Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանը հետ քայլ կատարի եւ մեղմացնի իր դիրքորոշումը

Ադրբեջանը սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդակոծություն է իրականացնում: ՀՀ ԱԳՆ-ն այս առնչությամբ արդեն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Եթե ՀԱՊԿ-ն արձագանքի, Ադրբեջանը կհասկանա, որ փուչ են իր հույսերը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

- Պարոն Մովսիսյան, վերջին օրերին Ադրբեջանը Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանների ուղղությամբ ակտիվություն է ցուցաբերում, ինչո՞վ է սա պայմանավորված:

- Ես հայ-ադրբեջանական լարվածությունը` բնակավայրերի գնդակոծումը, կապում եմ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների որոշակի խնդիրների հետ: Նաեւ որոշակիորեն մեր իշխանությունների կողմից հռետորաբանության սրացման հետ:

Ադրբեջանը այդ քայլով փորձում է նախ ստուգել՝ արդյո՞ք, եթե Հայաստանը իրոք սահմանային լարվածություն ունենա իրենց հետ, ՀԱՊԿ-ն կարձագանքի: Մյուսը փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, որպեսզի թեկուզ հայտարարության մակարդակով անդրադառնան սահմանային լարվածությանը:

Այսինքն, փորձում են հասկանալ, թե որքանով է ներկայիս իրավիճակում գործում ՀԱՊԿ-ի ընդհանուր ազդեցությունը տարածաշրջանում եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը արդյո՞ք գործում է, եւ նախկինի պես արդյո՞ք ՀԱՊԿ-ն պատրաստ է պաշտպանելու Հայաստանին, թե՞ ոչ:

Մյուսը կետը, որ ասացի՝ Հայաստանի իշխանությունների հռետորաբանության որոշակի կոշտացումն է: Սա, կարելի է ասել, ճնշման միջոցով այդ հռետորաբանությունը մեղմացնելուն է ուղղված եւ փորձում են մեր թույլ կետերին խփելով՝ որոշակի զիջումներ կորզել Հայաստանից: Մենք գիտենք, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային դաշտ, որպեսզի լիիրավ բանակցություններ ընթանան, այս կետերին խփելով՝ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանը հետ քայլ կատարի եւ ավելի մեղմացնի իր դիրքորոշումը:

Եթե ընդհանուր պրոցեսը դիտարկում ենք քաղաքական գործընթացների հետ՝ փաստացի սա Նախիջեւանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումից հետո երկրորդ նմանատիպ լուրջ ընդհարումն է, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին: Քաղաքական դրդապատճառները, եթե նայում ենք, հենց սրանք են, որ կարող են բերել  լարվածության աճի` հայ-ադրբեջանական սահմանին, որով շահագրգռված չէ Հայաստանը: Միանշանակ դրանով շահագրգռված է Ադրբեջանը:

- Ի՞նչ եք կարծում, սա փո՞րձ է Ադրբեջանի իշխանությունների կողմից, թե՞ նրանք վստահություն ունեն, որ Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում թուլացել են:

- Չէ, իհարկե, վստահ չեն դրանում: Սա միանշանակ փորձ է, որովհետեւ հիմքեր չկան ասելու, որ Հայաստանը իր դիրքերը թուլացրել է միջազգային ասպարեզներում: Որոշակի խնդիրների առկայությունից է ոգեւորվել Ադրբեջանը եւ նման քայլերի է դիմում:

- ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի սրան:

- Սա, թերեւս սահմանային լարվածության այն աստիճանը չէ, որ ՀԱՊԿ-ն արձագանքի: Իհարկե, ցավով եմ դա նշում, որովհետեւ ՀԱՊԿ կանոնադրությամբ՝ ՀԱՊԿ-ն պետք է գոնե հայտարարության մակարդակով արձագանքի: Բայց, որպես ռազմական դաշինք, նախկինում նման լարվածության պարագայում ՀԱՊԿ-ն չի արձագանքել: ՀԱՊԿ-ն միայն արձագանքել է այն ժամանակ, երբ իրոք մանր հրետանու միջոցով հրետանակոծվում էին հայկական բնակավայրերը, հայ-ադրբեջանական սահմանում, կարելի է ասել, փոքր պատերազմ էր ընթանում:

Իհարկե, եթե արձագանքեն, շատ ավելի լավ կլինի, խրախուսելի կլինի եւ դրանով նաեւ Ադրբեջանը կհասկանա, որ փուչ են իր հույսերը, բայց այսօրվա դրությամբ սահմանային նման լարվածության դեպքում ՀԱՊԿ-ն չի արձագանքի:

- Հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ի չարձագանքելու դեպքում Ադրբեջանը ավելի լուրջ գործողությունների սկսի դիմել:

- Այստեղ կա մի հանգամանք, որը, իհարկե, հաշվի է առնվում: Դա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, որը կայանալու է Հայաստանում: Սա զսպիչ հանգամանք է եւ Ադրբեջանը հասկանում է, որ չի կարող կրակել մի երկրի վրա, որտեղ աշխարհի առաջատար երկրների նախագահների գագաթնաժողով է անցկացվում: Բայց, իհարկե, ՀԱՊԿ-ի կողմից չարձագանքելը Ադրբեջանի համար կարող է ոգեւորման հերթական առիթ հանդիսանալ: Բայց նորից եմ կրկնում՝ նախկինում նման լարվածության ժամանակ ՀԱՊԿ-ն չի արձագանքել եւ հայկական կողմն էլ չի դիմել:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը ի՞նչ կարող է անել այս հարցի հետ կապված:

- Անելիքը այնքանով է, որ պետք է գոնե հայտարարությամբ հանդես գան եւ հանդարտության, սահմանային լարվածությանը վերջ տալու կոչ անեն կողմերին: Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ լավ հասկանում է, որ հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը հետ քայլ է բանակցային գործընթացում, եւ կողմերը նորից ու նորից գալու են՝ խոսելու վստահության մթնոլորտ սկսելու մեխանիզմներ կիրառելու մասին: Երբ հայ-ադրբեջանական սահմանում կրակում են եւ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում, դրանում նաեւ հարցականի տակ է դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունը եւ բանակցային գործընթացը: Իհարկե, ԵԱՀԿ-ն այստեղ անելիք ունի եւ կարծում եմ՝ չպետք է անտարբեր մնա լարվածությանը եւ հայտարարությամբ գոնե հանդես պետք է գա՝ կանխելու հետագա սրացումները:

- Հայաստանի իշխանությունների արձագանքը ճի՞շտ է այս իրավիճակում:

- Առաջին հերթին պետք է մեր ԶՈՒ-երի միջոցով ադրբեջանական կրակակետերը լռեցնենք, որպեսզի ադրբեջանցիները սթափվեն եւ հասկանան, որ մի երկու բնակավայր գնդակոծելով՝ որեւէ հաջողության չեն հասնում, ընդհակառակը` նոր խնդիրներ են ստեղծում իրենց համար: Քանի որ ներքաղաքական խնդիրները Հայաստանում ակտուալ են, սահմանային լարվածությունը կարծես թե առաջնային չի` հանրության օրակարգում եւ մեդիադաշտում:

Սա, իհարկե, բնական է, ներքաղաքական խնդիրները այս պահին ավելի ակտուալ են՝ կապված նաեւ Երեւանում քաղաքապետի ընտրությունների ընտրարշավի հետ: Այդ իսկ պատճառով՝ այստեղ ավելի շատ պետք է ունենալ ռազմա-քաղաքական ղեկավարության զգոնությունը, որը նաեւ դիվանագիտական խողովակներում պետք է գործի:

Տպել
3017 դիտում

«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով

Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները

71 տարեկան եմ․ այսքան ժամանակ տեսել եք, որ մի անգամ քաղաքականության մեջ լինեմ․ Աշոտ Ղազարյան

Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից

Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նիստում

Դաշնամուրը փոխարինվեց զենքով. BBC-ի անդրադարձը անհետ կորած 22-ամյա Սողոմոնին (տեսանյութ)

Ասկերանի երկու համայնքի տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի, այլ զինատեսակների ականազերծում

Հրդեհ Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ

Մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը. ԱՀ ՄԻՊ

Իվետա Մուկուչյանն իր մրցանակը նվիրել է ռազմի դաշտում իրենց կյանքը զոհած հերոս զինվորներին (տեսանյութ)

Թողարկվել է 3 նոր նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային

Արդեն առկա են «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ի նյութերի հայերեն տարբերակները

Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Վրաստանում ժամը 21:00-ից հետո տեղաշարժն ամբողջությամբ արգելվում է

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ-ը՝ ճանապարհների մասին

Ոչնչացրել են թշնամական ուժերի տանկեր, կրակի տակ տարհանել վիրավոր զինծառայողներին. մերօրյա հերոսներ

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 2-ից

Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք. գրանցվել է 22 մահ