Կոռուպցիոն չարաշահումներ Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում․ հարուցվել է քրգործ

Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են թերություններ: Մասնավորապես՝ չնայած նախագծով նախատեսված է եղել, որ ջրամատակարարման խողովակները պետք է ծածկված լինեն ավազով, սակայն ընտրանքային կարգով մեկ հատվածում մինչեւ խողովակի բացվածքը կատարված հորատման արդյունքում պարզվել է, որ ավազի շերտը բացակայում է: Աշխատանքներին ներկա բնակիչները պնդել են, որ անցկացված խողովակաշարն անորակ է, իսկ 70-80%-ում բացակայում է ավազի շերտը, ինչի պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում:      

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը նախատեսված է եղել «Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի» աջակցությամբ «ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերի ջրամատակարարում» աշխատանքների շրջանակում: Այդ հատվածի շինարարական աշխատանքների կատարումը ենթակապալի համապատասխան պայմանագրով ստանձնել է  «Արարատշին» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ 2016թ. օոգոստոս: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը, մեկ այլ պայմանագրով, պարտավորվել է իրականացնել «ԹԱԹ» ՍՊԸ-ն:

Ըստ նախագծի՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում նախատեսված են եղել 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 խմ ավազի նախապատրաստական եւ պաշտպանիչ շերտերի իրականացման շինարարական աշխատանքներ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «ԹԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր կապալառու «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի, ենթակապալառու «Արարատշին» ՍՊԸ-ի եւ հեղինակային հսկողություն իրականացնող «ՀԳՇՆ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից, սկսած 2015թ. նոյեմբերից մինչեւ աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման թվով 133 ակտեր: Դրանցում նշվել են հողային աշխատանքների կատարման ընթացքում ամբողջ խողովակաշարում ավազի պաշտպանիչ շերտերի առկայության մասին տվյալներ:

«Արարատշին» ՍՊԸ-ն, խողովակները գնել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից, ինչի մասին դեռեւս 2016թ. մարտին կնքվել է 52.237.115 դրամ ընդհանուր արժեքով պոլիէթիլենային խողովակների մատակարարման պայմանագիր:

Վերոհիշյալ աշխատանքներից հետո «ՀՀ կառավարության 2016 թվականի համապատասխան որոշմամբ եւ 2017 թվականի փետրվարին կնքված պայմանագրով 198,367,230 ՀՀ դրամ արժեքով 15243 գծամետր երկարությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Կաթնաջուր համայնքին:

Հետագայում վերջինիս շահագործման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, որոնք վերացվել են «Արարատշին» ՍՊԸ կողմից եւ խողովակների մի մասը՝ շուրջ 500 գծամետրը, փոխարինվել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ կողմից տրամադրված այլ խողովակներով:

Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վերաբերում են քաղաքացիաիրավական  հարաբերություններին, 2018թ. սեպտեմբերի 13-ին կայացրել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն Լոռու մարզի դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման եւ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից  դրանք նախապատրաստվել են թերի եւ ավարտական որոշում կայացնելիս հաշի չի առնվել մի քանի էական հանգամանք:  

Մասնավորապես՝ բացատրություններ են վերցվել սահմանափակ թվով եւ, ըստ էության, նյութերի ելքով շահագրգիռ նշված ընկերությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ Կաթնաջուր համայնքի ղեկավարը բացատրություն է տվել այն մասին, որ ջրագծի շահագործման ընթացքում խողովակների վթարումներ են եղել: Այդ հանգամանքը՝ կապված իրականացված շինաշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու հետ, չի ստուգվել՝ փաստորեն հիմնավորված համարելով, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները կատարվել են նախագծով նախատեսված ողջ ծավալով: Այսինքն՝ առկա է «Արարատշին» ՍՊԸ-ի կողմից նախագծով նախատեսված՝  15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 մ/խ ծավալով ավազը ձեռք բերվելու եւ ջրագծի վերակառուցման աշխատանքների ընթացքում օգտագործվելու, «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության կողմից՝ պետական չափանիշներին համապատասխանող խողովակներ մատակարարվելու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նախապատրաստված նյութերում առկա տվյալները, որ նշված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ ջրագծի տարբեր 5 հատվածներում ընտրանքային կարգով կատարված փորման աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առանձին հատվածներում ավազի շերտ առհասարակ չկա:

Նշված փաստական հանգամանքներն առերեւույթ վկայում են ոչ միայն այն մասին, որ շինաշխատանքներում ներգրավված ընկերությունների միջեւ, սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված աշխատանքների ընդունման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտեր, այլեւ որ ավազի պաշտպանիչ շերտերի իրականացման համար պետության կողմից փոխանցված գումարները յուրացվել են:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ նախապատրաստված սույն նյութերն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել  քրեական գործ: Վերջինիս նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Տպել
27719 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված