Վերանալու են բոլոր գծերը եւ բոլոր գծատերերը. Հայկ Մարությանը ներկայացնում է իր անելիքները

Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում մեկնարկել է Իմ Քայլը դաշինքի քարոզարշավը: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կետ առ կետ ներկայացնում է իրենց քայլերը.

«Դուք ընտրելու եք, դուք որոշելու եք, թե Երեւանի իշխանություններն ովքեր են լինելու եւ դուք էլ պահանջելու եք, եւ միասին Երեւանը դարձնելու ենք մեր երազանքների քաղաքը: Այս ամենին ուզում է մասնակից լինել Իմ քայլը դաշինքը: Այս դաշինքն իր մեջ կրում է հեղափոխության բոլոր սկզբունքները, այստեղ են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են ժոովրդի կողքին, այստեղ միայն պրոֆեսիոնալներ են եւ բոլորին հետաքրքրում է միայն Երեւանի ներկան ու ապագան:

Ուզում եմ, որ դուք պատկերացում կազմեք, թե ինչպիսին են մեր դրույթները:

Մեր ծրագրի առաջին կետը մենք կոչել ենք ուղիղ ժողովրդավարություն, ինչը նշանակում է, որ բոլոր կարեւորագույն հարցերը մենք որոշելու ենք հանրաքվեի միջոցով, այսիքն՝ դուք եք որոշում կայացնելու, մենք միասին ենք որոշելու, սա շատ կարեւոր է:

Երկրորդը՝ տրանսպորտ: Սա ինձ համար միայն Ա կետից Բ կետը տեղափոխվել չի, սա ինձ համար սկզբունքի հարց է: Երբ մենք որեւէ եվրոպական երկրում օգտվում ենք որեւէ տրանսպորտից, միանգամից պատկերացում ենք կազմում, թե ինչ զարգացման մակարդակ ունի այդ երկիրը, իսկ մեր երկրում ի՞նչ է կատարվում: Ուղղակի ամոթ է, մենք առաջին հերթին ազատվելու ենք մարշրուտկա կոչվածներից: Ներդրումների միջոցով արդիականացնում ենք ամբողջ ցանցը, մտցնում ենք միասնական 1 տոմս, կգործեն զեղչեր, վերանալու են բոլոր գծերը եւ բոլոր գծատերերը, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներով, որոնք իրականացնելու են պրոֆեսիոնալ օպերատորները, ներմուծելու ենք նոր ավտոբուսներ, կլինեն մեծ, միջին ու փոքր ավտոբուսներ, որոնք կսպասարկեն համապատասխան փողոցները՝ մեծերը մեծ փողոցներում կգործեն, փոքրերը՝ փոքր, բոլոր ավտոբուսները կունենան հովացման եւ տաքացման համակարգեր, սայլակով անձանց տեղաշարժման հնարավորություններով համալրված կլինեն, կօգտվեն նաեւ բոլոր մայրիները, ովքեր ուզում են երեխաների մանկասայլակներով տեղափոխվել:

Մետրոյի մասին՝ մետրոն աշխարհի ամենահարգի ու ամենամաքուր տրանսպորտն է: Մենք նախատեսում ենք առնվազն 1 մետրոյի կայարան կառուցել՝ Թումոյի մոտ, Աջափնյակում, սովետական միության տարիներին են սկսվել այդտեղ աշխատանքները, այնուետ դադարեցվել են, մենք պատրաստվում ենք այժմ սկսել ու շարունակել այդ աշխատանքը:

Միասնական տոմսի մասին՝ դա տոմս է, ոը դուք գնում եք 1 ժամվա համար, կամ 1 օրվա, կամ 1 տարվա, սա նշանակում է, դուք եթե գնում եք 1 ժամվա տոմս, ապա 1 ժամվա ընթացքում դուք կարող եք անսահմանափակ օգտվել տրանսպորտից, նստել ու իջնել, նստել ու իջնել տարբեր ավտոբուսներ: Հավատացեք, սա ավելի մատչելի կլինի, այց միաժամանակ, կգործի նաեւ նույն 100 դրամանոց տոմսը, որով կերթեւեկեն մեկ կամ 2 կանգառ գնացողները: Միասնական տոմսը լինելու է ավելի մատչելի:

Զարգացնելու ենք քաղաքային տնտեսությունը գործարանային մետրոյի տարածքում ու կունենանք պատրաստի մետրոյի կայարան:

Երրորդ քայլը աղբահանությունն է: Այսօր մենք շրջել ենք ամբողջ վարչական շրջանում եւ հավատացեք, աղբի վատ որակը Երեւանի բոլոր կետերում է, Մասիվում, Կենտրոնում, Դավթաշենում, ամենուր: Սա եղել է 1 պատճառով՝ հին իշխանությունները պատշաճ չեն զբաղվել այս ոլորտով ու երկրորդ՝ այժմյան օպերատորը՝ Սանիթեքը շատ վատ է աշխատում:

Բոլորդ հիշում եք ԱրմենԹել ընկերությունը, ու հիշում եք, որ մենաշնորհ էր տիրում, գործում էր շատ վատ կապ ու մեկ իզի քարտը վաճառվում էր մինչեւ անգամ 300 դոլարով: Իսկ ինչ եղավ հետո՝ ոլորտում ընկերություններն ավելացան ու այսօր քարտը կարող եք գնել 800 դրամով: Նույնը մենք կանենք նաեւ աղբահանության պարագայում: Կներմուծվեն նոր սպասարկող ընկերություններ, այսպես գները կնվազեն ու որակն էլ կբարելավվի: Ես ուզում եմ դիմել նաեւ մեր քաղաքացիներին՝ եթե մենք ինքներս մեր հարազատ քաղաքը մաքուր չպահենք, հավատացեք, մեր քաղաքը երբեք մաքուր չի լինի: Ուրեմն մենք պետք է մաքուր պահենք, մեզնից սկսենք  ու պահանջենք:

Չորրորդ քայլը՝ համատիրություններ: Չկա 1 մարդ, որ այս կառույցներից դժգոհ չլինի: Դրանք ստեղծվել են փող հավաքելու, ընտրություններին կաշառք բաժանելու համար: Այսուհետ դուք ինքներդ եք ընտրելու ձեր համատիրության նախագահին ու հետո պահանջելու եք նրանից: Այդ կառույցը համագործակցելու է կոնկրետ ընկերությունների, ոչ թե անհատների հետ, հավատացեք, որ գոհ կմնաք այդ ոլորտից:

Հինգերորդ քայլը վերելակներն են: Դրանք իրոք շատ վատ վիճակում են գտնվում: Երեւանում կա մոտ 4400 վերելակ, որից 4200-ը շատ վատ վիճակում են, պատկերացրեք՝ 92 տոկոսը:

Դե յուրե եւ դե ֆակտո այս ոլորտում քաղաքապետարանը անելիքներ չունի, դրանք պատկանում են համատիրություններին: Բայց հաշվի առնելով, որ քաղաքապետարանը ոչ մեկինը չէ, այլ բոլորինն է, պետք է ասենք, որ այս պարագայում քաղաքապետարանը պարտավոր է զբաղվել վերելակների խնդրով:

Հաջորդը՝ մանկապարտեզներ: Այստեղ էլ կան խնդիրներ՝ չկան մանկապարտեզներում տեղեր, վատն է սնունդը, վատն են պայմանները: Կհիշեք վերջերս մանկապարտեզում գրանցված թունավորումը: Այստեղ պարզվեց, որ սնունդ մատակարարող ընկերությունն ընդհանրապես լիցենզիա չի ունեցել ու չունենալով լիցենզիա, պատկերացրեք, մասնակցել է մրցույթի ու հաղթել: Շատ ուժեղանում է վերահսկողությունն այստեղ: Մասնակցելու են մրցույթին միայն լիցենզավորված կազմակերպություններ ու մենք հետեւելու ենք, որ մեր երեխաները ստանան ամենալավ սնունսդը:

Մենք պետք է վերանայենք բոլոր պայմանագրերն ու բոլոր հնարավորություններից ելնելով, եթե սխալ փաստաթղթեր կան, այդ խնդիրը լուծելու ենք, մանկապարտեզները ծառայելու են մեր երեխաներին: Եթե չհերիքեն մանկապարտեզները, կստեղծենք շինարարություն ու կավելացնենք դրանց քանակը: Ես ծանոթ եմ մանկապարտեզներին, իմ երեխաներն էլ գնում են պետական մանկապարտեզ ու տեղյակ եմ բակային ու շենքային պայմաններին»,-ասաց Մարությանը:

Մայրաքաղաքում պոլիկլինիկաները շենքային խնդիրներ կան: Հայկ Մարությանը նշեց, որ կան պոլիկլինիկաներ, որոնք 50-ականների տպավորություններ են թողնում: «Ես երբ տեսա աչքերիս չէի հավատում: Մենք պետք է վերանորոգենք դրանք, բայց բոլոր զարգացած նորմալ պետություններում պոլիկլինիկաները շատ մեծ դեր են խաղում մարդկանց հիվանդությունների կանխարգելման համար: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մարդիկ բուժվեն պոլիկլինիկաներում եւ չհասնեն հիվանդանոցներ: Ես արդեն առողջապահության նախարարի հետ քննարկել եմ խնդիրները: Եթե ձեր քվեն տաք մեզ, մենք կբարելավենք շենքային պայմանները եւ սարքավորումները»,- ասաց նա եւ հայտարարեց, որ պոլիկլինիկաներում ստեղծվելու է էլեկտրոնային հերթագրման համակարգ, որպեսզի բնակիչները դեղեր ստանալիս հերթեր չկանգնեն:

«Իմ քայլը» դաշինքի  7-րդ կետը վերաբերվում է դպրոցներին: Մարությանը նշեց, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, ինչպես նաեւ պետք է հետեւողական լինեն, որ դպրոցներում առողջ սնունդ տրվեն երեխաներին: «Խնդիր է նաեւ այն, որ ծնողները երբ սպասում են երեխաներին, բակում ծխում են: Սա անթույլատրելի է, մենք բոլորս պետք է աշխատենք սրա համար: Նրանք շատ վատ օրինակ են ծառայում երեխաներին»:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն առաջնային է համարում նաեւ Երեւանում կանաչ տարածքների կրկնապատկումը: «նախկին իշխանությունները մի քանի անգամ ծառատունկ էին իրականացնում, բայց մի քանի ամիս անց այս ծառերը չորանում էին, որովհետեւ չէին ջրում, չկար ոռոգման համակարգ: Մենք անցկացնելու ենք ոռոգման համակարգը եւ նոր միայն կազմակերպելու ենք ծառատունկ: Նախատեսել ենք նաեւ 5 տարվա ընթացքում 500 հազար ծառ տնկել»,- ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ զարագացնելու են նաեւ տուրիզմը: Եվ դա սկսելու են ցուցանակները կարգի բերելով:

Ելույթի ավարտին Հայկ Մարությանը մեկ անգամ եւս հիշեցրեց իրենց դաշինքի համար քվեաթերթիկում, նշելով, որ Իմ Քայլը դաշինքը 7-րդն է: Այնուհետ հավեեց, որ սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտենալուն ու մինչ նրա ժամանումը, նա որոշել է զրուցել մարդկանց հետ, պատասխանել նրանց հարցերին:

Տպել
5195 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք