Բոլոր ուժերն էլ մեզ մրցակից են, բայց ամենալավը մենք ենք. ՀՅԴ քաղաքապետի թեկնածու (լուսանկարներ)

Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ իր նախընտրական քարոզարշավի երրորդ օրը սկսեց Նոր Նորք վարչական շրջանից: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ու ավագանու թեկնածուները շրջեցին փողոցներով, զրուցեցին բնակիչների ու առեւտրականների հետ:Նորքում ոչ բոլորն էին ճանաչում ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին, սակայն մաղթում էին քարոզարշավի հաջող ընթացք: Նոր Նորքում բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրները կապված են աղբահանության հետ, ինչի վերաբերյալ վերջիններս դիմեցին Միքայել Մանուկյանին: Մանուկյանը քաղաքացիներին ասաց, որ այդ հարցը եւս ներառված է իրենց ծրագրում: Վերջինիս խոսքով՝ աղբահանությունը ճիշտ իրականացնելու համար պետք է ճիշտ մեխանիզմ լինի. «Ընդհանրապես, եթե աշխատենք, կարծում եմ՝ տարբեր ճանապարհներով կարող ենք հայայթել ֆինանսական միջոցներ՝ խնդիրները լուծելու համար»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ իրենց կառույցը բազմաթիվ տեղերում կապեր ունի:Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բնակիչներից մեկը ՀՅԴ-ականներին հանդիմանեց ՀՀԿ-ին աջակցելու համար. «Հանրապետականներին դառել էիք կուսակից, օգնում էիք: Գոնե լռեք, այ մարդ: Սերժի բրիգադն էիք դուք: Ի միջի այլոց, ես համակրում եմ միայն հեղափոխականներին: Իսկ դուք վերջերս գնացել էիք Հանրապետական, որը ամբողջ Հայաստանը կործանման եզրին էր հասցրել, թալանել»,-ասաց քաղաքացին: Վերջինիս հակադարձեց Միքայել Մանուկյանը՝ ասելով, որ թալանի ժամանակ իրենք Հայաստանում չեն եղել, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին սատարելուն, Մանուկյանն ասաց, որ էական չէ, թե ում ես սատարում, եթե օգնում ես պետությանը, պետականությանը, ժողովրդի կողքին ես լինում:ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն Նորքի բնակիչներին կոչ արեց մասնակցել ընտրություններին, ընտրել խղճով. «Պետք չէ միշտ մեղադրել չինովնիկին կամ իշխանություններին: Մեր ժողովրդից շատ բան է կախված: Հիմա ամեն ինչ ժողովրդի ձեռնում է»,-ասաց Մանուկյանը:Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պարտքն է՝ համոզել քաղաքացիներին, որ իրենք իսկապես կարող են ղեկավարել քաղաքը: Վերջինիս խոսքով՝ մայրաքաղաքում խնդիրները բազմազան են. «Երեւանում չկա ոլորտ, որտեղ խնդիր չլինի: Աղբահանության խնդիր, կանաչապատման խնդիր եւ այլն: Երեւանը պիտի կանաչապատ պաշտպանիչ շերտ ունենա, ոչ միայն խոտածածկ տարածքներ, այլ նաեւ ծառեր»,-ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն:Իսկ ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից այլ քաղաքական ուժերին՝ «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ՀՅԴ-ն մասնավորապես ո՞ր ուժին է համարում իրեն մրցակից, Միքայել Մանուկյանը պատասխանեց. «Բոլորն էլ մեզ մրցակից են, բայց ամենալավը մենք ենք»:

Նորքում քարոզարշավի ավարտին ՀՅԴ կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ու ավագանու թեկնածուները այցելեցին տեղի եկեղեցի, մոմ վառեցին՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի զոհերի եւ մեր հայոց բանակի զինվորների:

Տպել
2782 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի