Թող Ալիեւի որդին եւս ծառայի առաջնագծում, տեսնենք այս դեպքում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը. վարչապետ

«Իմ Քայլը» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Շենգավիթ համայնքում է, Երրորդ մասում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այստեղ էլ, ինչպես մյուս թաղամասերում ու վարչական շրջաններում, ողջունեց բնակիչներին ու ներկայացրեց իրենց 50 կետից բաղկացած ծրագրի առաջին 10 կետերը:

Երրորդ մասում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանի համար շատ կարեւոր է, որ իշխանությունը լսելու ընդունակություն ունենա: Շատ են խոսում քարոզարշավին իմ մասնակցության մասին: Տրամաբանական է, որ քաղաքական թիմի անդամները պետք է մասնակցեն քարոզարշավին, նաեւ վարչապետի աշխատանքում ինձ ամենից շատ չի հերիքում շփումը քաղաքացիների հետ, ես քարոզարշավին մասնակցում եմ նաեւ այդ շփման բացը լրացնելու համար: Երեւանի ավագանու ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ հեղափոխությունից հետո դրանք առաջին ընտրություններն են լինելու»: Այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ տարբեր քաղաքական ուժերի կարծիքներին, մեկնաբանություններին ու նշեց. «Ես վարչապետ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ պետք է, երբ դա ձեզ այլեւս պետք չլինի, ես ու իմ թիմն անելիք չունենք»,-ասաց վարչապետն ու շարունակեց:

«Նոր Հայաստանում մեր այս երեխաների երազանքը լինելու է կրթությունը, նրանց իդեալը՝ Հովհաննես Թումանյանն ու Մարտիրոս Սարյանը, նրանց երազանքը լինելու է տիեզերքը, այլ ոչ ռենջ ռովերները, նրանց իդեալները լինելու են իրենց հայրերը, այլ ոչ թե գողերն ու հանցագործները: Այս երեխաները հասկանալու են, որ չկա աշխատանք, որի համար պետք է ամաչել, ամաչել է պետք միայն ծուլության համար: Երեւանի քուչաներում ընտրակաշառք բաժանողներն այլեւս թաքուն պետք է քայլեն, փոխարենը գլուխները բարձր պետք է քայլեն ջութակահարները, շինարարները, ազնիվ աշխատանքով ապրող բանվոր մարդիկ: Սա է Նոր Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ, այսօր տեղի է ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն մեր հարեւան երկրում. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին մեկնել է բանակ, ծառայության: Սա շատ կարեւոր  իրադարձություն է, որովհետեւ ինչքան էլ փակ լինի այնտեղ մամուլն ու վերահսկվեն սոցցանցերը, այնուամենայնիվ Ադրբեջանի ժողովուրդը հարցնում է իր նախագահին՝ ինչու՞ է ծառայում Հայաստանի վարչապետի որդին ու չի ծառայում քոնը: Սա այսպես է, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը հասկանում է, որ Ալիեւի համար միեւնույն է, որ կզոհվեն այլոց որդիները:

Միայն վերջին օրերին հայերը ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի, ու սա ոչ թե նրա համար, որ դա մեզ դուր էր գալիս, այլ որովհետեւ Ադրբեջանի զինվորները կրկում էին մեր բնակավայրերի՝ Բաղանիսի, Կոթիի, Չինարիի ուղղությամբ: Պետք է արձանագրել, որ ամեն անգամ, երբ Ալիեւը հոխորտում է Հայաստանի հաշվին, նա գիտի, որ իր որդուն ոչինչ չի սպառնում: Այժմ էլ նրա  որդին ծառայում է Բաքվի զորամասերից մեկում ու նրան ոչինչ չի սպառնում: Իսկ իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, սահմանին, որովհետեւ ՀՀ-ն դարձել է մեծ տուն, մեկ ընտանիք ու կարեւոր չէ, թե ով կլինի զինվորը, մենք բոլորի համար ցավում ենք, ինչպես մեր յուրաքանչյուր զավակի:

Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիեւի որդին եւս ծառայի առաջնագծում, տեսնենք այս պարագայում կշարունակվի՞ Բաքվի լկտի պահվածքը:

Ալիեւին չի հետաքրքրում իր զինվորի կյանքը, նրան հետաքրքիր են միայն իր միլիարդները, իր թալանածը պաշտպանելն ու թալանելը:

Ես ուզում եմ հստակ ասել, որ որեւէ ադրբեջանցի մայր, ծնող մեզ չի կարող մեղադրել որեւէ բանում, որովհետեւ մենք կրակային գործողությունների ենք դիմում, երբ այլեւս հնարավոր չէ զսպել հակառակորդի կրակը: Թող նա իր որդուն ուղարկի սահմանի հակառակ կողմը, ճիշտ այն կողմը, որտեղ նաեւ իմ որդին է ծառայում: Տեսնենք էդ ժամանակ ինչպե՞ս կսրեն իրավիճակը:

Եթե ես որեւէ զինվորի ուղարկեմ դեպի կռվի, առաջինը իմ որդուն եմ ուղարկելու: Ալիեւը թող այլեւս չներկայացնի իր թալանածը որպես հայրենիք»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ նախընտրական ծրագրերի մասին ինքը չի խոսի, այդ մսին կխոսի թեկնածուն՝ Հայկ Մարությանը ու չնայած վարչապետի ու քաղաքական ուժի գործոնի, մեծ վարկանիշ ունի նաեւ Հայկ Մարությանը, իսկ թիմի բոլոր անդամները մեծ ճանապարհ անցած մարդիկ են:

Տպել
6598 դիտում

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան