Ռիսկերը կառավարելի են. Փաշինյանն արդեն կրում է «ժողովրդի վարչապետ» տիտղոսը, ուրեմն էլ ո՞ւմ վարչապետ են ընտրելու, իրե՞նց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պետք է գնալ իր հրաժարականի ճանապարհով: Որոշ քաղաքագետներ ու քաղաքացիների մի ստվար զանգված մտավախություն ունեն, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում հակահեղափոխությունը կարող է մեծ թափով գլուխ բարձրացնել եւ Հանրապետականներն այդպիսով կընտրեն նոր վարչապետ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, չնայած չի բացառում Փաշինյանի հրաժարականի դեպքում հանրապետականների կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու տարբերակը, այնուամենայնիվ, կարծում է, որ խորհրդարանն արձակելու ցանկացած տարբերակի դեպքում բոլոր որոշումները կայացվելու են ժողովրդի գործոնի ներքո:

Այս պահին Ազգային ժողովի արձակման մի քանի ճանապարհ կա: Դրանցից մեկը խորհրդարանական ուժերի ընդհանուր համաձայնության տարբերակն էր, որը, սակայն երեկ չստացվեց:

Մյուս տարբերակը սահմանադրական փոփոխությունների ու հանրաքվեի ճանապարհն է: Ստյոպա Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ, իր կարծիքով, այս տարբերակը շատ ժամանակատար ու ֆինանսատար է, դրա համար էլ տեխնիկապես հնարավոր չէ ընտրությունները կազմակերպել մինչեւ դեկտեմբեր. «Հանրաքվեի, սահմանադրական փոփոխությունների եւ ժողովրդաիշխանության այս օղակի կիրառման մասին, կարծում եմ, իմաստ չունի խոսել, որովհետեւ դա ժամանակատար ու ռեսուրսատար է լինելու: Հանրաքվեն այդպես մեկ օրում չի կազմակերպվում: Կա քարոզարշավ, կա հանրաքվեի բողոքարկման ժամանակ, եւ այլն, եւ այլն: Սա ակնհայտորեն չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերյան օրացույցի մեջ»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ մնում է մեկ տարբերակ. Փաշինյանը գնում է իր հայտարարած՝ հրաժարականի տարբերակով, որի դեպքում էլ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն զգալու են ժողովրդի ճնշումը:

Սաֆարյանը չի բացառում նաեւ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս գալու եւ այդ ձեւով խորհրդարանական ուժերի վրա ճնշում գործադրելու տարբերակը. «Այս կտրվածքով՝ քաղաքական ճնշումները, անկախ նրանից, թե որ տարբերակով կգնան, անխուսափելի կոմպոնենտ են: Որ ճանապարհով էլ լինի՝ ժողովրդի գործոնի տակ որոշումների կայացումն ուղղակի անխուսափելի է: Սա պետք է մեկընդմիշտ հասկանալ: Հիմա, առայժմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երրորդ տարբերակի մասին: Այսինքն՝ հրաժարականի ճանապարհը: Բայց դա դեռ չի նշանակում, թե այս պահին ուշ է խոսել մյուս տարբերակների մասին»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային, Սաֆարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղղակի շատ կարճ ժամանակում, րոպեների ընթացքում մոբիլիզացրեց ֆանտաստիկ մեծ քանակություն՝ ցույց տալով, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ գնան հեղափոխությանը: Մեր հարցին՝ ինչու՞ վարչապետն ընտրեց ոչ թե քաղաքացիներին կրկին փողոց կանչելու տարբերակը, որն, ըստ էության, հնարավոր էր, այլ հրաժարականի ճանապարհը, քաղաքագետը պատասխանեց.

«Փաշինյանն, անկեղծ ասած, շատ ճիշտ վարվեց քաղաքացիներին տուն ուղարկելով: Ի վերջո նոնսենս կդառնա: Իշխանության մի մասը՝ գործադիրը, պատկանում է ժողովրդին ու Փաշինյանին: Հետեւաբար՝ ինչ իմաստ կա ո՞ր հրապարակը փակեն, ո՞ր փողոցը կամ ո՞ւմ եւ ինչի՞ համար են վնաս պատճառելու: Դա իմաստ ուներ մինչեւ ապրիլի 23-ը: Հիմա նման անհրաժեշտություն բացարձակապես չկա: Այժմ հասարակական մթնոլորտն ակնհայտորեն խտանում է երեկվա քվեարկության մասնակից երեք ուժերի դեմ: Եւ դա քաղաքական պրոցես է, դա շարունակվելու է եւ խտանալու: Իսկ այդ պատգամավորները իսկապես լրջագույն խնդիրներ են ունենալու՝ գործի գնալու, տանից դուրս գալու եւ այլ առումներով»,- մեր զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշում է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հաշվարկը եղել է այն, որ ժամանակ կանցնի, հանրային աջակցությունը կթուլանա, էյֆորիան կանցնի եւ այլն, եւ այդ ուժերն իրենք իրենց վարչապետին կընտրեն.

«Դա ակնհայտ է եղել հենց առաջին օրից: Բայց ասացեք ինձ խնդրեմ, եթե բան չի փոխվել, եթե Նիկոլ Փաշինյանը ուղղակի իր վստահության քվեն է ստանում Երեւանի ընտրություններում՝ 81 տոկոս՝ այդպիսով հնարավորություն ստանալով լուծել արտահերթ ընտրությունների խնդիրը, ուրեմն ժողովուրդն է որոշում»,- ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի այլ թեկնածու առաջադրելու ռիսկերին՝ քաղաքագետը կարծում է, որ դրանք կառավարելի են, եւ կարեւորն այն է, որ հեղափոխությունից հետո մի հետաքրքիր խնդիր է լուծվել. «Նիկոլ Փաշինյանն այլեւս կրում է «ժողովրդի վարչապետ» տիտղոսը: Ուրեմն իրենք էլ ո՞ւմ վարչապետ են ընտրելու, իրե՞նց: Ի՞նչ պայմաններում են ընտրելու, փակ դռների հետեւո՞ւմ, արտագնա նիստ Ծաղկաձորո՞ւմ: Որտե՞ղ են ընտրելու, եթե Ազգային ժողովը կարող է պաշարվել հաշված րոպեների ընթացքում, ինչպես երեկ եղավ»,- մեր զրույցում ասաց Սաֆարյանը:

Վերջինս կարծում է, որ քաղաքական այդ ուժերի ներսում կան մարդիկ, որոնք ակնհայտորեն չեն համակերպվում հեղափոխության մտքի հետ, եւ նրանց միամիտ ձեւով թվում է, թե այս ամենը հնարավոր է հետ շրջել. «Նրանք չեն հասկանում, որ իրենք ուղղակի հետեւանքների դեմ են կռիվ տալիս, ոչ թե հանուն ինչ-որ նպատակի: Եւ ավելի են ծանրացնում իրենց վիճակը: Էդ մարդիկ չեն հասկանում, որ հասկանային, էս տասը տարի էսպես կկառավարեի՞ն: Իրենք չեն հասկանում, թե որ երկրում են, որ ժողովրդին են կառավարում»:

Այս ամենով հանդերձ՝ Սաֆարյանը նշում է, որ շատ հանգիստ լինել պետք չէ եւ լավ է, որ ժողովուրդը անհանգիստ է, որովհետեւ այդ դեպքում օրինագծին կողմ քվեարկած քաղաքական ուժերը կհասկանան իրենց գլխի գալիքը. «Ժողովուրդը զայրացած է, ալեկոծված է եւ դա շատ լավ է: Պետք է էդ քաղաքական ուժերը պատկերացնեն իրենց գլխի գալիքը: Եւ այլեւս սեր ու հանդուրժողականություն չպահանջեն: Ի դեպ՝ նրանք մոռանում են, եւ երեւի թե արժե հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հստակեցրել, թե էս բազմամյա կոռուպցիայի համար ովքեր են պատասխան տալու: Սա քաղաքական սահմանման խնդիր է՝ որ շրջանակին ներել, որ շրջանակին չներել: Բավական է իշխանությունն ընդամենը էս հստակեցումները կատարի ու էս մարդիկ այլեւս քաղաքականության մեջ չեն լինի»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Մեր հարցին՝ այդ հստակեցումների ժամանակը հիմա՞ է, Սաֆարյանը պատասխանեց, որ եթե խոսում ենք ռիսկերի կառավարումից, ապա այո, արդեն պետք է ուրվագծվի այդ շրջանակը. «Որովհետեւ ակնհայտորեն հազարավոր մարդիկ են ներքաշված եղել Հայաստանի թալանի, կողոպուտի, կոռուպցիայի մեջ: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն առաջին դեմքերից էն կողմ չի անցել եւ բավական է՝ նրանց ուղղակի հիշեցնի, որ եթե անգամ խոսելու իրավունք ունեն, ապա միայն դատարանի դահլիճից»:

Տպել
8005 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան

Սահմանամերձ Երասխում և Արարատում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ

Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Մեռելոցին Սուտասան տերտերի ԱԺ այցելությունն ու ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը շատ խորհրդանշական է. Չախոյան

ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)

Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

Ցրտելու է 8-13 աստիճանով, սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ հատվածներում՝ մառախուղ

Վրաերթի ենթարկված 37-ամյա կինը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի

Առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են ոչ միայն Երևանում, այլև եվրոպական մի շարք երկրներում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը

Բելգորոդը հայտնվել է գնդակոծության տակ. տուժել է 8 մարդ, գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (տեսանյութ)

Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մի շարք երկրներում հեղեղումներ են (տեսանյութ)

Ոստիկանություն տարված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն

Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան

Ուզում ենք ամրապնդել մեր պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. վարչապետ

Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի

Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ․ ՊԵԿ

Գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի․ Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ այցի մասին

Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում. Տիգրան Ավինյան

Կանխվել է Դոնալդ Թրամփի դեմ հարձակումն ու ենթադրյալ մահափորձը. ինչ է հայտնի

Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար

Երևանում կրակել են երթուղային ավտոբուսի վրա

Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, պետք է ադապտացվենք նոր իրավիճակին. Ավինյան

Անահիտ աստվածուհու արձանը բրիտանական թանգարանից բերվել է Հայաստան (տեսանյութ)

Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը․ Սեժուրնե

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը, Ֆրանսիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Սեժուրնե

Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը