Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել. կհաստատվի՞ խաղաղություն Սիրիայում

Սեպտեմբերի 17-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կրեմլի պաշտոնական տեղեկատվության համաձայն` նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը, ինչպես նաեւ Իդլիբի շուրջ իրավիճակը:

Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության եւ կառավարական ուժերի շփման գծի երկայնքով: Գոտին պետք է ստեղծվի մինչեւ հոկտեմբերի 15-ը, իսկ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսվում է այդ գոտուց դուրս բերել զինված ընդդիմության ուժերը, իրենց ծանր զինատեսակներով հանդերձ:

Ապառազմականացված գոտու վերահսկողությունը իրականացվելու է թուրքական եւ ռուսական ստորաբաժանումների կողմից: Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է վերականգնել հաղորդակցությունը Հալեպ-Լաթաքիա եւ Հալեպ-Համա մայրուղիներով:

Ընդ որում, վերոնշյալը թուրքական կողմի առաջարկությունն է, որը, փաստորեն, արժանացել է Պուտինի հավանությանը: Պաշտոնական Թեհրանը եւս արձագանքել է ձեռքբերված պայմանավորվածությանը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է ՌԴ եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք կարեւոր քայլ են Իդլիբում մնացած ահաբեկչական խմբերի խնդրի լուծման տեսանկյունից:

Ձեռքբերված պայմանավորվածություններն իրոք որոշակի պարզություն են մտցնում Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակում: Ահաբեկիչների եւ ընդդիմության կողմից վերահսկվող վերջին խոշոր շրջանը քննարկման առարկա էր նաեւ 10 օր առաջ Իրանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այն ժամանակ կողմերին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ: Եզրափակիչ կոմյունիկեում ընդամենը կոչ էր արվում տարբերակել ընդդիմության եւ ահաբեկիչների ուժերը:

Ռուսաստանի համար կարեւորագույն խնդիրը Տարտուսում եւ Հմեյմիմում տեղակայված ռազմական օբյեկտների անվտանգությունն է: Ուստի, հնարավոր է, որ Պուտինը Էրդողանից երաշխիքներ է ստացել, որ ռուսական ռազմական օբյեկտներին Իդլիբից վտանգ չի սպառնալու: Փոխարենը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իդլիբը թողնել Թուրքիայի հովանավորությունը վայելող հակակառավարական ուժերին:

Ընդհանուր առմամբ այս պայմանավորվածությունը ձեռնտու է Թուրքիային: Եթե Իդլիբում սկսվեր Սիրիայի կառավարական ուժերի նախատեսած լայնամասշտաբ հակաահաբեկչական ռազմական գործողությունը, ապա այն անխուսափելիորեն տարածվելու էր նաեւ հակակառավարական ուժերի վրա, ինչը ուղղակիորեն հարվածելու էր Թուրքիայի վարկանիշին: Բացի դրանից, պաշտոնական Անկարան, միգուցե, նաեւ մտավախություն ուներ, որ նահանջող զինյալները կհայտնվեն Թուրքիայում: Բացի այդ, Իդլիբը Թուրքիայի համար կարեւոր է որպես քրդերի դեմ պայքարի պլացդարմ, իսկ հետագայում՝ հավելյալ լծակ Սիրիայի կառավարության վրա:

Ապառազմականացված գոտու վերաբերյալ պայմանավորվածությունը կարեւոր է նաեւ Իդլիբի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնելու տեսանկյունից: Այդուհանդերձ, խնդրահարույց է Հալեպ–Լաթաքիա եւ Հալեպ–Համա մայրուղիներով հաղորդակցության վերականգնումը: Այս հանդիպման ընթացքում քննարկված ապառազմականացված գոտին չի ներառում մայրուղիներն ամբողջությամբ: Մայրուղիների վերաբացման համար անհրաժեշտ են հավելյալ անվտանգային երաշխիքներ, որոնք, համենայնդեպս այս հանդիպման արդյունքներով, չեն տրվել:

Խնդրահարույց է նաեւ ահաբեկիչներից նշված գոտին մաքրելու գործընթացը: Ըստ էության, այդ գործն ամբողջովին դրված է Թուրքիայի վրա, քանի որ արմատական իսլամիստները, հիմնականում գտնվում են հակակառավարական ուժերի թիկունքում: Այսինքն, Ասադի զորքերից նրանց բաժանում է զինված ընդդիմությունը, որը, Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով, ժամանակավորապես անհասանելի է կառավարական ուժերի համար:

Ինչեւէ, Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները ժամանակավոր են: Ռուսաստանի համար Իդլիբն այս պահին չունի ռազմավարական նշանակություն: Կարեւորն այն է, որպեսզի Իդլիբում տեղակայված զորքերը չսպառնան ռուսական ռազմական օբյեկտներին: Իսկ մյուս կողմից անկախության նկրտումներ ունեցող քրդերը հեռանկարային սպառնալիք են հանդիսանում դաշնակից Ասադի իշխանության համար:

Միգուցե եւ Թուրքիային չհաջողվի նշված ժամկետներում մաքրել Իդլիբը զինյալներից: Այդ պարագայում Սիրիայի կառավարական ուժերը իրավունք են ստանում ինքնուրույն զբաղվել այդ հարցով՝ բնականաբար Ռուսաստանի օգնությամբ: Դա կլինի Ռուսաստանի հաղթանակը, բայց կբերի քրդերի հետ ընդհարման վտանգի, քանի որ վերջինները եւս օգտվելու են Թուրքիայի՝ Իդլիբից հեռանալուց: Իսկ եթե թուրքական բանակին, այդուհանդերձ, հաջողվի ապահովել անդորրը Իդլիբում, ապա հաջորդ քայլը լինելու է քրդերի դեմ ավելի ինտենսիվ պայքարը, ինչը եւս ձեռնտու է Ռուսաստանին եւ անձամբ Ասադին:

Տպել
2336 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է