Երբ է հրապարակվել սկանդալային գաղտնալսումը. ի՞նչ կապ ունեն hraparak.am-ն ու քոչարյանամերձ Yerevan.today-ը

Ըստ Google որոնողական համակարգի, Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջապատին պատկանող Yerevan.today կայքը դեռեւս երկու օր առաջ, այն է՝ սեպտեմբերի 10-ին, հրապարակել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը: 

Այնուհետեւ այն հեռացվել կամ ջնջվել է կայքից, սակայն Googlе որոնողական համակարգում պահպանվել է հրապարակման նկարն ու փրուֆ լինքը։ Սակայն այստեղ կա մի խնդիրը, ըստ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, շատ հնարավոր է, որ խնդիրը Googlе որոնողական համակարգինն է, քանի որ քեշերում նորմալ ժամանակ է ցույց տալիս:

Պարզվում է նաեւ, որ Yerevan.today-ից ավելի վաղ, շուրջ հինգ օր առաջ, այն է՝ սեպտեմբերի 7-ին, ըստ Google որոնողական համակարգի տվյալների, այդ ձայնագրությունը հրապարակել է նաեւ hraparak.am-ը: Googlе որոնողական համակարգում պահպանվել է հրապարակման փրուֆ լինքը: Նույն խնդիրն այստեղ է, քանի որ կրկին քեշերում նորմալ ժամանակ է ցույց տալիս: «Գուցե գործ ունենք Googlе-ի գկյուկերի հետ»,- մեզ հետ զրույցում նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնի ձայնագրությունը հայտնվեց սեպտեմբերի 11-ին: Այսինքն՝ hraparak.am-ը եւ Քոչարյանին լոյալ Yerevan.today կայքն այն ունեցել եւ գուցե սխալմամբ հրապարակել են նախատեսվածից օրեր առաջ, կամ իսկապես Googlе որոնողական համակարգի խնդիրների պատճառով է այսպիսի խառնաշփոթ ստեղծվել: Ձայնագրությունում, ինչպես հայտնի է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը խոսում են Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու խնդիրն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գաղտնալսված ձայնագրության «բնօրինակը» Youtube է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, բայց ակներեւաբար, փաբլիք է դարձել այսօր, կեսօրին մոտ: Առաջինը նույն ալիքից տեսանյութը կայքում տեղադրել է 168.am-ը (13.30), դրանից հետո՝ Politik.am-ը (13:39), Yerkir.am-ը (13.48), Iravunk.com-ը (13.52), Lurer.com-ը (14.01), Tert.am-ը (14,31), Para TV-ն եւ այլք: Ընդ որում, եթե փաստացի սկզբնաղբյուր 168-ը կայքում տեղադրել է հենց բնօրինակ ալիքի տեսանյութը, ապա մնացածները, հիմնականում, ներբեռնել են ու յութուբում հրապարակել են իրենց ալիքներով:

Իսկ բնագրի ալիքը, ինչպես ենթադրելի է, դասական ֆեյք է. broska333 անունով ալիքում ընդամենը երեք տեսանյութ կա բեռնված: Առաջինը բեռնվել է 2011-ի մարտի 21-ին, երկրորդը՝ 2012-ի մարտի մեկին, երրորդն էլ սա է: Առաջին երկուսը ինչ-որ անհասկանալի երաժշտական կլիպեր են:

broska333 ալիքը, նշում է Սամվել Մարտիրոսյանը, դեռ 2011 թվականին է ստեղծվել։ «Կամ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կամ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասարդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը քցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին՝ անհասկանալի է»,- նշում է նա։

Սեպտեմբերի 8-ի գիշերը, նա խոսքով, սկսել են տարածել ցանցով։ «Թվիթերում գնացել է նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ՝ ArasVaeda, ziecki: Սրանք իբր լեհեր են։ Զուգահեռ քցել են Reddit սոցցանց նորաստեղծ ֆեյքի միջոցով ֊ Baboor223։ Երկու դեպքում էլ տարածումը չի հաջողվել։ ԵՆթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել»,- նշում է մեդիա փորձագետը։

Ըստ էության, ձայնագրությունը պատրաստել ու ներբեռնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Հրապարակել, այն է՝ հրապարակային դարձրել նրա այցից հետո։

Facebook-ում նաեւ վարկածներ են շրջանառվում, որ գաղտնալսումը կարող են իրականացրած լինել ռուսաստանյան հատուկ ծառայությունները։ Այդ վարկածի կողմնակիցները մատնացույց են անում այն հանգամանքը, որ թեպետ խոսակցությունը տիտրերով թարգմանվում է անգլերեն, սակայն տեղ-տեղ բառերը գրվում են ռուսերեն լեզվի տրամաբանությանը համահունչ։ Օրինակ՝ Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ- Грач-Grach, Վահե-Ваге -Vage. Բոլոր բառերում անգլերեն H տառը չի գրված, քանի որ այն ռուսերենում չկա։

Միեւնույն ժամանակ կասկածներ կան, որ «ռուսականացված տրանսլիտով» անունները հատուկ են այդպես գրված, որ «սլաքները ռուսների վրա գնան»։

Տպել
9357 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը