Գյուղատնտեսության ոլորտում, ի տարբերություն մյուս ոլորտների, կտրուկ անկում է արձանագրվել. որն է պատճառը

01/10/2018 schedule19:20

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն անցյալ շաբաթ հրապարակեց այս տարվա առաջին 8 ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, 8 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7 տոկոսով: Մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների առումով 8 ամսվա ընթացքում արձանագրվել է աճ, եւ միայն գյուղատնտեսությունում կա 1 տոկոսի անկում: Ընդ որում, ութ ամսվա ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի մեկ տոկոսի անկումը պայմանավորված է միայն անցած ամսվա՝ օգոստոսի կտրուկ անկմամբ: Ըստ ԱՎԾ-ի, օգոստոսին անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղոլորտում անկումը կազմել է 16.7 տոկոս: Սա ավելի մտահոգիչ է, երբ հաշվի ենք առնում, որ այս անկումը գրանցվել է անցած տարվա օգոստոսի համեմատ, երբ անցած տարի էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել էր էլ ավելի մեծ անկում՝ 25 տոկոս: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թ. օգոստոսին գյուղոլորտի արտադրանքը կազմել է 165 միլիարդ դրամ, 2017-ի օգոստոսին՝ 125 միլիարդ, դրամ, այս տարվա օգոստոսին՝ 101 միլիարդ:

Ակնհայտ է, որ օգոստոսին մեր գյուղատնտեսությունը բախվում է լրջագույն խնդիրների, եւ դա դառնում է ավանդույթ: Թե կոնկրետ որն է այս «ավանդույթի» պատճառը, տեխնիկակա՞ն է, թե՞ տնտեսական, թերեւս լուրջ մասնագիտական վերլուծության կարիք ունի: Գյուղացիների պնդմամբ՝ բերքի քիչ լինելու պատճառը առաջին հերթին բնակլիմայական է. երկարատեւ ու անընդմեջ շոգը ոչ միայն խնդիրներ է հարուցում ոռոգման տեսանկյունից, այլ նաեւ ակտիվացնում բույսերի հիվանդություններն ու վնասատուներին: Դրան նպաստել էր նաեւ տաք ձմեռը, որի պայմաններում հիվանդությունների ու վնասատուների ակտիվությունը հետագայում կտրուկ աճում է: Այս պատճառներով էր նաեւ լայն սպառման մի քանի գյուղմթերքների՝ մասնավորապես լոլիկի էական թանկացումը հենց օգոստոսին: Արդյոք սա՞ է միակ պատճառը եւ արդյոք միայն բուսաբուծության ոլորտո՞ւմ է արձանագրվել այսպիսի անկում, դեռ պարզ չէ: Բացառված չէ, որ արտադրության անկում գրանցված լինի նաեւ անասնապահության ոլորտում, ինչը նույնպես պայմանավորված լինի երկարատեւ ու անընդմեջ շոգով:

Բայց այս ոլորտում խնդիրները կարող են ունենալ նաեւ տնտեսական բնույթ, կապված շուկաների, բերքի իրացման կամ ոլորտի ֆինանսական հոսքերի հետ: Մասնավորապես, պետք է վերլուծել մթերողների պահվածքը այդ ամսին, ներկրումների ծավալները եւ այլն: Իսկ այն, որ գյուղոլորտի խնդիրները արմատական լուծումների կարիք ունեն, թերեւս կասկածից վեր է: Նշենք, որ գյուղոլորտում օգոստոսին արձանագրված այս անկումը հանգեցրել է նրան, որ կտրուկ նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը: Եթե անցած 8 ամիսներին այդ աճը կազմել է 7.7 տոկոս, ապա օգոստոսին՝ միայն 0.6 տոկոս:

Պաշտոնական վիճակագրության մեկ ցուցանիշ եւս կարոտ է մասնագիտական վերլուծության: Խոսքը ներմուծման եւ արտահանման ծավալների մասին է: Օգոստոսին ներմուծումը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 31 տոկոսով, իսկ արտահանումը՝ ընդամենը 5 տոկոսով: Արտահանման ծավալների աճի վրա վերջին շրջանում, իհարկե, ազդում է Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը, բայց դա այնքան էլ սփոփիչ չէ ներմուծման այսպիսի աճի ֆոնին: Մյուս ոլորտներում ցուցանիշները համահունչ են նախորդ ամիսների միջինին եւ կտրուկ տատանումներ չկան: 

10 օրից ՀՀ ԱՎ ծառայությունը կհրապարակի օգոստոսին վերաբերող մանրամասն տվյալներ, որոնցից ավելի պարզ կդառնան ՀՀ տնտեսությունում արձանագրվող միտումները:

Տպել
9756 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել