Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2017 թվականի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութ, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն՝ այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ  67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։ 

Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7  անձի վերաբերյալ): 

Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ եւ նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետեւողականության արդյունքում։ 

Ընդ որում, ընթացիկ տարում էականորեն աճել է նաեւ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, ում նկատմամբ հարուցվել եւ իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018 թվականի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել  73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017 թվականի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20: 

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ առերեւույթ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել հետեւյալ ոլորտները ներկայացնող անձանց կամ պաշտոնատար անձանց նկատմամբ.  

Բնապահպանական գործունեության ոլորտում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող մասնաճյուղերի 8 անտառապետերի եւ անտառապահների,

կրթության ոլորտում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության 4 տնօրենի եւ հանրակրթական ուսումնական հաստատության 6 տնօրենի,

տեղական ինքնակառավարման ոլորտում՝ Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Մեծավան, Ծաղկաշատ, Արեւածագ,  Շնող, Օձուն, Մեծ Այրում, Սվերդլով, Ղուրսալի, Մեծ Պարնի, Ջրաշեն, Վահագնի համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Վահագնի համայնքի ղեկավարի տեղակալի,

սոցիալական աջակցության եւ սոցիալական ապահովության ոլորտում՝ սոցիալական գործակալության 1 պետի, գործակալության 7 մասնագետների, ինչպես նաեւ Հայփոստ ՓԲ ընկերության թվով 18 ծառայողների, զբաղվածության կենտրոնի 1 մասնագետի,

առողջապահության ոլորտում՝ 1 բուժաշխատակցի,

հուշարձանների պահպանության ոլորտում՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի,

առեւտրային կազմակերպության մասնաճյուղի 1 ղեկավարի եւ 2 աշխատակցի,

սնանկության գործերով 1 կառավարչի,

բանկային ոլորտում՝ ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղի 1 կառավարչի,

մարզպետարանի իրավաբանական բաժնի 1 պետի,

հարկային ոլորտում՝ 6 տնտեսվարող սուբյեկտների եւ անհատ ձեռնարկատերերի։

2018 թվականի ութ ամիսների ընթացքում ավարտված նյութերով եւ քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.5 մլն ՀՀ դրամը (20․8 մլն ՀՀ դրամը՝ իրավաբանական անձանց, իսկ 77․6 մլն դրամը՝ պետական գույքին պատճառված վնասը)։ Հարկ է ընդգծել, որ միայն մեկ քրեական գործով՝ խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմում է շուրջ 587 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը: Մնացած մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալների գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել։

Տպել
1838 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ