Ընկերությունը, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել է 33 մլն դրամ

28/09/2018 schedule22:20

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ի թիվս այլ ընկերությունների՝ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» ՍՊ ընկերությունում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  28.09.2018 թվականի դրությամբ, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, «Տրանս Սիստեմ» ընկերությունը ՀՀ Քննչական  կոմիտեի  դեպոզիտարիատի  հաշվեհամարին փոխանցել է 33.000.000 ՀՀ դրամ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 05.09.2018 թ. դրությամբ՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40.000.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Տպել
1898 դիտում

ՀՀ ԱԺ-ն կանի հնարավորը միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման աջակցության ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Սևան քաղաքում արհեստանոց է հրդեհվել. այրվել են նաև ներսում եղած կենցաղային իրերը

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ