Պայմանական պատերազմը մեզ են հայտարարել․ վարչապետը՝ «Շանթ 2018» զորավարժությունների մասին

«Շանթ 2018» զորավարժությունների նպատակն է հղկել ու կատարելության հասցնել պետությունը խաղաղ վիճակից պատերազմականի բարելավելուն ուղղված աշխատանքները։ Այս մասին «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ զորավարժությունների ընթացքում դիտարկվում է պատերազմի հայտարարման սցենարը։ «Պայմանական պատերազմը ոչ թե մենք ենք հայտարարել, այլ մեզ են հայտարարել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ զորավարժությունների ընթացում Ազգային ժողովը «խաղարկել» էր Ադրբեջանին պատերազմ հայտարարելու սցենարը, որին պատասխանել էր պաշտոնական Բաքուն՝ հերթական անգամ մեղադրելով Երեւանին «ագրեսոր կեցվածքի համար»։

«Բնականաբար, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակը հիմնականում կապված է Ղարաբաղյան խնդիրի հետ. բնականաբար, ԱՀ-ը ևս մասնակցում է գործընթացներին, սցենարի մեջ ԱՀ և ԶՈւ-ի գործողությունները նույնպես հաշվառված են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ այս զորավարժությունների հիմքում դրել են հնարավոր վատթարագույն սցենարները, որպեսզի առավել բարձր պատրաստվածություն գրանցի ՀՀ պետական համակարգը խաղաղից պատերազմականի անցնելու շրջանում:

«Մենք ուզում ենք զորավարժությունների ընթացքում այնպես կարգավորել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ նույնիսկ ամենաանսպասելի և ամենածանր սցենարներում կարողանա աշխատունակությունը պահպանել և անհրաժեշտ ռեակցիաները ցուցաբերել, կարողանա պահապանել պետության մարտունակությունը և բնականոն, կամ անհրաժեշտ կենսագործունեությունը»,- շեշտեց նա:

Արդյունքների մասին, նշեց կառավարության ղեկավարը, կխոսեն զորավարժությունները ամփոփելուց հետո:

Տպել
2647 դիտում

Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ

Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը

Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում

Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան` հոսանքազրկելով Վանաձորի մի մասը

«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է

Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում

Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում

Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի

Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ

Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար

ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը

Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը

«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են

Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր

Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն

60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում

Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում

Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին

Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ

Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)

Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը

Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը

Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել 168.am-ին