Հայ բժիշկներին հաջողվել է վերականգնել թալինցի երիտասարդի՝ ուսից կտրված, անջատված ձեռքը

Աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ստացած վնասվածքի հետեւանքով, ուսագոտուց կտրված աջ ձեռքով Թալինից Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել 31-ամյա Ժորա Թորոսյանը: 
Համալսարանական-հիվանդանոցի մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է շուրջ 7 ու կես ժամ տեւողությամբ վիրահատություն եւ հաջողվել է վերականգնել երիտասարդի կտրված ձեռքը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ-վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ներկայացնելով կատարված բացառիկ վիրահատության մանրամասներն ընդգծեց, որ նման դեպքերում, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, շատ կարեւոր է մասնագետների աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաեւ հիվանդի տեղափոխումը, ինչը այս դեպքում մարզային գործընկերներին հաջողվել էր: Այսպիսով, ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, վնասվածքաբանների եւ միկրովիրաբույժների համատեղ աշխատանքը, արագ որոշումներ կայացնելու կարողությունը տվեց իր արդյունքը: Անհրաժեշտ վերակենդանացման աշխատանքներից հետո, ավելորդ ժամանակ չկորցնելու համար վիրահատող բժիշկների մի թիմը սկսել է աշխատել անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու:

Երկուսուկես ժամ հետո վերակագնվել է պացիենտի արյան շրջանառությունը, որից հետո միայն բժիշկները ձեռքը վերականգնելու համատեղ որոշում են կայացրել: Վնասվածքաբանների կողմից ժամանակին կատարված ոսկորների ամրացմանը հաջորդել է անոթավորման եւ պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատությունը: 

«Նման իրավիճակները շատ բարդ հարցի լուծում են պահանջվում: Անհրաժեշտ է կատարել ճիշտ հաշվարկ, գնահատել ռիսկը, որպեսզի իմանաս լավ արդյունքի հավանականությունը գերազանցում է վատին, թե ոչ»,-նշել է Արտավազդ Սահակյանը: Բժշկի խոսքով՝ տուժածի մոտ նման լուրջ վնասվածքը առաջացնում է սթրես, շոկային վիճակ, հանգեցնում արյան մեծ կորստի, սակայն շնորհիվ Ժորա Խաչատրյանի բժիշկներին վստահելուն, լավատեսությանն ու հավատին հաջողվեց հասնել դրական արդյունքի: 


Այժմ ծանր վնասվածք ստացած երիտասարդը գտնվում է համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը համապատասխանում է իր ստացած վնասվածքի հետվիրահատական ընթացքին: Պլաստիկ եւ միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը վստահեցնում է, որ հետագայում վերականգնված վերջույթը հաստատ կծառայի հիվանդին, նա կկարողանա գրել, զգալ ձեռքը: Նա ընդգծում է, որ ոչ մի վիրաբույժ չի կարող անել նման բարդ վիրահատություններ, եթե իր թիկունքին չլինեն հրաշալի անեսթեզիոլոգներ, շատ արագ որոշումներ կայացնող մասնագետներ: «Սա մեզ համար սովորական աշխատանք է»,- նկատում է բժիշկը:

Վերջույթի վերականգման շրջանը կտեւի 8 ամսից մինչեւ մեկ ու կես տարի: Հմուտ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին զգույշ լինել նման երբեմն անդառնալի դարձող վնասվածքներից խուսափելու համար: Բոլոր հիվանդներին մաղթում է առողջություն: Նրա մեծ ցանկությունն է, որպեսզի բնակչությունը հավատ եւ հարգանք ունենա բժշկի հանդեպ, քանի որ բժիշկների աշխատանքը ծանր է:

Տպել
14121 դիտում

Արմաշում գործարկվելու է շչակ․ մարզպետարանը խնդրում է խուճապի չմատնվել

«Կհամոզեմ»․ Արամ Mp3-ը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները դիտակել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն առանձնացրել է երկու երկրների միջև հեռախոսային կապի անհասանելիությունը

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները

Ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին․ ՇՄ նախարարությունը պարզաբանում է

Հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Արդյոք պատվաստված դասախոսը 80 հոգանոց լսարանում դասավանդելիս պաշտպանված է «Քովիդ-19»-ից. պարզաբանում է մասնագետը

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալն ազատման դիմում է ներկայացրել

Վահե Գևորգյանը Մալթայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

Արարատ Միրզոյանը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը

Առողջապահության փոխնախարը Կոտայքում մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը

«Ազնավուր» հիմնադրամը Վանաձորի բժշկական կենտրոնում վերականգնողական բաժանմունք է ստեղծել

Ո՞վ է համարվում գործազուրկ և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Yerevan Open»-ի բլից մրցաշարի երրորդ մրցանակակիր

Ամերիկյան ընկերությունը «Քովիդ-19»-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի Veklury դեղամիջոցը

ԱԺ տարածքում լրագրողների տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել, մեծացվել է․ ԱԺ-ից մեկնաբանում են «Ժանգոտ կողպեք» մրցանակը

Լրացավ նահատակված գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արմեն Օհանյանի մահվան տարելիցը (լուսանկարներ)

Հարուցվել է 472 վարչական վարույթ, կայացվել՝ 402 վարչական տուգանքի որոշում. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը 20 տարեկան է․ այն 2 երկրների միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է

Պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական նորմերը. Դատախազությունը «Գազելի» վթարի վայր է հրավիրել պատասխանատուներին

Ջրաշեն համայնքում շչակ է գործարկվելու

Խորհրդարանական ձեւաչափի զարգացումը ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

Երեխաների ճակատագիրը եթե ձեզ համար նորություն է, նրա ընտանիքի համար վիշտ է. վարչապետի օգնականը՝ ԶԼՄ-ներին

57-ամյա տղամարդը Ոսկեվազի գերեզմաններից գողություն է արել (տեսանյութ)

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 871 մլրդ 241 մլն դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների վերահաշվարկը ԿԸՀ-ն ավարտել է

Հայհոյանքներ են հնչեցրել, տարբեր իրերով հարվածել են դատախազության շենքին․ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցեր

Այսօր վթարի ենթարկված և 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. ՔՏՀԱ

Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը

Քիչ առաջ ավտովթարի հետևանքով տուժած Մարալ Նաջարյանը և նրա քույրն արդեն տանն են, իրենց լավ են զգում

Անցկացվել են զորամասերի սպա-իրավաբանների հավաքներ

Երկրներում, որոնք հարուստ չեն բնական ռեսուրսով, կարևոր է մարդկային կապիտալը. հավատարմագրերն է հանձնել Մալթայի դեսպանը

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում. Վիվա-ՄՏՍ

Երիտասարդները գնում են այն մասնագիտության հետևից, որը նրանց գումար է բերելու և մոռանում են գիտության մասին. Հովհաննիսյան

22-ամյա երիտասարդը փորձել է դատապարտյալներին 33 փաթեթ թմրանյութ փոխանցել (տեսանյութ)

ԵՊՀ-ում պատվաստված է դասախոսների 50 տոկոսը. ինչ է սպասվում չպատվաստված կամ չթեստավորված դասախոսներին

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը