Մինչեւ վերջ չի ընկալել, որ մտնում է քաղաքականություն. Սերգեյ Դանիելյանը՝ Մարությանի մասին

«Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դեռեւս չի հասկացել՝ ինչպես պետք է իրեն պահի որպես քաղաքական գործիչ: Նման կարծիքի է դերասան Սերգեյ Դանիելյանը: Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում Մարությանը ելույթ է ունեցել, իր քաղաքական ուժին սատարողներին անվանել է սպիտակ ուժեր, մյուսներին՝ սեւ, եւ ընդգծել՝ մեր դեմ խաղ չկա: Սա նրա  նկատմամբ քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Դժգոհում են անգամ «Իմ քայլին» աջակցողները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց, որ, ըստ իրեն, սա Մարությանի համար դաս կլինի, որ նույն սխալը չկրկնի:

«Վերագրում եմ էմոցիոնալ լինելուն եւ արտիստի խառնվածքին: Դեռ մինչեւ վերջ չի ընկալել, որ մտնում է քաղաքականություն, եւ ամեն մի բառը պետք է չափված-ձեւած լինի: Առաջին անգամ կարելի է, կոպիտ ասած, ներել. պետք է հասկանանք, որ գործ ունենք դեռ արտիստի հետ, դեռ քաղաքական գործիչ չէ, եւ քաղաքական գործչին բնորոշ այդ «պլաստմասի» դեմքով, առանց էմոցիա, չափված-ձեւած խոսքին սովորելու համար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ սա դաս կլինի, որ հասկանա, որ իր ամեն խոսքը ունի կշիռ եւ միանգամից կարող է մեկնաբանվել ոչ իրեն հաճելի ձեւով: Իսկ այն, որ նա շատ անկեղծ է եւ իսկապես ուզում է քաղաքին օգուտ տալ, առաջին օրվանից եղել է մեր կողքին, երբեք չի քծնել նախորդ իշխանությանը եւ այլն, փաստ է: Կարծում եմ՝ չի կարելի այդ ամենը մոռանալ, կառչել այդ մի խոսքից ու կոխել մարդուն ցեխը: Կոպիտ ասած, ինչքան կոխեցին, բավական է: Կարծում եմ՝ մյուս անգամ չի անի (ծիծաղում է)»,- ասաց նա:

Սերգեյ Դանիելյանը հավանական է համարում, որ Մարությանի արած արտահայտությունները անհետեւանք չեն մնա: Ըստ նրա՝ առաջիկա ընտրություններից առաջ սա կարող է ազդել նրա վարկանիշի վրա: Դանիելյանն ընդգծում է, որ, եթե Մարությանը պատրաստ չէ իրեն համապատասխանեցնել նոր կարգավիճակին, ապա ավելի լավ է՝ մնա արվեստում:    

«Կարծում եմ, ցավոք, կարող է ազդել, բայց չէի ուզի: Քաղաքականությունն այնպիսի կեղտոտ բան է.... ես այդ պատճառով երբեք չեմ մտնում դրա մեջ, որովհետեւ միշտ ինչ ուզել, ասել եմ: Ես էլ կարող է այդպիսի բան ասեի, բայց ես չեմ մտնում քաղաքականություն, որովհետեւ գիտեմ, որ չեմ կարող փոխվել: Եթե հասկանում է, որ չի կարող փոխվել ու այսպես «ափռ-ցփռ» ամեն ինչ կարող է ասել, ուրեմն թող մնա արվեստի դաշտում: Այստեղ մենք նրան շատ սիրում, հարգում ենք: Հուսամ՝ առանձնապես չի ազդի, շատ ափսոս կլինի, որ ապուշ խոսքի համար, որը չափված-ձեւած չէր, մարդու կարիերան փչանա»,- ասաց նա:

Միաժամանակ Դանիելյանը Մարությանին քաղաքապետի նորմալ թեկնածու է համարում: Նշում է, որ ճանաչում է նրան որպես պրոդյուսեր: Գիտի, որ կառավարման, կազմակերպչական փորձ ունի ու իր աշխատանքում բարեխիղճ է: Կարծում է, որ նույն ոգով կարող է աշխատել նաեւ քաղաքապետի պաշտոնում:

«(Խմբ. որպես թեկնածո՞ւ) նորմալ է: Նա շատ լավ պրոդյուսեր է: Նրան ճանաչում եմ որպես տնտեսվար: Պարզ է՝ հասարակությունը նրան ճանաչում է որպես Կարգին Հայկո, որպես դերասան, բայց նրան որպես պրոդյուսեր, որպես գործի կազմակերպիչ, ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ եւ բարեխիղճ աշխատող տեսնում եմ նաեւ բարեխիղճ չինովնիկի դերում: Դեռ ավելին, ես միշտ երազել եմ, որ քաղաքապետը գործի գա հեծանվով (ծիծաղում է)»,- ասաց նա:

Հայկ Մարությանը ելույթի արձագանքներից հետո պարզաբանել է իր արած արտահայտությունները: Նշել է, որ ինքը անթերի չէ եւ որ պետք է ավելի հստակ ձեւակերպեր իր ասելիքը, որպեսզի տարընթերցումներ չլինեին: Նաեւ պարզաբանել է՝ ում է համարում սեւ ուժեր:

«Ու, այո՛, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության եւ արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել»,- գրել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանում կա միայն 1 սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, դա ժողովուրդն է։

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Մասնակցելու քաղաքական 13 ուժ՝ 4 դաշինք, 9 կուսակցություն:

Տպել
15593 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար