Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

25/09/2018 schedule14:43

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի բարձրաստիճան ղեկավարները երբեք չեն ընդունի հանդիպումներ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Փոմթեոյի առաջարկները:

Այդ մասին այսօր ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Դրանք Թրամփի երազանքներն են, որոնք երբեք իրականություն չեն դառնա»,- ասել է Վելայաթին՝ մեկնաբանելով բարձրաստիճան ղեկավարների մակարդակով հանդիպելու և առկա հրատապ հարցերը քննարկելու Վաշինգթոնում պարբերաբար հնչող առաջարկները, հայտնում է Ազատությունը:

Ավելի վաղ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ասել էր, որ նախագահ Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես ասել է. «Թրամփը կուզենար խոսել նրանց հետ որեւէ ժամանակ»:

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը մեծացրել է տնտեսական ճնշումները՝ ընդդեմ Թեհրանի: Եվ այժմ սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ մեծապես խոսք կգնա այն խնդիրների մասին, որոնք առկա են ԱՄՆ-Իրան հարաբերություններում:

Այաթոլլայի խորհրդականը նաև պնդել է, թե Միացյալ Նահանգներին չի հաջողվի զրոյի հասցնել Իրանից հում նավթի արտահանումը:

Այս տարվա մայիսին նախագահ Թրամփը հայտարարել է Իրանի և միջազգային տերությունների կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու մասին, միաժամանակ նշելով, որ Ամերիկան պատրաստ է Իրանի հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Թեհրանի համոզմամբ, նոր պայմանագիրն անիմաստ է և հարկ է իրագործել 2015 թվականի փաստաթուղթը, որով Իրանը սառեցնում է միջուկային հետազոտություններն, իսկ միջազգային համայնքն աստիճանաբար չեղարկում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները:

Դա Իրանին ընձեռում է նավթն արտահանելու և արևմտյան երկրների հետ առևտուրը վերականգնելու հնարավորություն:

Եվրոպական միությունը և Իրանը մշակում են փոխշահավետ բիզնեսի համար վճարումների նոր համակարգ ստեղծելու ծրագիր, որը թույլ կտա ընկերություններին խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Տպել
1046 դիտում

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները

Շաբաթօրյակ է կազմակերպվել Հրազդանի կիրճում (տեսանյութ)

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք (լուսանկարներ)

«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՃՏՊ-ներ Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը (լուսանկարներ)

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)

Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում գտնվող արագ սննդի կետում

Ռուսաստան մուտքը արգելվում է ԱՄՆ գլխավոր դատախազին, ՀԴԲ ղեկավարին, այլ պաշտոնյաների. ՌԴ-ն պատասխանում է ԱՄՆ-ին

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել․ ծանուցման արդյունքում 183 անհատ ձեռնարկատեր գրանցել է 200 աշխատողի

Արսեն Թորոսյանը սուտ և հորինվածք է որակել իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրը

Քննարկվել է «իԳործ» ծրագրի արդյունավետությունը