Վիճաբանություն եւ դանակահարություն Երեւանի Տիչինա փողոցում․ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի եւ կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ:

Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքներն ստացել են Երեւան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի եւ փայծաղի վնասվածքներով:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ստացվել է քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներին տուժող ճանաչելու վերաբերյալ:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին են ինքնակամ ներկայացել առերեւույթ հանցագործություն կատարած քաղաքացիները: Նրանցից մեկը ներկայացրել է նաեւ հանցագործության գործիք դանակը:

Նույն օրը վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով՝ փախուստը կանխելու համար: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել եւ տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Առերեւույթ հանցագործություն կատարած մյուս քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը, վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել եւ տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2328 դիտում

Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան

Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում

ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին

Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա

Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով

Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)

Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան

Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է

Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է

Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)

Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել

Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները

ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը

ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա

Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի միջև «սև կատու» է անցել. ռեփերի կինը մանրամասներ է պատմել

Երևանի Ադոնց փողոցում թմրանյութ իրացնելու մեղադրանքով 24-ամյա երիտասարդ է կալանավորվել. ՔԿ-ն մանրամասնում է

Առկա է երկկողմ և բազմակողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ. վարչապետը՝ Թունիսի նախագահին ու վարչապետին

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ անձրև

Ադրբեջանում գեներալներ են կալանավորվել

Գեղարքունիքում ջրագծի վթարի հետևանքով 7 գյուղ ջրազրկված է

Հիմնանորոգվել է Հայկավանի կամուրջը, լայնացվել երթևեկելի մասը. աշխատանքներ՝ ճանապարհների վթարավտանգ տեղամասերում

Ռուսաստանը բաց է ուկրաինական հարցով բանակցությունների համար. Պուտին

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում