Կըսե քյաֆթառ, կոխեմգը ավտոյի տակը քեզի. Մարալիկում անժամկետ հացադուլ կհայտարարվի (տեսանյութ)

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: 16 օր շարունակ բողոքի ակցիաներ նախաձեռնած մարալիկցիներն այսօր կրկին քայլերթ եւ ավտոերթ են իրականացրել: Պահանջը նույնն է. համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը պետք է հեռանա համայնքի ղեկավարի պաշտոնից:Քաղաքապետարանի դիմաց բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը պնդեց, որ Արտակ Գեւորգյանի համակիրներն իրեն վնասելու փորձ են արել միայն այն բանի համար, որ իր բողոքի ձայնն է բարձրացրել: «Մեզի սարքել է թուրք ու հայ, հարազատը հարազատի դեմ է լարըմ, ավտոն քշըմ է վրես, մարդ է ուղարկըմ, ըսըմ է՝ ով ես դու, որ կայնիս ըդպես բաներ ըսես: Կսե՝ քյաֆտառ, կոխեմգը ավտոյի տակը քեզի, հենց իրան ուղարկած մարդիկ»:  Բողոքի դուրս եկած մարալիկցիները ՀԺ-ի հետ զրույցում ասացին, որ հարեւան համայնքներից մարդիկ իրենց չեն միանում, քանի որ Արտակ Գեւորգյանը նրանց մի մասին կաշառել, մի մասին էլ ահաբեկել է: Իսկ իրենց հետ հանդիպել չի ցանկանում, չնայած շատ են հրավիրել:

Արտակ Գեւորգյանն ասաց՝ հանդիպման խնդիր չունի, բայց քանի դեռ բողոքողները ի մի չեն եկել, թե ինչ են ուզում եւ ինչի համար, այդ քայլին չի գնա: Կհանդիպի միայն քաղաքակիրթ զրույց ծավալելու եւ առկա խնդիրները քննարկել, հարթելու նպատակով: Պարոն Գեւորգյանին առաջարկեցինք այդ պահին դուրս գալ եւ խոսել ցուցարարների հետ: Ասաց՝ դեռ նպատակահարմար չի համարում: «Բողոքողները մեկ թիմից չեն, մեկ գաղափար չունեն, նրանցից յուրաքանչյուրն իրեն ղեկավար է տեսնում, իսկ ես կողմնակից եմ կառուցողական աշխատանքի: Մարալիկում ուղղակի մի խումբ մարդիկ ուզում են առիթից օգտվել եւ իրենց ցանկություններն ի կատար ածել»,-ասաց նա:  

«Արտակ Գեւորգյանը հայտարարեց, որ մինչեւ արյան վերջին կաթիլը կպայքարի այս աթոռի համար»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Գեւորգյանը մեզ հետ զրույցում եւս հայտարարեց՝ հրաժարական չի լինի, քանի որ ես ստացել եմ ժողովրդի վստահության քվեն, այս պաշտոնը ժողովրդինն է, եւ սա ոչ թե Մարալիկի քաղաքապետի, այլ 17 բնակավայր ունեցող Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնն է: «Իսկ ինչ վերաբերում է մնացած համայնքների բնակիչներին կաշառել կամ ահաբեկելուն, սուտ է, դատարկ խոսքեր են: Մենք այսօր ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ որեւէ մեկը որեւէ մեկին ոչ վախեցնել կարող է, ոչ առավելեւս կաշառել: Նման բան չկա: Ես բնականոն աշխատանքի մեջ եմ, ամեն օր տարբեր համայնքներում լուսավորության, ճանապարհաշինության, ջրամատակարարման եւ այլ հարցեր ենք կարգավորում»,-ասաց Արտակ Գեւորգյանը:Լուսանկարում Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանն է

Բողոքի դուրս եկած մարալիկցիները համայնքի ղեկավարին մեղադրեցին կոռուպցիայի, մանկապարտեզները սեփականաշնորհելու, քաղաքն անտերության մատնելու մեջ: Ի՞նչ մանկապարտեզներ են, եւ արդյո՞ք դրանք ձեռք բերելիս Արտակ Գեւորգյանը համայնքապետ է եղել, ՀԺ-ի հարցին Գեւորգյանը պատասխանեց՝ չեմ հիշում, կարող է եւ եղել եմ: Բայց դա քաղաքապետարանի հետ որեւէ առանչություն չունի, որքան ձեզ հետ ունի առնչություն, էդքան էլ իմ հետ ունի: Դա իմ գերդաստանը ձեռք է բերել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայից:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին կառավարության ուշադրությունը: Եթե առաջիկա երկու օրերին մնան անարձագանք, անժամկետ նստացույցը կփոխարինեն անժամկետ հացադուլով: «Հեղափոխություն ենք արել, հեղափոխություն ենք ուզում, այն դեռ Մարալիկ չի հասել»,-ասացին նրանք:

Տպել
4973 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին