«Կեղծիք, ահաբեկչություն, ընտրակաշառք». Կարեն Դեմիրճյանը՝ Ռ. Քոչարյանի «հաղթանակից» հետո

01/09/2018 schedule15:05

Քոչարյանին ներկայացված մեղադրանքը Մարտի 1-ի գործով ինչ-որ առումով լեգիտիմացնում է Քոչարյանին՝ իբրեւ ՀՀ երբեմնի նախագահի: Սակայն կա կարեւոր հանգամանք. Ռոբերտ Քոչարյանը եղե՞լ է ՀՀ լեգիտիմ նախագահ: 1998-ի փետրվարին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին: Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահի պաշտոնակատար: Նախ՝ ըստ 1995 թ. Սահմանադրության՝ ՀՀ նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ-ում մշտապես բնակված անձը: Քոչարյանը ԼՂՀ քաղաքացի էր, Հայաստան էր տեղափոխվել 1997-ի մարտին, սակայն նա իր մասնակցությունը հիմնավորեց 1989 թ. Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման որոշմամբ:

Նախագահի 12 թեկնածուներից Կարեն Դեմիրճյանը ստացավ ձայների 30,67 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանը՝ 38,7: Վավեր ձայների կեսից ավելին որեւէ թեկնածու չստացավ, նշանակվեց երկրորդ փուլ: Քոչարյանին վերագրվեց ձայների 59 տոկոս, Դեմիրճյանին՝ 41: 1998-ի ապրիլի 3-ին մամուլում տպագրվեց նախագահի պարտված թեկնածու Կարեն Դեմիրճյանի հայտարարությունը. «ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, որոնք, մեղմ ասած, ճիշտ չեն արտահայտում իրական պատկերը։ Ինձ քաջ հայտնի են յուրաքանչյուրիդ հոգեկան ապրումները, այն, որ ընտրություններն անցել են անառողջ մթնոլորտում, որ բազմաթիվ են կեղծիքների, ահաբեկչությունների, ընտրակաշառքների, զեղծարարությունների, թվերի եւ փաստերի ակնհայտ չարափոխումների դեպքերը։

Այս ամենը խեղում է մարդու հոգին, ծնում ճշմարտության ու ժողովրդավարության նկատմամբ հավատի խաթարում։ Բայց դա առանձին՝ հետաքննության առարկա է։ ...Այս պահին ես հարկ չեմ համարում խոսել խախտումների եւ օրինազանցությունների մասին։ Ինձ համար ամենագլխավորը, առաջնահերթը եղել եւ մնում են մեր երկրի ու ժողովրդի շահերը, որոնք անհամեմատ ավելի բարձր են այս կամ այն կուսակցության, խմբակցության կամ անհատի շահերից։ Հասարակության պառակտումը ես համարում եմ անթույլատրելի երեւույթ, որը մեծապես կարող է վնասել մեր ազգին, նրա առջեւ ծառացած հրատապ հիմնախնդիրները լուծելու գործին։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ»:

Հետո եղավ հոկտեմբերի 27-ը:

2003-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրված 9 թեկնածուներից Ռ. Քոչարյանը ստացավ ձայների 49,8 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանը՝ 28,3ը: Երկրորդ փուլում Քոչարյանը ստացավ 67,8, Դեմիրճյանը՝ 32,2 տոկոս: Դիտորդների գնահատականով՝ Քոչարյանի վարչախումբը կիրառել էր ընտրակեղծիքների եռաստիճան համակարգ՝ «լցնոցի», փաթեթների կեղծում, արձանագրությունների կեղծում:

Նույն թվականի մայիսի 25-ին հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է քաղաքացիների ընդհանուր թվի 1/3-ի հավանությունը: Սակայն հանրաքվեն տապալվեց. քվորում չեղավ: Ընտրողները զանգվածաբար հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը: Անգամ իշխանությունը, ԿԸՀ-ն՝ ընտրակեղծարարության հարուստ փորձով, չկարողացան ցանկալի թվեր ներկայացնել:

2005-ի նոյեմբերի 27-ին, սակայն, սահմանադրական փոփոխությունների «բարեփոխված» փաթեթը դարձյալ դրվեց հանրաքվեի: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 միլիոն 317 հազար 462 էր: Հանրաքվեին մասնակցել էր 1 մլն 514 հզ 545 քաղաքացի (ընտրողների 65,3 տոկոսը): Սահմանադրական փոփոխություններին կողմ էր քվեարկել 1 մլն 411 հազար 711 քաղաքացի, դեմ՝ 82018-ը: Ընտրակեղծարարության առումով այս հանրաքվեն ռեկորդային էր: Ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքն առնվազն 1 միլիոն ձայնով կեղծված է:

Ի դեպ, 1998-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը հիասթափվի իրենից, պատասխանել էր. «Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց դա առաջին հերթին կախված կլինի ինձանից։ Եթե նման բան կատարվի, ուրեմն մեղավորը ես եմ»:

...Եվ այսօր Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: Ունի՞ նա աջակիցների թիմ: Նրա հենարանը կարող են լինել ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն: Չմոռանանք նաեւ, որ 1998 թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ՕԵԿ-ը Կարեն Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան թեկնածուներից պաշտպանել է Քոչարյանի թեկնածությունը: Հանրապետականները, որոնց Սերժ Սարգսյանը թողեց «անհայր», բնության օրենքով, փնտրում են նոր տեր՝ պատրաստ նրա շուրջը միավորվելու, նրան ծառայելու, բայց որը նաեւ կերաշխավորի իրենց պաշտպանությունը: Նոր տիրոջ հայտ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը: Եվ իբրեւ իր հեղինակության ինդուլգենցիա՝ ներկայացնում է Վլադիմիր Պուտինի «ջերմագին» շնորհավորանքները իր ծննդյան օրվա առիթով:

Եթե 1998-ին նախագահական ընտրություններին հաղթած Կարեն Դեմիրճյանի համար հասարակական համերաշխությունը գերակա էր, եւ նա, անգամ իր հաղթանակը զիջելու գնով, չցանկացավ բեւեռացնել հասարակությանը, Քոչարյանը որեւէ բարոյական պարտավորվածություն չունի Հայաստանի քաղաքացիների առաջ:  Նա պատրաստ է ամեն գնով, տեսականորեն՝ անգամ քաղաքացիական պատերազմի հրահրման գնով, Ռուսաստանին Հայաստանի հանդեպ թշնամացնելու գնով՝ վերականգնել իր «պատիվն ու արժանապատվությունը»: Պատվի ու արժանապատվության նրա ընկալման գինը արյունն է՝ մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացի զոհվեց: Առանց աչքը թարթելու՝ նրա հրամանով սպանվեց Պողոս Պողոսյանը:

ՀՀԿ-ն՝ իբրեւ կուսակցություն, որն այսօր ԱԺ-ում ունի ֆորմալ մեծամասնություն, իր արժեքային համակարգով համապատասխանում է Ռոբերտ Քոչարյանին: Այս կուսակցությունը, ինչպես եւ Քոչարյանը, ոչ մի բանի առաջ կանգ չի առնի՝ վերականգնելու իր իշխանությունը:

Մեթոդները նույնն են: Հիշենք այս տարվա ապրիլի 25-27-ի իրադարձությունները, թե ինչպես վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցի մասին, իսկ ԱԳՆ պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը գործուղվեցին Մոսկվա: Այդ ընթացքում ակտիվ էր նաեւ Քոչարյանը, որը ռուսաստանյան ՆՏՎ ՀԸ-ին տված հարցազրույցում արդեն խոսեց հանրապետականների խոցված ինքնասիրության մասին՝ անուղղակի ակնարկելով, որ ինքը պատրաստ է պաշտպանել նրանց արժանապատվությունը:

Օրենքների գերակայությունից ու անկախ դատարաններից արդարադատություն ակնկալող Քոչարյանի նախագահության օրոք ԳՇ պետ ու Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը չի հարգել ՀՀ Սահմանադրության պահանջը: Ինչպես պարզվեց երեկ՝ ՀՀ Պաշտպանության նախարարը եղել է ՌԴ քաղաքացի:

Լիլիթ Ավագյան

Տպել
10217 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ