Ինչպես է աշխատավարձերից պահվելու եկամտային հարկը. քննարկումների արդյունքն ու վարչապետի կարծիքը

Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին, ներկայացրել քննարկումների արդյունքներն ու իր սեփական տեսակետը.

Խոսելով գործող համակարգի մասին, Ն. Փաշինյանը նշեց, որ եկամտային հարկի այսօրվա համակարգը գործում է հետեւյալ կերպ. մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները հարկվում են 23 տոկոս, 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողները հարկվում են 28 տոկոս, 2 մլն դրամից ավել ստացողները՝ 36 տոկոս:

Ըստ վարչապետի, այս եկամտային հարկը բարձր է, ծանր հարկային բեռ է քաղաքացիների համար, բացի այդ, այս համակարգը խրախուսում է ստվերը եւ չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը:

«Բայց սրանից բացի, կա մեկ այլ հանգամանք, որը ստիպում է հավատալ, որ այս համակարգը վատն է. Հայաստանում շահութահարկը 20 տոկոս դրույքաչափով է, գումարած 5 տոկոս դիվիդենտի հարկ, մենք կանգնած ենք այնպիսի իրավիճակի առաջ, երբ տնտեսվարողների համար շահութահարկի ու դիվիդենտների չափն ավելի բարձր է, քան եկամտային հարկը: Սա նշանակում է՝ մարդիկ գերադասում են հարկվել շահութահարկի ու դիվիդենտի հարկի դաշտում, ու ի՞նչ են անում՝ եկամուտը ձեւակերպում են որպես շահույթ, ապա որպես դիվիդենտ ու աշխատողին տալիս են աշխատավարձ: Այսինքն՝ իրականում մարդը ստանում է օրինակ 250 հազար դրամ աշխատավարձ, բայց փաստաթղթերով նա ստանում է 100 հազար դրամ կամ մեկ այլ գումար ու այդ գումարը մարդուն տրվում է ծրարով, առձեռն, մյուս մասը մնում է ստվերում:

Մենք կառավարությունում երկար ժամանակ քննարկում ենք այս թեման, ուզում եմ ներկայացնել եկամտային հարկի փոփոխության 2 տարբերակ ու կասեմ, թե ըստ իս, որն է ավելի ձեռնտու հանրային շահերի սպասարկմանը: Բայց հույս ունեմ, որ կգանք ճիշտ լուծմանը:

  1. Մենք առաջակում ենք 3 սանդղակի փոխարեն ձեւավորել հարկման 2 սանդղակ, ես նշեցի, որ հիմա կա մինչեւ 150 հազար, 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողներ, 2 մլն դրամից ավել ստացողներ ու եկամտային հարկի գանձման 3 սանդղակ: Հիմա առաջարկվում է 2 սանդղակ ու փոխված աշխատավարձի շեմը: Ըստ այդմ, մինչեւ 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազարից ավել ստացողները՝ 25 տոկոս: Սա կբերի դրական էֆեկտի: Իսկ առավելությունը կհասկանանք 2 տարբերակը քննարկելուց հետո:
  2. Երկրորդ տարբերակով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ: Այսինքն՝ ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի եկամտային հարկի պահումը լինի 23 տոկոս, այսինքն՝ համահարթ եկամտային հարկ ու շահութահարկ:

Համեմատելիս, կարող է թվալ, թե սոցիալական արդարության տեսակետից ավելի ընդունելի է առաջինը, բայց իմ կարծքով դա խաբուսիկ է, քանի որ եթե մենք դա կիրառենք, օրինակ 100 հազար դրամ ստացող մարդու աշխատավարձը կավելանա ամսական 3 հազար դրամով: Սա, ըստ էության կարեւոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների զգալի մասի՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, մենք ըստ էության արդեն իսկ նրանց ամսական եկամտի մեջ ավելացրել ենք 2500 դրամ՝ կենսաթոշակային պահումների հաշվին, որը այլեւս չի գործելու եկամտային հարկի կարգավորման պարագայում ու մարդու ամսական եկամտի մեջ ավելանում է փաստացի 500 դրամ, որովհետեւ արդեն կավելանա 3000՝ 2500-ի փոխարեն:

Ըստ էության, ստացվում է, այս երկաստիճան համակարգով մարդկանց ամսական եկամուտը կավելանա 500 դրամով, իսկ ավելի շատ ստացողներինը՝ 750 դրամով:

Գործատուները կարող են ավելի շահագրգիռ լինել իրական, բուն աշխատավարձը չվճարել ու գործել ստվերային ձեւով:

Իսկ համահարթ տարբերակին անդրադառնալիս, կարող եմ նշել, որ այն մեզ ավելի է դուր գալիս: Առաջին պատճառներից մեկն այն է, որ բոլոր պոտենցիալ ներդրողների առաջին հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք ձեզ մոտ կա եկամտային հարկի համահարթ տարբերակը: Բացի այս, առավելություն է նաեւ հարկային համակարգի պարզությունը, քանի որ խառն է գործում  հաշվապահական հաշվարկը:

Եթե նախկինում գործատուներին ձեռնտու էր աշխատավարձի մի մասը ձեւակերպել որպես դիվիդենտ ու մնացածը վճարել առձեռն, այդպիսով խուսափելով հարկերից, այժմ գործատուն շահագրգիռ կլինի աշխատավարձը ներկայացնել ինչպես կա, քանի որ նա կկարողանա այն ներկայացնել որպես ընկերության ծախս, որն էլ ավելի լավ հարկային կարգավիճակում կդնի ընկերությանը:

Իսկ ամենամեծ թերությունը այն է, որ համահարթ համակարգից ամենաշատը օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները՝ ինչքան աշխատավարձը բարձր է, այնքան շահում են իրենք ցածր ստացողների համեմատ: Սա թերություն է, բայց նաեւ կարելի է առավելություն համարել, քանի որ հավելյալ գումարը ծախսվում է, մտնում է շրջանառության մեջ, դառնում ավանդ, բանկային տոկոսներ եւ այլն, շրջանառության հետեւանքով էլ նվազում են վարկերի տոկոսագումարները:

Ամենակարեւոր թերությունն այն է, որ համահարթ պարագայում մինչեւ 150 հազար դրամ ստացողների համար հարկային բեռի փոփոխություն տեղի չի ունենում: Խոսքը ավելի խոցելի վիճակում գտնվողների մասին է, ու մեծ թիվ են կազմում նման չափի աշխատավարձ ստացողները՝ Հայաստանի աշխատող մարդկանց կեսից ավելին:

Իսկ լավ կողմերից մեկն էլ այն է, որ գործատուն ամբողջական աշխատավարձն աշխատողին կվճարի սպիտակ ձեւով ու ի վերջո պետությունն էլ կիմանա որքան աշխատող կա ու որքան աշխատավարձ ստացող:

Նույնիսկ եթե փոքր աշխատողների համար 20 տոկոս դառնա եկամտային հարկը, ըստ էության նրանց համար ոչինչ չի փոխվի, այդ պատճառով էլ մենք պատրաստ ենք կուտակային համակարգի 2,5 տոկոսը քաղաքացիների փոխարեն վճարել:

119 հազար քաղաքացու համար, ըստ էության, մենք կունենանք նույն իրավիճակը, ինչը կունենայինք, եթե նրանց համար եկամտային հարկի փոփոխությունը լիներ 20 տոկոս:

Բոլորս էլ գիտենք, որ կան քաղաքացիներ, որ իրականում չեն ստանում 100 հազար դրամ աշխատավարձ, ինչպես գրվում է փաստաթղթերում, այլ աշխատում են սեւ աշխատավարձով՝ ստանալով շատ ավելին:

Ուզում եմ նշել, որ մենք այս ամենում հարցական նշան ունենք, որը դեռ լուծել է պետք:

Հնարավոր է՝ խնդրի լուծման մի մաս կարողանա դառնալ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը, կառավարությունում այս ամենի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել:

Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, եթե մենք համաձայնության գայինք ունենալ համահարթ եկամտային հարկի տարբերակը՝ 23 տոկոս բոլորի համար: եթե մենք կարողանանք ստանալ դա, մենք կպարտավորվենք իջեցնել առաջիկա տարիներին եկամտային հարկը՝ մինչեւ 20 տոկոսի:

Այսինքն՝ մարդիկ հարկվեն հիմա 23 տոկոսով, իսկ մենք աշխատենք ու եկամտային հարկը առաջիկայում նվազեցնենք մինչեւ 20 տոկոս: Սա կկարողանա մեծ իմպուլս պարգեւել մեր տնտեսությանը»,-եզրափակեց վարչապետը:

Տպել
6998 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը