Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցը

Գյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի: «Հենց նոր 61 ստոր պատգամավոր դեմ գնաց ժողովրդին եւ իր ստորությունն արեց: Դրա համար ենք դուրս եկել, փակել ենք փողոցը, որպեսզի բոլորին իրազեկենք այս մասին: Գյումրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է, հակահեղափոխություն չի լինելու»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնեցնում են բոլոր մեքենաներն ու անցորդներին, տեղյակ պահում քիչ առաջ կատարվածի մասին եւ շարժվում առաջ: Մեծ արագությամբ ակցիայի մասնակիցների թիվը մեծանում է: Ոստիկանությունն ուղեկցում է ակցիայի մասնակիցներին: Այս պահին մենք իրազեկում ենք բոլորին, քանի որ շատերը  ֆեյսբուքին չեն հետեւում եւ տեղյակ չեն, թե ինչ խայտառակ իրադարձություն է կատարվել ԱԺ-ում: Միաժամանակ հետեւում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերին եւ առաջնորդվում նրա խոսքով: Ընթացքում կհասկանանք,թե Շիրակի մարզից եւ Գյումրիից ընտրված որ պատգամավորներն են մասնակցել այդ քվեարկությանն ու կհստակեցնենք մեր հետագա քայլերը նրանց մասով եւս,-ՀԺ-ի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:Այս պահին Գյումրիում փակված է  Սայաթ-Նովա փողոցը: Ճանապարհ է տրամադրվում միայն շտապբուժօգնության մեքենաներին եւ քաղաքից դուրս մեկնող վարորդներին:

Տպել
13751 դիտում

Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»

Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք. մահացել է 79-ամյա տղամարդ, 2 անձ էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն Էջմիածնում. մասնակցել է ԿԳՄՍ նախարարը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ տարբեր բնակավայրերից

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

«Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Խարկովում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի. 2 ողջ մնացածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես. ես իմ տարիքը չեմ հիշում. Ջուլիետա Ստեփանյան

Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան