Ինչպե՞ս իրականացնել անցումային արդարադատությունը ՀՀ-ում․ քննարկում դատախազությունում

03/10/2018 schedule15:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքները՝ դրանում կարեւորելով կոռուպցիոն բնույթի չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տղեկատվությունը տրամադրելու, հնարավոր հանցագործությունները բացահայտելու հարցում օժանդակելու հանրության աննախադեպ պատրաստակամությունը:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ապօրինի հարստացման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների ինստիտուտի ներդրման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են ինստիտուտիցոնալ կարեւորագույն բարեփոխումներ: Սակայն հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար իրավապահ մարմինների հիմնական մարտահրավերներից է դառնում պետությանը պատճառված վնասների լիարժեք բացահայտման, հատկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները բանկային փոխանցումների տարատեսակ սխեմաների գործադրմամբ երկրից հանելու, օֆշորային գոտիներ տեղափոխելու, նախքան ապօրինի հարստացման օրենսդրության ընդունումը պաշտոնատար անձանց ձեռք բերած գույքի եւ ֆինանսական միջոցների ծագման հանգամանքների բացահայտման եւ վերադարձման արդյունավետ, որոշ դեպքերում նաեւ ոչ ստանդարտ մեխանիզմներ գտնելը: Սակայն ըստ Արթուր Դավթյանի՝ սկզբունքային է, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք այդ ճանապարհին թույլ կտան չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները, չխախտել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, իսկ դրանից բխող գործիքակազմի կիրառումը երբեւէ իրավաչափության հետ կապված կասկածներ չի հարուցի:

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է նշված ուղղություններով գործադրված անցումային արդարադատության եղանակների միջազգային փորձի՝ առավել երկարաժամկետ կտրվածքով արդյունավետության ուսումնասիրությունը:

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի եւ «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» փորձագետները ներկայացրել են առանձին երկրների հաջողված օրինակներ՝ նշելով նաեւ հնարավոր ռիսկերի մասին: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված առաջնահերթությունների, բարձրացված խնդիրների շրջանակում ցուցաբերել փորձագիտական աջակցություն, ինչպես նաեւ տրամադրել համապարփակ տեղեկատվություն անցումային արդարադատության իրականացման միջազգային փորձի վերաբերյալ: Վերջինիս շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:        

Տպել
1685 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել