«Ստեղծարար միտք» ծրագիրը նոր հնարավորություն է արվեստի կրթության համար. հանդիպում ԿԳՆ-ում

Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները եւ նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը` ստեղծարար ոլորտում: Հայաստանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար միտք» ծրագրում ընդգրկված 7 երկրներից է:

ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է այսօր` փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Բրիտանական  խորհրդի  հայաստանյան  մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ:

Կարեւորելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի կրթության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է. «Այս նախաձեռնությունը կարեւոր է այն առումով, որ մենք, արվեստի  ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առեւտրայնացմամբ եւ վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարեւոր են»,- նշել է ԿԳ նախարարը:

ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ Մակունցն իր խոսքում նշել է. «Մենք աջակցում ենք ստեղծարար ձեռնարկատիրության ու մտքի զարգացմանը միտված ցանկացած մտքի, գաղափարի եւ ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի եւ մշակույթի ուղղությունների բազմազանությունը»:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության եւ մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, եւ այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները եւ նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:

«Ստեղծարար միտք» (Creative Spark)  հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա եւ կարող է նպաստել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությանը:

Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրներում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների եւ ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի եւ փորձի փոխանակման փուլից մինչեւ բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է:

Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է  ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10000 ուսանողներ:
Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին` ակնկալելով տարեկան մինչեւ 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում:

«Ստեղծարար միտք» (Creative Spark)  ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձեւությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը եւ ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը եւ այլն: 

Տպել
2084 դիտում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել