Գյումրիում տոն է

Լուսաբացին ջրցանները եկավ Վարդանանց հրապարակ: Նպատակը բարի էր: Նախ արձաններն արթնացան, լվացվեցին, որ պարզճակատ եւ մաքուր դիմավորեն քաղաքի հյուրերին:Հյուրերի շարքում մեկն առավել սպասված էր: Դեռ երեկվանից էին Գյումրիում սպասում փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:  Եվ, ինչպես  շատերն, այնպես էլ Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը հեռվից եկած հյուրին տան առավել ներկայանալի հատվածում դիմավորեցին՝ Կումայրի պատմական միջուկի Ռուսթավելի փողոցում:Ռուսթավելիում Արարատ Միրոզոյանին եւ բոլոր հյուրերին շատ անակլնկալներ էին սպասում: Գյումրին ներկայացավ իր նիստ ու կացով, իր աղ ու հացով, վարք ու բարքով՝ պատվախնդիր եւ հպարտ:Ռուսթավելիում էինգյումրեցի աղաները, ղարաչուխալի տղեքը, ղայֆախանի երգիչները,  սիրուն Սոֆիկն ու   Ալեքպոլի արհեստավորները:Հյուրերը տպավորված եւ հիացած էին: Փոխվարչապետն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հստակ որոշեցին. Գյումրիին վերնիսաժ է պետք:

«Այն ինչ գիտեի Գյումրու մասին, մեկ անգամ եւս ամրապնդվեց: Սա զարմանահրաշ քաղաք է բազում ներդրումային ծրագրեր կան, եւ ընդհանրապես, ցանկացած ներդրումային ծրագրի քննարկման ժամանակ առաջնային շեշտադրումն արվում է Շիրակի մարզին եւ Գյումրուն, սկսած թեթեւ արդյունաբերությունից, վերջացրած այլ ոլորտներով, որոնք հիմա քննարկման մեջ են:  Չեմ ուզում քննարկման մեջ գտնվող հարցերի մասին հիմա խոսել, բաց հավատացնում եմ, լուրջ ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ: Կուզենայի, որ Գյումրին ամբողջապես շտկեր իր մեջքը։ Ցավոք, բնական աղետների պատճառով և այլ հանգամանքներով պայմանավորված  կարծես թե ճկված էր»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի: Հարցին Արարատ Միրզոյանը պատրաստ էր: «Նիկոլ Փաշինյանը շատ է  սիրում Գյումրին եւ խնդրել է իր սերն ու շնորհավորանքը փոխանցել: Մի քանի օր տեւած ուղեւորությունից նոր է վերադարձել եւ կուտակված շատ գործեր կան:Վարչապետն այսօր շտապել է աշխատասենյակ: Բայց ֆիզիկական բացակայությունը ոչինչ չի նշանակում»,-ասաց նա:Արարատ Միրզոյանը բոլորի նման ջրաներկով իր գրառումը թողեց սպիտակ պաստառին: Փոխվարչապետը գրեց՝ «Տաղանդդ անսպառ, Գյումրի»: Նաեւ չմերժեց ՀԺ-ի լրագրողին եւ փորձեց տեղում պատրաստվող կավե կճուճի պատրաստմանն իր մասնակցությունն ունենալ: Այնուհետ քյալլայի համտես եւ տոնին հատուկ այլ արարողություններ: 

Գյումրու սբ Նշան եկեղեցում հնչեց նոր երգեհոնը: Գյումրիում տոնը շարունակվեց քաղաքի բոլոր թաղամասերում: Ամենուր տոնական միջոցառումներ էին կազմակերպված: Թանգարաններն անվճար ընդունեցին բոլորին: Եղան տարբեր ցուցադրություններ:

Տպել
4494 դիտում

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր