Բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքին, ապա մեջքին ու գլխին. ընտանիքի բռնարար հայրը կալանավորվեց

Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ. նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաև՝ մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին:

Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաև ապտակել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
1971 դիտում

16, 9, 3, 3, 2. Արցախի խորհրդարանի 33 մանդատների նախնական բաշխում

Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել․ Արայիկ Հարությունյան

Երթևեկել մենակ, կարելի է նաեւ գործընկերների հետ կամ ընտանիքի անդամների հետ՝ հարազատությունը հավաստելով փաստաթղթերով

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. նախարար

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի ամենաբարձր աշխատավարձերը. նման թվեր կարող են այլեւս գոյություն չունենալ

Մեր վարակված և վտանգված գործընկերներին է նվիրվում

ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ճադրբեջանական սահմանի զինված միջադեպի կապակցությամբ

Վրաստանի կառավարությունը կվճարի մարտ, ապրիլ և մայիս ամիսների բնակչության կոմունալ վճարները

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր. Մայիլյանի գլխավորած դաշինքը չի հաղթահարել շեմը

Փաստաբանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Հայբիզնեսբանկը հրավիրում է բոլորի ուշադրությունը (լուսանկար)

Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ հուլիսի 1-ից գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով

ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Արտակարգ դրության օրերին բանկերը հիմնականում հայտերը կընդունեն եւ կգնահատեն դրանք․ Խոջոյան

Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել ԱԺ մտնելու 5 տոկոսի շեմը. Հայկ Խանումյան

ԴԱՀԿ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց. հայտարարություն