Տեղի ունեցավ «Սասնա Ծռեր»-ի պրեմիերան, չնայած բուռն ծափողջույններին, ներկայացումն արժանացավ քննադատությունների

Սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 96-րդ թատերաշրջանի բացումը մեկնարկեց «Սասնա Ծռեր»-ի պրեմիերայով: Ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված ներկայացումը թատերասերների կողմից հոտնկայս ու չընդհատվող ծափողջույններով ընդունվեց:

Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի բեմադրած ներկայացման պրեմիերան անցավ լեփ լեցուն դահլիճում: Մոտ երկու ժամ տեւած ներկայացման ընթացքում պահպանվում էր հանդիսատես դերասան կոնտակտը: Ներկայացման ավարտին Սամսոն Մովսեսյանին գովեստի խոսքեր ու շնորհավորանքներ ուղղվեցին:

ՀԺ-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ դեռեւս միայն դրական արձագանքներ է ստացել: «Կարծում եմ՝ ներկայացումը հետաքրքիր ընդունվեց, տպավորությունները լավն են, ես 8 ամիս սպասել եմ այս օրվան, իսկ ներկայացումը հանձնելուց հետո աննկարագրելի հուզմունքով ես սպասում հանդիսատեսի արձագանքին»,- ասաց ռեժիսորը:

Սամսոն Մովսեսյանը հայտնեց, որ բեմադրման համար 8 ամիս աշխատել են, կարող էին ավելի շուտ ավարտել, սակայն պրեմիերան ձգձգվել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների պատճառով:

«Սասնա ծռեր» ներկայացման մեջ Դավթի կերպարը մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանը, իսկ Դավթի կնոջ՝ Խանդութ խանումի կերպարը՝ Սոնա Մաթեւոսյանը:

Դերասանուհին ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սպասում էր ինչ-որ անսպասելի արձագանքի: «Յուրաքանչյուր դերասան ներկայացումից հետո սպասում է ծափահարությունների: Գիտեինք, որ լավ աշխատանք էինք կատարել, հետեւաբար՝ լավ արձագանք ստացանք»,- ասաց նա: «Սասնա ծռեր»-ը Սոնայի եւ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի առաջին համատեղ աշխատանքը չէր, սակայն դերասանուհին նշեց, որ այս ներկայացման բեմադրությունն, ինչպես յուրաքանչուր ստեղծագործական աշխատանք, ունեցել է իր դժվարությունները, հաճելի եւ լարված պահերը:

«Խանդութ խանումի դերը մի փոքր ուշ եմ սկսել փորձել, որովհետեւ խնդիր եղավ դերասանի հետ կապված եւ ես ստիպված եղա փոխարինել նրան»,- ասաց դերասանուհին: Վերջինս նշեց, որ անչափ լարված էր, սակայն լարվածությունն իրեն չի խանգարել, իսկ թե ինչպես է ստացվել կերպարի մարմնավորումը՝ Սոնա Մաթեւոսյանը թողեց հանդիսատեսի դատին:

Չնայած ներկայացումը հավանած հանդիսատեսի բուռն արձագանքին եւ ներկա դերասանների ու ռեժիսորների գովեստի խոսքին, բեմադրությունն արժանացավ նաեւ քննադատության:

Բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացումը չի հավանել: «Ինձ բոլորովին դուր չեկավ, չէին կարողացել գտնել մեսիջը հանդիսատեսին հասցնելու ճիշտ ճանապարհը, նախ ոչ մի մեսիջ էլ չէր հաղորդում, բեմական խաղ ես այդտեղ չտեսա, չտեսա ուսուցողական ոչինչ, պիեսը տանը նստած էլ կարող էի կարդալ, վերհիշել»,- ասաց Ծատուրյանը:

Տպել
4153 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը