Մտավորականներն իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Փաշինյանին. նրանց բաց նամակը

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Մենք` հայ մտավորականներս, մտահոգված լինելով երկրի զար­գաց­ման խնդիրներով` դիմում ենք Ձեզ`հայտնելով մեր աջակցությունը պետա­կանու­թյան կառույցների գործառույթների եւ հեղինակության վերականգման, կոռուպցիայի, թալանի, պաշտոնավաճառման եւ այլ հանցագործ երեւույթների դեմ մարտնչելու հա­մար, որոնք անշուշտ պետք է իսպառ վերացվեն մեր պետությունից, եթե մտադրու­թյուն ունենք ոչ թե սոսկ գոյատևելու, այլ արժանավայել ապրելու այս մոլորակի վրա:

Մեր ժողովրդի առողջ մասը, որը կազմում է բացարձակ ճնշող մեծամասնությունը,  անկասկած հույս ու հավատ ունի Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, և մենք ևս փափագ ունենք Հայաստանը շուտով տեսնել զարգացած երկրների շար­քում: Գիտակցելով, որ Ձեր կատարած աշխատանքն անզիջում պայքար է քաղա­քա­ցիա­կան հասարակության  բացակայության պայմաններում հանուն այդ հասա­րա­կության ձևավորման` մենք առանց երկմտելու պատրաստ ենք մասնակ­ցե­լու այդ պայքարին` ի շահ մեր ժողովրդի և մեր սերունդների ապագայի: Միաժամանակ դիմում ենք Ձեզ ինկատի ունենալ մեր կարծիքը բարեփոխումների վերա­բեր­յալ:

Յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը օրենքներն են: Օրենքները չեն գործում ոչ միայն կատարողների, այլև օրենքների թերության պատճառով: Մեր օրենք­ները գրված են «ազնիվ մարդկանց», այլ ոչ թե երկրի համար: Մեր յուրաքանչյուր օրենք կամ կանոնակարգ պարունակում է կետ(-եր), որն (որոնք) օրինական կերպով թույլ է (են) տալիս երեք հազար դո­լա­րով սեփականաշնորհել 600 000 ԱՄՆ դոլար արժո­ղու­թյամբ շինություն (բա երկիրն ինչպե՞ս ծնկի չգա), ունենալ չինովնիկական բո­լոր իրավունքները` չունենալով ոչ մի պա­տաս­խանատվություն (ինչ­պիսին է այսօրվա ցան­կացած պետական հիմնարկության կառա­վարչի կարգա­վի­ճակը), ստեղծել մենա­շնորհ, երբ մենաշնորհը օրենքով արգելված է (խոսքն, օրինակ, «Հայռուսգազ­արդի» մա­սին է): Երկիրը ոտքի կանգնեցնելու համար պետք է խմբա­գրել «հրաշամա­նուկների» կողմից գրված մեր բոլոր օրենքներն ու օրենսդրա­կան ակտերն այնպես, որ ստեղծվեն հավասար, այսինքն`ձեռնտու պայմաններ` Հայաստանում ապրելու և աշ­խա­տելու համար:

Անկախ որեւէ էական անհրաժեշտությունից` նախկին ղեկավարությունը փոխում էր օրենքները ըստ իրենց պահանջների և ուզած ժամի: Ցանկացան ոմանք, որ բուհերը լինեն ՊՈԱԿ՝ եղան, հետո ցանկացան, որ հիմնադրամ դառնան՝ դարձան (ռեկտորներին ցմահ պահելու համար): ԽՍՀՄ-ում 70 տարվա ընթացքում գործեց կրթության մասին մեկ օրենք, որը կրեց որոշ փոփոխություններ` կապված երկրի զար­գաց­ման հետ (պարտադիր տարրական ուսուցումը փոխարինվեց պարտադիր յոթնամյայով, հետո ութնամյայով, տասնամյայով): Մենք ընդամենը քսանութ տարվա ընթացքում կրթության մասին ընդունում ենք երրորդ օրենքը, շուտով կարող է ընդունենք երրորդ Սահմանադրությունը, քանի որ երկրորդը գրված է իշխանավորի հավերժ թագավո­րության համար: Անկախ Վենետիկի հանձնաժողովի կարգադրու­թյուն­ներից` պետք է ընդունել կայուն օրենքներ, որոնք աշխատեն գոնե հիսուն տարվա ընթաց­քում:

Չնայած արևմտյան տերությունները քանդեցին խորհրդային երկիրը, սակայն հարս­տա­ցրին մեր միտքը լճացման գաղափարով: Եվ դա միայն մեր հզոր ԽՍՀՄ-ի չարիքը չէր: Լճացումը քանդեց նաև «արաբական կոմունիզմ» կառուցած Լիբիան, որը հասել էր հարկային մարմինները և բանկային տոկոսները վերացնելու մակարդակին: Եթե ԽՍՀՄ-ում լճացումը վտանգավոր աստիճանի էր, Հայաստանում այն անցել է բոլոր վտանգավոր սահմանները: Պետք է, անտարակույս, սահմանափակել ղեկա­վար ­պաշտոններում աշխատելու տևողությունը չորս տարով` առանց բացառության, հիմնարկությունների անվանումների փոփոխման եւ այլ մանր խորամանկություն­նե­րի:

Մեր խնդրանքն է ապահովել պետական կառույցների աշխատանքի պարզու­թյունն ու պրոֆեսիոնալիզմը: Պարզության համար կան բոլոր տեխնիկական միջոցները, իսկ պրոֆեսիոնալիզմն ապահովելու համար պետք է մրցակցություն, որում ընտրության պատասխանատվությունը կկրեն բոլոր քվեարկողները (եթե Դուք ընդունեք մեր առաջարկը, պատրաստ ենք  աջակցելու մեխանիզմների  մշակումնե­րին): Դեռևս 1215 թվականին Անգլիայի լորդերը Վինձորի և Սթենզի ճանապարհների խաչմերուկում գտնվող Ռենիմիթ դաշտի մեջտեղում ստիպել են Անգլիայի արքա Յոհաննին ստորագրել Մեծ ազատությունների մասինպայմանագիր (Magna Charta Libertatum), որով արքան պարտավորվում էրտգետ և անբարոյական մարդկանց չնշանակել պետական պաշտոնների (կետ 45):

Եթե նման արգելք գործի Հայաստանում, այն կվերացնի մարդու կախվածությունը ղեկավարի քմահաճույքից: Հիմացանկացավ բժշկական համալ­սարանի ռեկտորը,որ բուժֆակում ուսուցումը տևի հինգ տարի՝ բակալավրիատում և երկու տարի՝ մագիստրատուրայում (ընդհանուր վեց տարվա փոխարեն), ուրեմն կտևի յոթ տարի (ուսանողներից պոկած մեկ տարվա վարձավճարը թիվ է, հերն էլ անիծած, որ այդ տարին բան չկա սովորեցնելու): Հաջորդը որոշեց, որ պիտի լինի ընդհանուրը վեց  տարի, կլինի վեց տարի: Որոշեց նախարարը, որ Երևանի թ.1 բժշկական ուսումնարանի շենքը պետք է վաճա­ռել տնօրենին, հետո տնօրենից վարձակալել, կարվի, որոշեց, որ բոլոր մասնավոր բուհերը պետք է փակվեն (մի քանի ՀՀԿ-ականներին պատկանողներից բացի), կփակվեն: Հիմա դպրոցի տնօրեն են դառնում ինչ-որ քննություն հանձնելով, իսկ ըստ էության դրա համար պետք է երկարատև աշխատանքով ապացուցել սեփական ազնվու­թյունը, գիտելիքների բարձր մակարդակը, մանկավարժական ունակություն­ները, վայելել աշխատակիցների հարգանքը:

Պետք չէ կասկածել, որ ստեղծված պայ­մաններում ազնիվ ապրելն ու աշխատելը պարզապես անհնար է, սակայնոչ միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում, այլև հարևան Վրաստանում  ուղիղ հակառակ պատկերն է: Ժամանակին ՀՀՇ-ն փողոցը լցրեց իշխանության մարմիններ` միայն թե կոմու­նիստ­ները չլինեն: Երի­տա­սարդ, կյանքի փորձ, ղեկավարելու ունակություն, համապա­տասխան բարոյական մակարդակ չունեցող մարդիկ կառավարման ձևավորված համակարգի բացակայության պայմաններում երկիրը վերածեցին դժոխքի: Հայ ժողովրդի մեջ շատ կան  ազնիվ, բարձր կրթություն ունեցող մասնագետներ, միայն թե պետք է բարձր կանգնել «իմ-քո» հարա­բերություններից: Հիշենք, որ բռնակալ Ստալինը ԽՍՀՄ-ը գյուղական արորից երեսուն տարում հասցրեց ատոմային ռումբի տիրության`գիտակցելով, որ ամեն ինչ որոշում են կադրերը: Օրինակ, կոռուպցիան վերացնելու համար պետք է փոխել բոլոր ղեկա­վար պաշտոնյաներին, սկսած բաժնի վարիչներից. մեղրի համը տեսած մատը պարապ բերանը չի գնա:

Մենք հիշատակեցինք հրատապ բարեփոխումներ պահանջող ընդհանուր կետեր. մեր անօրեն օրենքները, քաղաքական կյանքի լճացումը, կառավարող մար­մինների աշխատանքի փակ լինելը (պատահական չէ, որ ամեն մի կեղտոտ արարք կատար­վում է գաղտնի, այդ թվում`գաղտնի քվեարկությամբ), կադրային կողմնա­պաշ­տական քաղաքականությունը (արդյունավետ կառավարելն ավելի բարդ է, քան Նյուտոնի օրենքները սահմանելը): Խնդրում ենք հաշվի առնել:

Խորին հարգանքներով`

  • Մադոյան Վաղարշակ Վարուժանի,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ,
  • Սարուխանյան Արեստակ Արամայիսի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Փետևոտյան Ռազմիկ Արտավազդի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Մարգարյան Ալբերտ Յախշիբեկի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Խաչատրյան Էմիլ Հարությունի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Քելեջյան Հովհաննես Գևորգի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Հարությունյան Հրաչյա Ղահրամանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Հովումյան Նորայր Գրիգորի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Տեր-Պետրոսյան Գեւորգ Վահանի, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Մանասյան Վոլոդյա, տնտեսագիտությանթեկնածու,
  • Սիմոնյանց Նանա,տնտեսագիտությանթեկնածու,
  • Շեյրանյան Սերգեյ,մանկավարժականգիտություններիթեկնածու,
  • Սարգսյան Վահագն, բանասիրականգիտություններիթեկնածու,
  • Տեր-Թադեւոսյան Ալեքսանդր,«Ռինգ»հանդեսիխմբագիր,
  • Միքայելյան Ֆրիդոն,փիլիսոփայությանգիտություններիթեկնածու,
  • Վանյան Արմինե,մանկավարժականգիտություններիթեկնածու, դոցենտ,
  • Ասատրյան Ջուլետա,ուսուցչուհի, բանասեր,
  • Պողոսյան Անահիտ, ուսուցչուհի, բանասեր,
  • Բանգոյան Վլադիմիր, ինժեներ, ազատամարտիկ,
  • Հովհաննիսյան Խորեն, ինժեներ, դասախոս,
  • Մխիթարյան Աննա,դասախոս, բանասեր,
  • Մշեցյան Սուսաննա, ինժեներ,
  • Դոխոյան Գեորգի, ինժեներ,
  • Թորոսյան Ալվարդ, բուժքույր,
  • Մամիկոնյան Վահան, ինժեներ - շինարար,
  • Բարսեղյան Արմեն, ինժեներ,
  • Բոյախչյան Սուրեն, ինժեներ,
  • Աբրահամյան Արեւիկ,ուսուցչուհի,
  • Ղազարյան Աննա, տեխնոլոգ,
  • Մինասյան Նարինե, մանկավարժ,
  • Տոնոյան Ալվարդ, բուժքույր,
  • Բանգոյան Լիանա, իրավաբան
  • Քոչարյան Ալիսա,տնտեսագետ», - ասված է բաց նամակում:
Տպել
19805 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին