Հիմա ես հասկանում եմ, որ սխալ եմ արել. Կոմանդոսը՝ ԴՕՍԱԱՖ-ում գիշերած ՊՆ զինվորականների մասին

17/09/2018 schedule18:24

Ինչպես վկայում են մի շարք տեսագրություններ ու լուսանկարներ, 2008թ. մարտին, մինչև արտակարգ դրություն հայտարարվելը, Երևանի տարբեր մասերում տեղակայված են եղել ՊՆ պետհամարանիշերով բեռնատարներ: Տեղեկություններ կան նաև, որ զինված ուժերի մեծ մասը Երևան է բերվել դեռ փետրվարյան բողոքի ակցիաների ժամանակ:

Մասնավորապես, ՊՆ մի շարք սպաներ փետրվարից մինչև մարտի արյունալի դեպքերի ավարտը մնացել են նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում՝ ՊՆ պաշտպանամարզատեխնիկական ակումբում: Ի դեպ՝ ակումբը ղեկավարում էր Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշել է, որ զինվորականները ՊՆ-ից հրաման են ունեցել: «ԴՕՍԱԱՖ-ը միշտ էլ բանակի կողքին է կանգնած եղել, և հետո՝ էն ժամանակ ո՞վ էր թուղթ ներկայացնում. այդ սպաները եկան առանց թղթի, առանց ստորագրության և ասացին, որ պետք է ինձ մոտ մնան: Միայն փոխանցեցին, որ ՊՆ-ից հրաման ունեն՝ այստեղ գալու: Ես էլ ուզում էի ինչ-որ կերպ օգնել նրանց»,-մանրամասնում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ճշտող հարցին, թե տեղյակ չէ՞ր արդյոք սպաների քայլերի և նպատակների մասին, Կոմանդոսը պատասխանեց. «Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչինչ չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում:  Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս: Ես միայն գիտեի, որ այդ ժամանակ զինվորականները եկել են մարդկանց պաշտպանելու համար: Ես հիմա եմ հասկանում, թե նրանց ինձ մոտ թողնելով, ինչ  սխալ քայլ եմ արել»:

Իսկ բացի սեփական զենքերից, այլ զենքեր ևս իրենց հետ բերե՞լ էին սպաները, թե՞ ոչ, Կոմանդոսը վստահեցրեց, որ ոչ. «Ես չեմ տեսել այլ բան. իրենց անկողինն էր ու զենքերը միայն»:

Արկադի Տեր-Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և միևնույն ժամանակ պաշտոնավարելու մասով, սակայն Կոմանդոսը զերծ մնաց կարծիք հայտնելուց, քանի որ «ոչ ոքի հետ կապ չունի և հեռու է նման բաներից»:

Տպել
7053 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին