Դաշտային վարժանք Շիրակի մարզում. ըստ սցենարի տեղի է ունեցել երկրաշարժ

Սեպտեմբերի 25-ից 26-ը Շիրակի մարզում տեղի ունեցավ քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական թիմի «INSARAG» 36 ժամյա դաշտային վարժանքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Ըստ վարժանքի սցենարի՝ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 06:50-ին գրանցվել է 15 կմ խորությամբ եւ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Գառնի գյուղից 8կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կարող է կազմել 10-11 բալ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Շիրակի մարզային փրկարարական վարչություն  ստացվել է ահազանգ ընդհանուր հավաքի վերաբերյալ եւ մարզային փրկարարական վարչության պետի հանձնարարականով իրականացվում է ազդարարում , ինչպես նաեւ Շիրակ  ՔՈՓ թիմի անձնակազմի հավաք:

ԱԻ նախարարի հրամանով Գյումրի քաղաքային որոնողափրկարարական(ՔՈՓ) թիմը մեկնում է Երեւան, տեղակայվում Վահագնի թաղամասում: Երեւան քաղաքի որոնողափրկարարական աշխատանքների կառավարումը թիմը վերցնում է իր վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը հաստատելու մասին» N 919-Ն որոշման:

Ըստ վարժանքի պլանի՝ Երեւան քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ:  Թիմը անցկացնում է նախնական խորհրդակցություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ըստ ստացված տվյալների փլուզվել են 540 բազմաբնակարան շենքեր, 450 սեփական տներ, փլուզվել են Հաղթանակի, Կիեւյան եւ Աշտարակի կամուրջները, նախնական հաշվարկներով զոհերի թիվը 95000 է, իսկ տուժածներինը մոտ 141000,  փլուզվել են մի շարք հիվանդանոցներ եւ դպրոցներ: Հետախուզական թիմը հանդիպում է LEMA-ի հետ, եւ անձնակազմը մեկնում է աղետի գոտի:

Որոնողափրկարարական թիմը հատկացված տարածքում ծավալում է բազա, ղեկավարման վրան, ճաշարան, կազմակերպվում է շտաբի աշխատանքները, որոշվում են որոնողոփրկարարական աշխատանքների առաջնայնությունները եւ կատարվում է թիմի խնդրադրում, որից հետո թիմը տեղափոխվում է որոնողափրկարարական աշխատանքների տեղամասեր:

Առաջին տեղամասում երկրաշարժի հետեւանքով վնասվել է շենքի աստճանավանդակը: 3-րդ հարկում կա 2 տուժած, որոնք չեն կարողանում իջնել: Թիմը իրականացնում է իրավիճակի գնահատում, որից հետո կատարում է  ամրակապման, բարձրություններից  տուժածների դուրս բերման (պարանային աշխատանքներ), առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

Երկրորդ տեղամասում շենքը մասամբ փլուզվել էր, առկա էին նեղ խորշեր, կար 2 տուժած: ՔՈՓ թիմի կողմից իրականացվում է պատի հորիզոնական մաքուր կտրում, մետաղի կտրում, փայտի կտրում, տուժածների դուրս բերում, տուժածների դուրս բերում եռոտանիով, առաջին բուժօգնության ցուցաբերում:

Երրորդ տեղամասում ամբողջությամբ փլուզվել է շինությունը, որտեղ՝ ըստ տեղեկությունների գտնվում էին 3 մարդ: Փրկարարների կողմից իրականացվեց բետոնյա հեծանի հեռացում, թիթեղի եւ գերանի կտրում, հորիզոնական պատի քանդում, վերեւից մաքուր կտրման աշխատանքներ, տուժածների դուրս բերում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում:

Չորրորդ տեղամասում մասամբ փլուզվել  է շինությունը, որտեղ գտնվում էին 3 մարդ: Թիմի կողմից այստեղ նույնպես իրականացվեց  բետոնյա հեծանի հեռացում, հորիզոնական պատի քանդում, վերեւից մաքուր կտրման, տուժածների դուրս բերման եւ առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

Բոլոր տեղամասերում քաղաքային որոնողափրկարարական թիմին հաջողվեց կատարել իր առջեւ դրված խնդիրները, որից հետո ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը:

Տպել
1616 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է