Ժողովրդագրական մտահոգիչ վիճակ. ծնունդները պետք է ավելանան

15/09/2018 schedule14:25

Թավշյա հեղափոխությունն ու Հայաստանում նոր իրավիճակի առկայությունը կարող են դրական ազդել ինչպես միգրացիոն գործընթացների, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Տարիներ շարունակ Հայաստանից մարդկանց դուրս մղող գործոնները կարծես թե նահանջ են ապրելու եւ իրադարձությունների զարգացման բարենպաստ պայմանների պարագայում Հայաստանում ստեղծվելու են մնալու ու արարելու լավ հնարավորություններ:

Սակայն, չնայած այս իրողությանը, պետք է նշել, որ Հայաստանը մտել է բարդ ժողովրդագրական գործընթացների փուլ, եւ արդեն իսկ զգացնել են տալու վերջին քսանյոթ տարիների անբարենպաստ միգրացիոն եւ ժողովրդագրական գործընթացները:

Հայաստանը ներկայումս գտնվում է այն փուլում, երբ տեղի է  ունենում ծնունդների եւ ամուսնությունների անկում, եւ այդ գործընթացը կարող է հանգեցնել  նրան, որ 2025-2026թթ. Հայաստանում կանխատեսվում է բացասական բնական աճ: Իհարկե, իրավիճակը կարելի է ուղղել ճիշտ ժողովրդագրական քաղաքականության մշակման եւ իրականացման դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ամուսնական ակտիվ տարիք է մուտք գործում նախորդ դարի 90-ական թթ. ծնված սերունդը, որոնց թիվը, ի տարբերություն 80-ական թթ., պակաս է 40 տոկոսով: Եթե 1980-1989թթ. Հայաստանում ծնվել է 764.381 երեխա, ապա 1992-2001թթ. այդ ցուցանիշը կազմել է 464.497 երեխա:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման լուծումներ կարելի էր տալ վերջին 15 տարում, երբ ամուսնական ակտիվ տարիք էին մուտք գործել նախորդ դարի 70-ականների կեսերի եւ 80-ականններին ծնված բազմաքանակ սերունդը: Նորմալ սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ արտագաղթի ոչ մեծ ծավալների դեպքում 20-րդ դարի առաջին տասնամյակում եւ նաեւ դրանից հետո Հայաստանում տարեկան պետք է ծնվեր առնվազն 50-60 հազար երեխա, սակայն 2001թ. իր ամենացածր կետին հասած ծնունդների թվից՝ 32.065-ից այն 2010թ. հասավ 44800 երեխայի եւ դրանից հետո սկսվեց անկումը:

Թեեւ 2010թ.-ից հետո եւս ծնունդները պետք է արձանագրեին աճ, սակայն աննախադեպ արտագաղթի եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պարագայում տեղի ունեցավ ծնունդների եւ բնական աճի անկում: Նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում՝ 2008-2018թթ. Հայաստանի միգրացիոն բացասական սալդոն կազմել է 372 հազար մարդ, ընդ որում 50-53 տոկոսը կազմել են մշտական մեկնողները: Եվ եթե հավելենք, որ մեկնողների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ էին, իրենց երեխաներով եւ ի լրումն գտնվում էին վերարտադրողական տարիքում, ապա Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին հասցված վնասը էլ ավելի է մեծանում:

Այսպես, ծնունդների թիվը 2010թ. համեմատ 2017թ. նվազել է 16 տոկոսով, իսկ բնական աճի ցուցանիշը՝ 61 տոկոսով: Բարվոք չի եղել նաեւ ամուսնությունների վիճակը: 2017թ. ամուսնությունների թիվը 2012թ. համեմատ նվազել է 21, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 18 տոկոսով: Այս ցուցանիշներն են նաեւ հիմնականում ազդել ծնունդների թվաքանակի նվազման վրա: 2018թ. հունվար-հունիս ցուցանիշները եւս հուսադրող չեն, քանի որ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 12, իսկ բնական աճի ցուցանիշը՝ 23 տոկոսով:

Աննախադեպ նվազել է առաջնեկների ծնունդը, որը 2012-2017թթ. կազմել է 27 տոկոս կամ բացարձակ թվերով 5382 երեխա, իսկ երկրորդ երեխաների դեպքում այն ցուցանիշը կազմել է 9 տոկոս կամ 1247 երեխա: Իրավիճակը որոշ իմաստով փրկել են երրորդ, չորրորդ, հինգերորդ ծնված երեխաները, որոնց թիվը 2012-2017թթ. աճել է համապատասխանաբար 23, 24 եւ 9 տոկոսով: Այս աճը որոշակի ուսումնասիրությունների կարիք ունի: Պետք է հասկանալ, թե այդ աճի մեջ ինչպիսի ազդեցություն են ունեցել  երրորդ եւ հաջորդ երեխաների համար տրվող 1, 1,5 մլն դրամական փոխհատուցումները:

Առաջնեկների ծնունդների նվազման հիմնական պատճառ է հանդիսացել ամուսնությունների թվի անկումը, որը 2012-2017թթ. կազմել է 23 տոկոս: Սա մեծ խնդիր է լինելու Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի համար, քանի որ ամուսնությունների կրճատումը պայմանավորված է ոչ միայն  ամուսնական տարիքում գտնվող սակավաթիվ մարդկանց թվով, այլեւ այն հանգամանքով, որ երիտասարդները խուսափում են կյանքի կարեւոր որոշում ընդունումից:

Իսկ այս իրավիճակը շտկման անհրաժեշտություն ունի: Եվ այսօր  կենսական անհրաժեշտություն է մշակել եւ արագ շրջանառության մեջ դնել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված նոր ու իրատեսական ծրագիր, որը բխում է հենց Հայաստանի Հանրապետության ռազմավարական եւ ապագայում  գոյատեւելու հրամայականից:

Արտակ Մարկոսյան
Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տպել
5366 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը