Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո եվրոպական լրատվական կայքերում հրապարակվեցին բրիտանացի լոբբիստ Մայքլ Բառելի երկու հոդվածները: Դրանցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում էր որպես քաղաքական հետապնդումների զոհ: Բառելը նաեւ կոչ էր անում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացնել Հայաստանում եվրոպական արժեքների պաշտպանվածության հարցը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե վերլուծությունների միակողմանիությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հեղինակը պարզապես հեռու է հայկական իրականությունից եւ հայկական իրադարձությունները դասում է հետխորհրդային այլ երկրներում հետհեղափոխական իրադարձությունների հետ միեւնույն շարքում: Որեւէ խոսք Քոչարյանի կամ նրա փաստաբանների հետ կապի մասին հոդվածներում չկա: Սակայն, հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանի հրապարակած նյութից այդ կապն ակնհայտ է դառնում: Բառելի օգնական Դարիա Էլշայների կողմից՝ Աթանեսյանին ուղղված էլեկտրոնային նամակից պարզ է դառնում, որ Բառելը ուղիղ կապի մեջ է եղել Քոչարյանի դատապաշտպան Արամ Օրբելյանի հետ:

Մայքլ Բառելի օգնական Դարիա Էլշայների էլեկտրոնային նամակը Գրիգոր Աթանեսյանին

Նամակում Էլշայները հակիրճ ներկայացնում է հոդվածի բովանդակությունը, ապա նշում, որ հավելյալ տեղեկատվության համար Աթանեսյանը կարող է կապ հաստատել Արամ Օրբելյանի հետ եւ տրամադրում վերջինիս կոնտակտային տվյալները:

Աթանեսյանը նշում է նաեւ, որ Բառելի նյութերի համար հարթակ հանդիսացած կայքերի հաճախորդների թիվը փոքր է, ինչը խոսում է այն մասին, որ դրանց եկամտի աղբյուրը գովազդը չէ: Աթանեսյանի խոսքով՝ www.neweurope.eu կայքը ունի ամսական 85–ից 100 հազար այցելություն, իսկ intellinews.com-ը՝ 85–ից 90 հազար:

Հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունների դեմ վերլուծական հոդվածներով աչքի էր ընկնում հիմնականում ռուսական մամուլը: Սակայն, Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում ներգրավելուց հետո արեւմտյան որոշ կայքերում եւս սկսեցին լուրեր հայտնվել «Հայաստանում իրականացվող վենդետայի» եւ «քաղաքական հետապնդումների մասին»: Քոչարյանին մեղադրանքի առաջադրումը վերլուծության հիմք հանդիսացավ Washington Times-ի սյունակագիր Լ. Թոդդ Վուդի համար: Դա Վուդի առաջին «գործն» էր Հայաստանի մասին: Մինչ այդ նա արդեն հեղինակել էր Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Սիրիայի, Ալբանիայի եւ աֆրիկական երկրների մասին վերլուծականներ: Ինչպես դիպուկ նկատել էր վերոհիշյալ Գրիգոր Աթանեսյանը՝ Վուդի վերլուծությունները չեն ճանաչում սահմաններ, ինչպես նաեւ հիմնավորում:

Ինչ վերաբերվում է անմիջականորեն Washington Times-ին, ապա այդ թերթը հայտնի է նրանով, որ ստեղծման օրվանից սկսած յուրաքանչյուր տարին ավարտել է կորստով: Columbia Journal Review-ն 2002 թ. նշել էր, որ թերթի հիմնադիր, կորեական «Միավորման եկեղեցի» աղանդի առաջնորդ Սոն Մյունք Մունը 1982 թ. սկսած շուրջ 2 միլիարդ դոլար է ներդրել դրա մեջ:

Բացի դրանից, Washington Times-ի կայքում բավական հաճախ տեղադրվում են ակնհայտորեն պատվիրված ադրբեջանամետ հոդվածներ, որոնք անխուսափելիորեն տարածում են գտնում ադրբեջանական մամուլում: Օգտվելով նրանից, որ այս թերթի անվանումը նման է աշխարհահռչակ Washington Post-ի անվանմանը՝ որոշ ադրբեջանական կայքերում Washington Times-ից մեջբերումներ անելիս երբեմն «շփոթում են» անվանումները՝ ներկայացնելով, թե իբր իրենց մասին լավ կարծիքի է հեղինակավոր պարբերականը: Կայքերի արժեքը հաշվարկող yourwebsitevalue.com ռեսուրսի գնահատականով խիստ տարբերվում են երկու կայքերի թե՛ արժեքները, թե՛ թրաֆիկը:

Անվան հետ կապված մանիպուլյացիաների առիթ է դարձել նաեւ մեկ այլ կայք, որում եւս հոդված էր հրապարակվել գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ: Դա ֆրանսիական Le Monde du droit (Իրավունքի աշխարհ) թերթի կայքն է: Այն որեւէ կապ չունի հեղինակավոր Le Monde-ի հետ: Le Monde du droit կայքը նեղ մասնագիտական, իրավագիտական կայք է, ինչով էլ պայմանավորված է, թերեւս, դրա այցելուների փոքր քանակը: Նույն yourwebsitevalue.com ռեսուրսի միջոցով այս երկու կայքերի տարբերությունն ավելի ցայտուն է դառնում:

Այսպիսով՝ փորձ է արվում գումարի, անձնական կապերի եւ հասարակությանը մանիպուլյատիվ մեթոդներով մոլորեցնելու միջոցով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարճաժամկետ դիվիդենտներ շահել հնարավոր քաղաքական պայքարում եւ հնարավորինս վարկաբեկել այսօրվա կառավարության աշխատանքը: Ցավոք, հեղինակները չեն գիտակցում, որ երկրի ներքին հարցերը պետք է լուծվեն ներսում:

Տպել
8098 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել