիվը նվազել է 25-ի: «Հիվանդանոցի մուտքերը այդ վիրահատությունների քանակի նվազման պատճառով պակասել էին, պակասել էր պետպատվերի քանակը, բայց ծախսերը մնացել էին նույնը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Իր նշանակմանը հաջորդած այս գրեթե երկու ամիսների ընթացքում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված բուժաշխատողների թիվը մոտ 40-ն է: «Նույնիսկ մեկ հոգի չի ազատվել իմ հրամանով»,- ընդգծեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը: Թափուր պաշտոնների մի մասը կրկին համալրվել է: «Պատանատոմիական ծառայության պետը երկրորդ օրն եկել է, ինքնակամ դիմում է գրել, գնացել է, նրա փոխարեն նոր աշխատող է ընդունվել»,- օրինակ բերեց Արման Հովակիմյանը՝ հավելելով. «Դիմումը մեկնաբանվել է, որ գնում է Ռուսաստան, բայց այդ ծառայությունում, իմ տեսնելով, հիմա բավականին մեծ մուտքեր են ավելացել՝ վճարումների մասով, ինչը նախկինում չի եղել, չի երեւացել, եւ ես կարող եմ մտածել, որ նաեւ այլ պատճառ կարող էր ունենալ այդ դիմումը»:

Փոփոխություններ են եղել նաեւ վերակենդանացման բաժանմունքում: «Ռեանիմատոլոգ չունենալու պատճատռով երկրորդ ռեանիմատոլոգի ֆունկցիան դրված է եղել վիրաբույժների վրա, տարբեր նեղ մասնագետներ են ներգրավվել՝ պրոկտոլոգներ են եղել, ուռոլոգներ են եղել, տրավմատոլոգներ են եղել, վնասվածքաբաններ են եղել, ընդհանուր վիրաբույժներ: Այդ բոլոր վիրաբույժները մեծ սիրով տեղափոխվել են իրենց հիմնական աշխատանքին, իրենց հիմնական բաժանմունքները եւ մենք մոտ 10 նոր, երիտասարդ ռեանիմատոլոգներ ենք ընդունել վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց հաստատության ղեկավարը:

Նոր կադրեր են ներգրավվել նաեւ սրտաբանական բաժանմունքում: «Բայց հին աշխատողներից որեւիցե մեկը դեռ չի ազատվել, որովհետեւ ինձ համար, ինչպես առաջին օրվանից սկսած ասել եմ, ամենակարեւորը պրոֆեսիոնալիզմն է եւ կոմպետենտությունը իրենց մասնագիտության մեջ: Դրա համար ես նույնիսկ չեմ ուզեցել հիմնվել նախկին բաժնի վարիչների կարծիքի վրա, որը կարող է սուբյեկտիվ բնույթ ունենալ եւ ես որոշել եմ, որ որոշակի ժամանակ համատեղությամբ այլ աշխատակիցների ներգրավումը նաեւ մասնագիտական որոշակի մրցակցություն կարող է առաջացնել եւ այդտեղ ամենալավերը միեւնույն է երեւալու են, թույլերը կամ ոչ կոմպետենտները ընդհանրապես դուրս են մնալու եւ այդ մասով ես շատ խիստ եմ լինելու»,- արձանագրեց Արման Հովակիմյանը:

Նրա խոսքով, կարեւոր է, որ բուժաշխատողը մասնագիտական կարողությունների հետ մեկտեղ, էթիկապես կրթված լինի: Կոռուպցիան բացառելու հարցը նույնպես լուրջ է դրված: «Մարդիկ կան, որոնք դեռ չեն կարողանում կամ չեն ուզում հասկանալ այդ ամեն ինչը: Եվ այդ մարդիկ իրականում պետք է հեռանան»,- ասաց հաստատության ղեկավարը:

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, որն, ի դեպ, վիճարկելու համար նա դիմել է դատարան: Մինչ այդ նախարարությունը հայտարարել էր այս կենտրոնում հայտնաբերված չարաշահումների մասին՝ նշելով, որ դրա հետեւանքով պետությանը հասցվել է 545 միլիոն դոլարի հասնող վնաս: Նյութերն ուղարկվել էին քննչական մարմնին:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն, անդրադառնալով այս գործի ընթացքին, ասաց. «Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում պարզելու՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, նշանակվել է ստուգում, միաժամանակ կատարվում են նաեւ ակտիվ քննչական այլ գործողություններ, հարցաքննություններ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք»: Նաեւ նշեց, որ այս պահին տվյալ քրեական գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Մինասանը դեռ չի հարցաքննվել: «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կանհատականացվեն գործողությունները առեւերեւույթ չարաշահում թույլ տված անձանց հետ եւ կտրվեն իրավական գնահատականներ»,- հավելեց նա:

Այս օրերին տեղեկություն կար նաեւ, որ Արա Մինասյանը նոր աշխատանքի է տեղափոխվել Մոսկվա՝ Տաշիր Գրուպ ընկերությանը պատկանող բուժհաստատությունում: Դա ճշտել մեզ չհաջողվեց: Իսկ Մինասյանի հեռախոսահամարներն անհասանելի էին:

Տպել
11439 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի