Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Արմեն Թադեւոսյանը, ով բանակ է զորակոչվել 2018 թ-ի հուլիսի 15-ին, առողջական խնդիրներ ունի, պետք է համալիր հետազոտություն իրականացվի, այնուհետ նաեւ՝ շտապ վիրահատվի, սակայն ինչպես ծնողներն են նշում, ՀՀ ՊՆ-ն ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը Վանաձորի զինհոսպիտալում տղային դուպլեքս անելու փոխարեն ոտքը հեռախոսով են նկարել, ինչի հիման վրա էլ Երեւանում եզրակացություն են տվել:

Արմեն Թադեւոսյանի մայրը՝ Գոհար Ոսկանյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ տղան ծառայում է Մարտակերտում. «Մինչեւ բանակ գնալն էլ մոտը ախտորոշվել էր վարիկոցելե հիվանդություն, մինչ բանակ գնալը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում գրել էին, որ վիրահատություն է պետք, սակայն չարին ու տարան բանակ, զորավարժությունների ժամանակ երեխու վարիկոզը բացվեց, այնտեղի հրամանատարությունը երեխուն ազատեց շարային ծառայությունից, հետո տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, դուպլեքս են արել, որտեղ նշված է՝ ձախ սրունքի հետին մակերեսային երակի լայնացում՝ փականային անբավարարությամբ»,- պատմեց մայրը՝ նշելով, որ տղային նախորդ շաբաթ բերել են Վանաձոր՝ մինչ բանակ զորակոչվելը եղած ինչ-որ հարցերի հետ կապված, ճանապարհին վիճակն ավելի է վատացել. «Բերել են Վանաձորի զորամասի միանգամից բուժկետ, դիմել եմ նախարարության բուժծառայության վարչություն, պետի տեղակալ Արմեն Նազարյանին, մի կերպ, կռվով դավով երեխուն տեղափոխեցին Վանաձորի հոսպիտալ, որտեղ դուպլեքս սարք չունեն, Նազարյանը զանգել, ասում ա՝ երեխու ոտքը հեռախոսով նկարեք, ուղարկեք Երևան: Ես չեմ հասկանում՝ էս ո՞ր թիվն ա, որ զինվորի ոտքը նկարելով են դուպլեքս անում, կարող ա վաղն էլ հեռախոսով կատե անեն»,- պատմեց մայրը:

Զինվորի ծնողները պահանջում են, որ տղային տեղափոխեն Մուրացանի զինվորական հոսպիտալ ու նորմալ հետազոտեն. «Թող նորմալ ստուգեն, եթե կարիք կա վիրահատության, թող վիրահատեն ու էլի տանեն ծառայության: Իմ տղեն հիմա Վանաձորի զորամասի բուժկետում ցավերի մեջ պառկած է, ոչ մի օգնություն չեն ցույց տալիս, մենակ հեռախոսով նկարին ոտքը, ուղարկին Նազարյանին ու վերջ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե դուպլեքս չեն արել, ինչի՞ հիման վրա են եզրակացություն տվել, թե պլանային վիրահատության անհրաժեշտություն կա:

Մայրը շեշտում է՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում տղային ախտորոշել են վարիկոցելե 2-րդ աստիճան, այսօր արդեն այն դարձել է 3-րդ աստիճան:

«2 անգամ դիմել եմ ՊՆ, պատասխան չեմ ստացել, դիմել եմ վարչապետին, մակագրել են նախարարին, էլի պատասխան չկա, 1.5 ամիս ա՝ տառապում ենք, երեխես ցավերի մեջ տանջվում ա, Ղարաբաղում լրիվ լավ էր, իսկ Հայաստանում ոչինչ չեն անում: Արմեն Նազարյանն ասում է՝ ինքը Ղարաբաղի զինվոր է, մենք չենք կարա, թող գնա Մարտակերտ, կտեղափոխենք Ստեփանակերտի հոսպիտալ, ընդեղ էլ թող որոշենք»:

Զինվորի մայրն ասում է, որ քանի դեռ Հայաստանի ՊՆ-ն ոչինչ չի անում, տղայի վիճակն ավելի է վատանում. «Արդեն երակների մեջ արյունը լերդակալել, սրվել ա, վիրաբույժներն ասում են՝ ամեն վայրկյան կարա տրոմբ դառնա: Ես խնդրում եմ, թող տանեն երեխուս վիրահատեն ու տանեն ծառայության»:

Մայրը նշեց, որ թե՛ իրենք ու թե՛ իրենց զինվոր որդին որեւէ բողոք չունեն ԼՂՀ հրամանատարական կազմից ու ծառայությունից, այնտեղ ուշադիր են եղել, բայց Հայաստանում, որտեղ մի քանի օր է՝ տղան զորամասում ու բուժկետում է, քար անտարբերություն է ցուցաբերվում. «Ես չգիտեմ՝ ում դիմեմ, 18 տարի պահել եմ, էսօր երեխուս կյանքի հետ են խաղում, բանակին զինվոր եմ տվել, որ էսպես տեր լինե՞ն»:

Զինվորի մայրը ՊՆ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում է ուշադրություն դարձնել ու քայլեր ձեռնարկել՝ առողջական խնդիրներ ունեցող զինվորի բուժումը կազմակերպելու համար:

«Հայկական Ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Նազարյանը, նախ նշեց, որ հանդիպել է զինվորի ծնողներին, իրենց պարզաբանվել է ընթացակարգը: Վարչության պետն առաջարկեց բոլոր հարցերը ձեւակերպել գրավոր ու դիմել սահմանված կարգով. «Ինքը Վանաձորում հետազոտվել է, բուժումը պլանավորված է, իր ծնողը գիտի, եղել է կառավարությունում ու նախարարությունում, ամեն ինչ պարզաբանվել է»,- ասաց նա՝ առաջարկելով մյուս բոլոր հարցերն ուղարկել գրավոր:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ մեզ զանգահարեց զինվորի հայրն ու հայտնեց, որ տղան բացի վերը նշված հիվանդությունից, ունի նաեւ այլ առողջական խնդիրներ՝ ձախ երիկամի կիստա, ատամների անբավարար վիճակ, սրտի տախիկարդիա, քթի միջնապատի կոտրվածք, ճնշման տատանում: Հոր խոսքով՝ բոլոր փաստաթղթերն առկա են:

Տպել
6300 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ