Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում գործոն չէ, մաքսիմում գործիք է իր օտարերկրյա տերերի ձեռքում

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խումբը սեպտեմբերի 29-ին կայանալիք առաջին համագումարին ընդառաջ հանդիպումներ է անցկացրել Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում եւ Ախուրյանում: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են, որ ցանկացած պահի կաջակցեն եւ կսատարեն  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ իրենք ամեն պահի պատրաստ են ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ դուրս գալ փողոց եւ հեղափոխությունը հասցնել իր տրամաբանական ավարտին:

«Այս պահին կոչ ենք անում լուծարել օրենսդիր իշխանությունը, որը գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ, ինչպես նաեւ դատական համակարգում կատարել լրջագույն փոփոխություններ՝ անցումային արդարադատության փիլիսոփայության մեջ: Հակառակ դեպքում, իշխանության այս երկու թեւերն ամեն կերպ խոչընդոտելու են հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Արեգ Կյուրեղյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է եղել, երբեք չի գործել եւ այն հիմա աշխատեցնելու փորձերն անօգուտ են:

«Մեծամասամբ դատավորները կամ մյուսները նախկին ՀՀԿ-ի աշխատողներն են, եւ շատ դժվար է մնալ սահմանադրության ներկայիս օրենքների ներսում ու իրականացնել ժողովրդի կամքը: Անձամբ ես գտնում եմ, որ պետք է ստեղծվի ժամանակավոր արդարադատություն իրականացնող համակարգ, ապա պառլամենտը ցրվի, լինի ժամանակավոր կառավարություն, որը կիրականացնի ժողովրդի կամքը: Այդ լիազորությունը Փաշինյանը ստացել է հայ ժողովրդից, դա հայ ժողովրդի պահանջն է, ու շատ արագ պետք է կատարվի: Արագ էն իմաստով, որ ժամանակը կարող է չհերիքի, զուտ ժամանակի հարցն ա, որը որ մեզ պետք է: Ժամանակի խնդիր ունենք, երկրի ներսում մեր հարցերը կարգավորենք, որ դիմակայենք արտաքին վտանգներին»,- ասաց Արեգ Կյուրեղյանը:  

Ըստ նրանց՝ անհրաժեշտ է ստեղծել արտակարգ լիազորություններով օժտված ժամանակավոր կառավարություն, որը նաեւ իր վրա կվերցնի օրենսդիր իշխանության գործառույթները, եւ պետք է ցրել ԱԺ-ն, ինչպես նաեւ անհրաժեշտ է ունենալ ժամանակավոր կամ անցումային արդարադատության մարմին: Սասնա ծռերն այդ մարմինը տեսնում են  երդվյալ ատենակալների կողմից վարվող դատարանի ստեղծմամբ, որը պետք է վարի առանձնապես կարեւոր հարցեր, ինչպիսին, օրինակ, Մարտի 1-ի գործն է, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը եւ այլն:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին Գեւորգ Սաֆարյանն ասաց, թե Քոչարյանը երբեք չի եղել Հայաստանում գործոն եւ չի կարող լինել: «Նա մաքսիմում կարող է լինել գործիք իր օտարերկրյա տերերի ձեռում եւ այո, Քոչարյանն այսօր հայտնվելով թակարդում, փորձում է քաղաքականությամբ զբաղվելու քողի տակ պաշտպանվել: Դա իրեն չի փրկելու, Քոչարյանը Հայաստանում տապալել է ժողովրդի իշխանությունը, զավթել է այն, եւ զավթել է զենքով, ինչի հետեւանքը եղել են զոհեր: Այս ամենի համար Քոչարյանը պետք է պատասխան տա իր ազատությամբ, իսկ եթե փորձի այլ գործողություների գնալ, չի բացառվում, որ կարող է պատասխան տալ իր կյանքով նաեւ»,- վստահ է Գեւորգ Սաֆարյանը:

Արեգ Կյուրեղյանը գտնում է, որ Քոչարյանը չի կարող դառնալ հայ ժողովրդին համախմբող գործոն: Բայց նա կարող է մեծապես վնասել ՀՀ-ին: «Հայ ժողովուրդն իր փառահեղ հաղթանակը ավարտին կհասցնի, միայն մնում է թույլ չտալ Քոչարյանին եւ ընդհանրապես հակահեղափոխականներին՝ այդ  ճանապարհին վնաս հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասաց նա:

«Հակահեղափոխություն ասելով մենք չպետք է հասկանանք դասական տարբերակը, երբ ժողովրդի լայն զանգվածները պահանջներ կներկայացնեն իշխանություններին: Հակահեղափոխություն ասելով մեր պարագայում պետք է հասկանանք, որ Քոչարյանը, Հանրապետականը, իր թիմը օտարերկրյա տերերի միջոցով կարող են որոշակի խժդժություններ ստեղծել Հայաստանում, այդ թվում նաեւ որոշակի ռազմական գործողություններ կարող են կազմակերպել: Քոչարյանը հայ ժողովրդի թշնամին ա, հայ ժողովուրդը լավ է ճանաչում իր թշնամիներին: Վերջին անգամ հայ ցուցարարների վրա սուլթան Համիդն էր կրակել, հետո՝ Քոչարյանը: Նրանք պատրաստ են կրակել ոչ թե 10 հոգու, այլ 100 կամ հազար տասը հոգու վրա, սակայն նրանք եւ իրենց տերերը պետք է հասկանան, որ իրենց նմանատիպ գործողություններն անգամ տապալված են, քանի որ հայ ժողովուրդը թույլ չի տա նման «իզգոյներին» ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը տապալել: Եվ էդ ռեւանշիստները պիտի հասկանան, որ եթե որեւէ  ռեպրեսիվ գործողություն կատարեն ներկայիս կառավարության նկատմամբ, ապա կստանան նույնկերպ ռեպրեսիվ գործողություններ իրենց նկատմամբ»:

Գեւորգ Սաֆարյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին թշնամիները համատեղ են գործում: Ներքին ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին եւ հակահեղափոխականներին, իսկ արտաքին թշնամին, ըստ նրա՝ ՌԴ-ն է:    

«Այսօր Քոչարյանն ունի Ռուսաստանի մեծ հովանին: ՌԴ նախագահը դեմոնստրատիվ շնորհավորեց Քոչարյանի ծնունդը: Լավրովի հայտարարությունները նաեւ հիշենք, այսինքն՝ այդ ներքին եւ արտաքին հակառակորդներն այսօր համատեղ են գործում: Դրանից բացի, այսօր մենք ՀՀ-ում ռուսական հատուկ ծառայություններին թույլ ենք տվել իրականացնել գաղտնալսում եւ նրանք լսում են թե՛ վարչապետի հեռախոսը, թե՛ ՊՆ-ի հեռախոսը, բայց կա շատ ավելի զավեշտալի իրավիճակ: Ռուսական այդ ծառայությունները լսում են Հայաստանի եւ օտարերկրյա ղեկավարների խոսակցությունները պաշտոնապես: Հայաստանը դա թույլ է տվել: Սա զավեշտ է: Սա մեր ինքնիշխանության դեմ կատարվող գործողություն է, եւ եթե ավելի պարզ բառապաշարով խոսենք, ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին ասում է տեր, մենք քո դեմ որեւիցե գործողություն չենք կատարում, եւ որպեսզի դու համոզված լինես, արի եւ ներկա գտնվի մեր եւ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությանը: Սա անթույլատրելի է»:

Արդյո՞ք Հայաստանի ներքաղակական իրավիճակներով է պայմանավորված հայ-ադրբեջանական շփման գծի լարվածությունը: Գեւորգ Սաֆարյանի կարծիքով, Ադրբեջանին թվում է, որ Հայաստանում կա ներքին թուլացում, Ադրբեջանին նաեւ թվում է, որ Հայաստանը թուլանում է արտաքին քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ի կողմից աջակցություն եղավ Հայաստանի ներսում հակահեղափոխության քայլերի փորձ անող ուժերին: «Դրա համար Ադրբեջանին թվում է, որ Հայաստանը չի կարող արձագանքել իր սադրանքներին, բայց դա այդպես չէ: Բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը ինչ-որ անձանց պետություն չէ: Ոչ Քոչարյանինն է, ոչ Փաշինյանինն է, կամ ինչ-որ մեկինը, այլ ժողովրդինն է, եւ որեւէ սադրանք ՀՀ սահմաններին, Արցախը ներառյալ, ուղղակի վտանգ է Ադրբեջանի գոյությանը, որովհետեւ հայ ժողովուրդը կարող է զինվել, հայտնվել սահմանում: Ադրբեջանում պետք է հասկանան, որ Հայաստանը շատ ուժեղ է, շատ համախմբված է եւ նման սադրանքների դեպքում կարող է հասնել մինչեւ Բաքու: Կարծում եմ, որ բոլոր այն դիրքերը, որոնք վտանգ են ներկայացնում առնվազն մեր խաղաղ բնակչության համար, պետք է ոչնչացվեն: Հայաստանը պետք է տիրանա դրանց՝ ապահովելով սեփական բնակչության անվտանգությունը»,- զրույցն այս վստահությամբ եզրափակեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Տպել
4931 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում