ՀՀ փոխոստիկանապետի աղմկոտ սպանության գործից փաստաթղթեր են կորել. ով է կանգնած բուրգի գլխին

9 տարի առաջ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող իր բնակարանի շքամուտքում սպանված ՀՀ փոխոստիկանապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանի գործով սայլը տեղից որոշ չափով շարժվում է:

Երեկ մեր զրույցում նման կարծիք հայտնեց սպանված փոխոստիկանապետի հայրը՝ Պետրոս Մհերյանը:

Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել այս աղմկհարույց դեպքով՝ նշելով, որ ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: Այդ նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից եւ փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է այս գործի շրջանակներում եւս ստեղծել դատախազների խումբ:

Մհերյանի սպանության գործն անցավ գրեթե բոլոր ուժային կառույցներով. այս տարիների ընթացքում իրավապահները չկարողացան գտնել սպանություն կատարողին (կատարողներին), սպանությունը պատվիրողին եւ պարզել սպանության շարժառիթը: Այս գործով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էին շոշափվում, սկսած Ալիկ Սարգսյանից մինչեւ Հունան Պողոսյան, Կարեն Բաբակեխյան:

 Գեւորգ Մհերյանի հայրը ԱԱԾ-ի հետ այժմ հույսեր է կապում:

- Պարոն Մհերյան, ձեր որդու սպանության գործի վարույթը ԱԱԾ փոխանցելուց հետո ի՞նչ տեղեկություն ունեք:

- Գիտեմ, որ գործ են անում, ինչքանով, ինչ, չեմ կարող ասել, որովհետեւ ես չեմ ուզում խորանալ, հույս ունեմ, թե ինչքանով կարդարացնեն՝ չեմ կարող ասել:

- Այսինքն՝ գործով առաջընթաց նկատելի՞ է ձեզ համար:

- Ոնց որ թե ուշադրություն են դարձնում, լուրջ են վերաբերվում:

- Լուրջ են վերաբերում ասելով ի՞նչ նկատի ունեք, այսինքն՝ սայլը տեղից շարժվո՞ւմ է:

- Այո, ոնց որ թե տեսնում եմ, որովհետեւ այլ ձեւի են սկսել աշխատել, այնպես չեն աշխատում, ինչպես նախկինները:

- Մասնավորապե՞ս:

- Ի սկզբանե նախաքննության ընթացքում շատ փաստեր, փաստաթղթեր էին անհետացել: Վերցնենք, օրինակ, Մհերյանի անցած ճանապարհի տեսաերիզները, կա արձանագրություն, որտեղ պարզ գրված է, որ վերցրել ենք տեսաերիզները, ուսումնասիրել ենք, բայց ընդհանրապես գործում մի հատ տեսաերիզ չկա, հիմա ԱԱԾ-ն, իմ կարծիքով, պետք է լուրջ զբաղվի սրանով, սրանք հարցեր են, որոնց պատասխան է պետք տալ:

- Պարոն Մհերյան, գործի վարույթն ԱԱԾ փոխանցելուց հետո, ձեզ ԱԱԾ կանչե՞լ են, լրացուցիչ հարցաքննվել ե՞ք:

- Գնացել եմ, մի թեթեւ հարցրել են, ես իրենց ասել եմ՝ ինձ ինչն է հետաքրքում, ինձ թվում է՝ իրենք պետք է բացահայտեն սպանությունը:

- Ձեզ հայտնի՞ է, թե ինչու հենց ԱԱԾ փոխանցվեց գործի վարույթը:

- Անձամբ ես էի ուզում, որ փոխանեցին ԱԱԾ, իմ կարծիքով, այսպես ավելի ճիշտ է:

- Մոտ երեք տարի առաջ պաշոտնեական լիազորությունները չարշահալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց, ձեզ հայտնի՞ է այդ գործով քրեական հետապնդման ենթարկված պաշտոնյաներ կա՞ն:

- Դեռ ոչ... կան մարդիկ, որոնք վերջիվերջո պատասխան պիտի տան, չի կարող գործի փաստաթուղթ ինքնուրույն անհետանա, փաստաթղթեր կան, որոնց հարցերի պատասխանները չկան, հարցում են արել, պատասխան չեն ստացել, կամ ստացել են ու ընդհանրապես վերացրել են էդ պատասխանները, իսկ դրանցից շատ բան է կախված, որովհետեւ մեծ գումարների հետ է կապված: Օրինակ, հարցումներ կան՝ ուղղված ՀՀ ֆինանսների նախարարությանը, բայց պատասխաններ չկան, իսկ դրանցից շատ բան է կախված, այդ թվում եւ ոսկու հանքերը:

- Ի՞նչ մեծ գումարների մասին է խոսքը:

- Լավ, լավ... էդ հարցերի պատասխանները բավական լուրջ պատասխաններ էին:

- Պարոն Մհերյան, ի՞նչ ոսկու հանքի մասին է խոսքը:

- Փաստերի մեջ կա, Ազգային անվտանգությունը դրանով կզբաղվի:

- Լրացուցիչ փաստաթղթեր ձեզնից պահանջե՞լ են

- Կան որոշ բաներ, իրենք կզբաղվեն դրանով:

- Ի՞նչ տեղեկություններ ունեք, իրավապահները նոր հանգամանքներ պարզե՞լ են, թե՝ ոչ:

- Դեռ ոչ մի բան չեն հայտնել, գործ են անում, չեմ էլ ուզում իրենց խանգարեմ: 9 տարի սպասել եմ, էլի կսպասեմ, ամեն դեպքում՝ շատ հարցեր կան, բայց չեմ ուզում խառնվել:

- 9 տարի է անցել, ի վերջո ձեզ հայտնի՞ է՝ ով է կանգնած ձեր որդու սպանության ետեւում, նրանք բարձրաստիճան ոստիկաննե՞ր են:

- Հենց նրանք են կանգնած, բուրգի գլուխը ով է՝ հենց դա էլ սկսել է շեղել գործը, առանց իրա ոչ մի քայլ էլ չեն արել:

- Անուն կհրապարակե՞ք:

- Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է, թե ով է՝ ինձնից լավ գիտեք, վերջ, լավ, այսքանով սահմանափակվենք:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքվեցինք, թե ինչ նորություն կա գործով, ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: Ի պատասխան Աբրահամյանն ասաց, որ ձերբակալվածներ չկան. «Գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարությունից հետո ակտիվ քննություն է տարվում, բացի նախկինում առկա վարկածներից, նաեւ նոր առաջ քաշված վարկածների ստուգման ուղղությամբ»:

Նշենք, որ 2009 թվականին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009 թվականի փետրվարի 3-ի երեկոյան՝ Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող իր բնակարանի բակում: ՀՀ փոխոստիկանապետի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից չորսն են նրան դիպել` երեքը գլխին, իսկ մեկը` կրծքավանդակին։ Թե ինչ գումարների մասին էր խոսում Մհերյանի հայրը եւ դա ինչ կապ ունի Մհերյանի կողմից Անձնագրային եւ վիզաների վարչությունում անցկացված ստուգումների հետ, դժվար է ասել: Բանն այն է, որ նրա սպանությունից հետո մամուլը գրել էր, որ Մհերյանը խոշոր չափերի գումարների չարաշահում էր հայտնաբերել: Մհերյանը մինչ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելը 2008 թվականին եղել է Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի օգնականը:

Տպել
13756 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում