Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին եւ ռազմական կցորդ, ԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան, Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:

Հանդիպումից առաջ տեղեկանալով, որ ՀՀ հյուսիսարեւելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին, նշելով, որ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով:

Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: Պաշտպանության նախարարն ընդգծել է նաեւ, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում եւ իրականացվում է մի քանի ձեւաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաեւ համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը եւ ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար:

Տպել
1116 դիտում

Թրամփը նոր մամուլի քարտուղար է նշանակել. նախագահի պաշտոնավարման 3 տարում նա 4-րդ խոսնակն է

Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժամունքում. վիճակը կայուն է

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները. ՊՆ

ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական արդյունք է գրանցել

Միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցողները մեկ ամիս սննդի ու հիգիենիկ պարագաների կարիք չեն ունենա

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. վարչապետ

Ալափարսում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա

Ձեզ լուրջ պահեք, մեզ հետեւում են. ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար

Ելակը մտավ զորամաս. վարչապետ (տեսանյութ)

Մուլտի գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Պարենային եւ պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող եւ խոցելի անձանց

Այս պահին Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

«Նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդը ո՞նց չի ընկալում՝ ինչ ենք ասում». Քոչարյանը պնդում է՝ Սարգսյանի պայմանը կբավարարվի

Սպիտակի քաղաքային զբոսայգուց 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները

Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը