Երևան
24 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երեւան քաղաքի 14-ամյա բնակիչ Հովհաննես Սարկիսյանը, որտեղ վերջինս հայտնել է, որ թիվ 106 դպրոցի մոտ ծանոթ անձն իրեն դանակով հարվածել է:
Փաստի առթիվ 26.09.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգու տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 21.01.2004 թ. ծնված անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածել է կրծքավանդակի հատվածին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով հասակակից Հովհաննես Սարկիսյանին:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի հանգամանքները: 26.09.2018 թվականին առերեւույթ հանցագործություն կատարած անձը ներկայացել է ոստիկանություն: Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է առերեւույթ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան
Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան
Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին
ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)
Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ
Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
© 2024 Հայկական ժամանակ