Հայաստանում գործող կացարանի հնարավորությունները սահմանափակ են․ ՄԾ պետ

01/10/2018 schedule17:08

Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը եւ Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն այցելեցին Վրաստանի Մարթկոպի ապաստան հայցողների տեղավորման կացարան:

Ինչպես հայտնում են ՄԾ-ի մամուլի ծառայությունից, կացարանի տնօրեն Նիկոլոզ Մաչավարիանին շրջայցի ընթացքում ծանոթացրեց կացարանի պայմաններին:

«Հայաստանում գործող կացարանի հնարավորությունները սահմանափակ են, եւ ներկայում աշխատանքներ են տարվում նոր կացարանի կառուցման նպատակով եւ, Վրաստանի փորձը այս առումով բավականին օգտակար է»,- նշեց Ա. Ղազարյանը։

Մարթկոպի կացարանը բաղկացած է տղամարդկանց, կանանց եւ ընտանիքների համար նախատեսված երկու  առանձին մասնաշենքերից:  Նոր մասնաշենքը շահագործվում է 2016 թվականից եւ կառուցվել է ԱՄՆ կառավարության կողմից: Ներկայումս կացարանում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է՝ մինչեւ ապաստանի հայցի քննության գործընթացի ավարտը:  

Այցին նախորդել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության կազմում գտնվող Ապաստան հայցողների բաժնում կայացած հանդիպումը, որի ընթացքում բաժնի ղեկավար Իրակլի Լոմիդզեն եւ աշխատակիցները մանրամասն ներկայացրեցին բաժնի գործունեությունը, ապաստան հայցողների ընդունելության կարգը, նրանց հետ տարվող աշխատանքները՝ հաշվառումը, հարցազրույցը, ծագման երկրների մասին տեղեկությունների ստացումը եւ այլ հարցեր:

2018 թվականի սեպտեմբերի դրությամբ 506 ապաստան հայցողներ են դիմել` Եգիպտոսից, Իրաքից, Էրիթրեայից, Պակիստանից, Եմենից եւ այլ երկրներից:

Վրաստան այցի ընթացքում ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը եւ Արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հանդիպում ունեցան Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտում: Այս տարվա հուլիսից Վրաստանի կառավարությունում տեղի ունեցած ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ապաստանի եւ միջազգային պաշտպանության պորտֆոլյոն փոխանցվել է Ներքին գործերի նախարարության Միգրացիոն դեպարտամենտին:

Դեպարտամենտի տնօրեն Շալվա Էնուկիդզեն ողջունելով նշեց, որ Հայաստանի միգրացիոն ծառայության հետ միշտ եղել են բարի դրացիական հարաբերություններ։ «Լիահույս եմ, որ այսուհետ եւս սերտ կապերը շարունակվելու են»,- ավելացրեց նա:

Ա. Ղազարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ հարեւան Վրաստանի փորձը օգտակար է։ «Համագործակցության նոր հնարավոր ուղիներ եմ տեսնում»,- նշեց նա:

Հանդիպման ընթացքում վրաց գործընկերները ներկայացրեցին Դեպարտամենտի կառուցվածքը եւ գործառույթները: Դեպարտամենտի առանձին ստորաբաժիններից են անկանոն միգրացիայի դեմ պայքարի բաժինը եւ անկանոն միգրանտների պահման ժամանակավոր կենտրոնը: Կենտրոնը գործում է 2014 թվականից, նախատեսված է 92 անձի համար, եւ առանձնացված են տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մասնաբաժինները:

Այնուհետեւ, հանդիպում կայացավ հանրային ծառայությունների զարգացման գործակալությունում՝ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման բաժնի աշխատակիցների հետ: Նրանք ներկայացրեցին քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի հաստատման ամբողջ գործընթացը: 2018 թվականի հունիս ամսվա դրությամբ Վրաստանում հաստատվել է 595 հոգու քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը:

Տպել
1504 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան