Գյումրիում բացվեց Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան ակնաբուժական մարզային կենտրոնը

27/09/2018 schedule17:45

Գյումրի բժշկական կենտրոնի շենքում Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակներում բացվեց Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը: Ակնային զննման բաժանմունքից բացի նաեւ վիրահատարան է կահավորվել՝ հագեցած նորագույն եւ գերժամանակակից սարքավորումներով:Նորաբաց կենտրոնում սկզբի համար աշխատանքային հետեւյալ ձեւաչափն է սահմանվել. Վիրահատությունները կիրականացվեն Հայկական ակնաբուժության նախագծի եւ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստված մասնագետների հսկողությամբ: Հնարավորություն կա նաեւ վիրահատության պահին տեսակապի միջոցով կապ հաստատել եւ խորհրդատվություն ստանալ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներից:

Այս նախագիծը Գյումրիում իրականացվել է Հայկական ակնաբուժության նախագծի հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ: Ծրագրի նպատակն է՝ խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը հանրապետության ազգաբնակչության բոլոր շերտերի համար:

Հայկական ակնաբուժության նախագիծը ծնվեց շարժական կլինիկաների գործունեությամբ, որոնք հասան բոլոր մարզեր, այնուհետ աստիճանաբար անցում կատարվեց առավել մնայուն ենթակառուցվածքների ներդրմանը տարբեր հաստատություններում:«Սա 4-րդ կենտրոնն է, որ բացում ենք Հայաստանում եւ Գյումրու ընտրությունը խորհրդանշական է, քանի  որ այս տարի լրանում է 88-ի աղետի 30-րդ տարին, ու կենտրոնի բացումը նշանակում է, որ կյանքը շարունակվում է, քաղաքը զարգանում է, ապրում է: Հիմա այստեղ կկարողանան կանխարգելիչ միջամտություններ անել, փոքր տրավմատիկ վիրահատություններ անել, պահպանել ամենակարեւորը՝ մարդկանց տեսողությունը»,- ասաց  ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք Նուբարյանը:

Կենտրոնը նոր է բացվում, սակայն վստահությունը մեծ է, քանի որ մասնագետները վերապատրաստվել են եւ ձեռք են բերել կայուն գիտելիք:

«Վստահության խնդիր չկա, քանի որ Գյումրիում հիմա էլ են վիրահատություններ անում, հիմա ավելի շատ խոսքը վերաբերում է առկա ծառայությունների ընդլայնմանը եւ առավել ընդգրկուն դարձնելուն»,- վստահ է Դավիթ Մելիք Նուբարյանը:

Ակնաբուժական կենտրոնը աշխատելու է ամենօրյա ռեժիմով, դիմողները կսպասարկվեն ե՛ւ պետպատվերի շրջանակներում, ե՛ւ վճարովի հիմունքով: Այստեղ Առողջապահության նախարարությունը սահմանափակ դերակատարում ունի: Գնային քաղաքականությունը որոշելու է Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավարությունը մարզային իշխանության հետ համատեղ: Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այն ծառայությունները, որոնք մինչ այս կային, կհամալրվեն նորերով, կպահպանվի պետպատվերը, կլինեն նաեւ անվճար վիրահատություններ: Նաեւ սա լուրջ հնարավորություն է՝ կենտրոնը դարձնել տարածաշրջանային: Կան բոլոր նախադրյալները, որ ակնաբուժական կենտրոնում կսպասարկվեն ոչ միայն Շիրակի մարզի եւ Գյումրու, այլեւ Լոռու մարզի եւ Ջավախքի բնակիչները:

Տպել
2577 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված