Հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածու: Երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Արմավիրում ներկայացրեց իրենց համայնքապետի թեկնածուին` Դավիթ Խուդաթյանին: Նշենք, որ Խուդաթյանն այս տարվա հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Արմավիր համայնքապետի պաշտոնակատար:

«Մենք, որպես իշխող քաղաքական ուժ, այդ պարտավորությունն ունենք՝ կազմակերպել ազատ, արդար ընտրություններ: Թող իրենք` քաղաքացիները, ընտրեն եւ հասկանան իրենց քվեի կարեւորությունը»,- այս մասին մեր զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Խուդաթյանը:

- Պարոն Խուդաթյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց ձեր թեկնածությունն առաջադրել Արմավիրի համայնքապետի ընտրություններում, ինչո՞ւ հենց ձեր վրա կանգ առավ ընտրությունը:

- Քաղաքացիական պայմանագրում առհասարակ նման որոշումները կայացնում է կուսակցության վարչությունը, հարցի հասցեատերը, թերեւս իրենք են: Ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ եմ, այնուհետեւ ղեկավարել եմ Արմավիրի տարածքային կառույցը, այդ կուսակցության հետ ճանապարհ եմ անցել: Տեղյակ եմ քաղաքին, քաղաքի խնդիրներին, այդուհանդերձ, վարչապետի որոշմամբ, նշանակվել եմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ այս առաջադրումը, թերեւս այդ շղթայի տրամաբանական շարունակությունն է:

- Ի՞նչ եք հասցրել անել այս 3 ամսվա ընթացքում, եւ ինչո՞ւ պետք է արմավիրցին իր քվեն հենց ձեզ վստահի:

- Այս ընթացքում քաղաքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ սկսած մշակութային կյանքի ակտիվացումից, քաղաքաշինության հետ կապված բազմաթիվ հարցերից: Արմավիրում երբեք բացօթյա կինոթատրոն չէր եղել, այդ կինոթատրոնն է հիմա աշխատում: Աղբահանության որակն է լավացել` քաղաքացիների խոսքով: Ճանապարհաշինական աշխատանքներ են անցկացվում, ոռոգման ջրի ցանցն է մաքրվում, բարելավվում: Քաղաքը իր բնականոն աշխատանքային վիճակի մեջ է:

- Այսինքն, որպես համայնքապետ, արդեն այսքան գործընթացների մեջ հասցրել եք ներդրո՞ւմ ունենալ:

- Այո, կանաչապատ տարածքներն ենք ավելացնում հիմա, շատրվանային համակարգն է գործարկվել, դարձել է մշտական աշխատող մեխանիզմ: Այս պահին մանկապարտեզներ ունենք, որտեղ  կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքում փոսալցում է իրականացվում: Այս ընթացքում ճանապարհների գծանշում ենք կատարել, այսինքն, աշխատանքային վիճակներ են, քաղաքը տեմպից չենք գցել:

- Վերջերս Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլ»-ը դաշինքը ձայների գերիշխող մեծամասնությամբ հաղթանակ տարավ, ի՞նչ եք կարծում, Արմավիրում ինչպիսի՞ շանսեր ունեք:

- Շանսերը գնահատելու միտում չունեմ ու դրա մասին չեմ ցանկանա խոսել: Բայց ընտրողներին վստահեցնում եմ, որ ե՛ւ հիմա, ե՛ւ ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ իրենց ձայնն է որոշելու, թե ով կլինի Արմավիրի համայնքապետը: Մենք, որպես իշխող քաղաքական ուժ, այդ պարտավորությունն ունենք՝ կազմակերպել ազատ, արդար ընտրություններ: Թող իրենք` քաղաքացիները, ընտրեն եւ հասկանան իրենց քվեի կարեւորությունը: Կարծում եմ՝ Երեւանում ստացվեց ե՛ւ ընտրությունների կազմակերպման մասով, ե՛ւ այդ ուղերձը քաղաքացիներին հասցնելու մասով: Վստահ եմ՝ Արմավիրում եւս այդ ուղերձը կհասցնենք:

- Ի՞նչ ծրագրեր ունեք համայնքի զարգացման հետ կապված, որը կկարողանաք իրագործել, եթե ընտրվեք:

- Այս պահին մշակում ենք նախընտրական հնգամյա ծրագիրը: Պլանավորում ենք տարբեր ոլորտներում միաժամանակ աշխատանքներ սկսել, այսինքն՝ եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ու ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով, ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք:

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր պատճառը, որ նախկին համայնքապետի հրաժարականը պահանջեցին, ի՞նչը չէր բավարարում քաղաքացիներին:

- Կարծում եմ՝ նախկին քաղաքապետի հրաժարականը պահանջելը եւ հրաժարականին հասնելը վերջին քաղաքական պրոցեսների եւ հեղափոխության արդյունք էին: Մարդիկ հասկացան, որ այդ հնարավորությունը կարելի է օգտագործել փոփոխությունների համար: Այսինքն, այս տենդենցը, որը եղավ շատ տեղերում` Էջմիածնում, Կապանում, Հրազդանում եւ բազմաթիվ այլ համայնքներում, ամբողջը հեղափոխության արդյունք է, որի ընթացքում քաղաքացին հասկացավ, որ ինքն է քաղաքում եւ երկրում իշխանությունը:

Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 43 համայնքում:

Տպել
7459 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին