Երևան
-3 °C
Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդեց Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցում էր որպես դիտորդ:
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչեւի հետ:
Եվգենի Զինիչեւը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ կոլեգիայի ընթացքում որպես դիտորդ մասնակցության համար եւ նշել է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծապես կարեւորում է երկկողմ համագործակցության խորացումը:
«Առավել արդյունավետ համագործակցության համար ստեղծվել է հուսալի մի մեխանիզմ, որը գործում է շուրջօրյա ռեժիմով, խոսքը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասին է», - ասել է նախարարը եւ հույս է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն կենտրոնի հետագա զարգացմանը:
Նշենք, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական խնդիրներն են արձագանքել Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, իրականացնել համատեղ ծրագրեր եւ նախագծեր, մասնագետներ պատրաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ոլորտում: 2016 թ. մարտին Կենտրոնի ստեղծումից ի վեր, կազմակերպվում եւ անցկացվում են հայ փրկարարների մասնագիտական զարգացման մի շարք դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 170 մարդ: 2018 թվականին նախատեսվում է 185 հայ մասնագետների վերապատրաստում:
Ե. Զինիչեւը հույս է հայտնել նաեւ, որ հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների գերատեսչությունների շրջանակներում կշարունակի ընդգրկել մի շարք կարեւորագույն հարցեր, ինչպես նախկինում: Նրա խոսքով այսօր դա ոչ միայն կանխարգելման եւ հետեւանքների վերացման աշխատանքների փորձի փոխանակում է, այլեւ ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում, փոխգործակցություն՝ տարբեր ձեւաչափերով, ինչպես նաեւ՝ ճգնաժամային կառավարման կենտրոնների շրջանակներում:
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 քաղաքացի
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար
Հրապարակվել է Դոնալդ Թրամփի հրաժեշտի ելույթը. նա, ի վերջո, ընդունել է Բայդենի հաղթանակը (տեսանյութ)
ԱԺ նիստն ընդմիջվեց. որոշ պատգամավորներ խցանումների պատճառով դեռ ճանապարհին են
Ինչ է պետք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման համար
Երևան-Մեղրի հատվածում արգելափակվել է 100, իրար բախվել՝ 12 ավտոմեքենա, «ԿամԱԶ»-ը սահել է ձորը
Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհն ու Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Երեւանում եւ 3 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է մնում բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում 730 բեռնատար է սպասում
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Ձյան մեջ մեքենաների արգելափակման 15 ահազանգ է եղել. փրկարարները օգնել են 6 մարդու
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Սարի թաղում ավտոմեքենա է կողաշրջվել
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. դիմել է 505 հավակնորդ
Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները
Լարսը փակ է. ռուսական կողմում 730 բեռնատար է կուտակվել
Ինչ ծրագրեր կան Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի հետ կապված․ փոխվարչապետի եւ քաղշինկոմի նախաձեռնությունը
Փրկարարները Ձորագլխի մոտակա սարից 3 մարդու են իջեցրել. 17-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր
Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը
Անբարեխիղճ արցախցիները չեն օգտվի կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառումից
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը․ Սերգեյ Բագրատյանն էլ Դավիթ Անանյանի գրառմանն է անդրադարձել
Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին է մահացել
Մեսրոպ Առաքելյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը
Ահա թե ինչ է լինում, երբ... Բագրատյանի հանձնաժողովը խիստ քննադատվեց, նա մեղքը գցեց Անանյանի վրա, Անանյանն էլ, թե՝ սուտ է
Արցախի խորհրդարանի 2021 թվականի ծախսը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է․ Դավիթ Անանյանն արձագանքել է Սերգեյ Բագրատյանի ելույթին
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված իրավիճակը
2021 թվականին սպասվող կարևոր սպորտային իրադարձությունները
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին
Սեպտեմբերից սկսած Սահմանադրական դատարանի դատավորները որևէ տեսակի պարգևավճար չեն ստացել․ ՍԴ խոսնակ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Հանրապետության մեծ մասում ձյուն է տեղում
Վիգեն Ստեփանյանի հուղարկավորման տեղի համար Կառավարության միջամտությանն են դիմել
Արտադրական փակ տարածքներում հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ է արձանագրվել․ ԱԱՏՄ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ․ քննարկվել են գյուղատնտեսական խնդիրները
Նկատողություն Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, մեղադրող դատախազին եւ պաշտպանին
Հայտնաբերվել է տոպրակ` առանձնապես խոշոր չափի թմրանյութով (տեսանյութ)
Մեկնարկել է «i-Portunus» արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին (լուսանկարներ)
© 2021 Հայկական ժամանակ