Ֆրեզնոյում բացվում է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

31/08/2018 schedule17:19

Օգոստոսի 31-ին Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը: Հենց այս տանն է Սարոյանն անցկացրել կյանքի վերջին 17 տարիները, այստեղ է գրել աշխարհահռչակ ստեղծագործություններից մի քանիսը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, վերջին նախապատրաստություններն ավարտվում են, թանգարանը պատրաստ կլինի հյուրեր ընդունել արդեն աշնանը:

«Սարոյան house» նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանի խոսքով, տուն-թանգարանի հիմնական նպատակն է ապահովել Սարոյանի եւ նրա ժառանգության վերածնունդը: Տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել էր «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի մոտ, ով 2015-ին տեղեկանալով, որ Սարոյանի տունը վաճառքի է հանվում, որոշել է գնել այն եւ մշակութային կենտրոն ստեղծել: 

«Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի թանգարան, որը կլինի նորարարական, իննովացիոն եւ հիմնականում թվայնացված ցուցանմուշներով, որպեսզի հնարավորինս շատ պատմենք Սարոյանի մասին»:

Թանգարանում գործելու է թվայնացված արխիվ, իսկ Սարոյանի ցանկության համաձայն, տուն-թանգարանը նաեւ կծառայի որպես ուսանողների հետազոտությունների կենտրոն: Շարունակվում են նաեւ Սարոյանի թվային հոլոգրամայի ստեղծման աշխատանքները, որին հնարավոր կլինի հարցեր ուղղել:

Ֆրեզնոյի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների տնօրեն Բարլո Դեր Մկրտչյանի խոսքով, Սարոյանի տուն-թանգարանի բացումը մեծ նշանակություն կունենա ոչ միայն ամբողջ հայության այլեւ՝ Ֆրեզնոյի համար.

«Պետք է վերականգնվի Վիլյամ Սարոյանի գրական արժեքը եւ ժառանգությունը, որպեսզի նոր սերունդներ սովորեն իր մասին, իր գործերի մասին»:

Վերջերս Ֆրեզնո տեղափոխված Էնթոնի Մամփր Սարոյանը նշում է, որ ազգանունն իմանալով Ֆրեզնոյում գրեթե յուրաքանչյուրը հիշատակում է ամերիկահայ մեծ գրողին: Էնթոնիի ընտանիքի կյանքում ոչ միայն Վիլյամ Սարոյանի անունը, այլեւ գրողն ինքը մեծ դեր է խաղացել: Էնթոնի Սարոյանի պապին իր գիրքը նվիրելիս, Վիլյամ Սարոյանը դրա վրա գրել էր՝ ընտանիքի առաջին բժիշկ Սարոյանին.

«Դրանից ի վեր, ե՛ւ հայրս, ե՛ւ ես նույնպես բժիշկ ենք դարձել՝ շարունակելով Վիլյամ Սարոյանի պատվիրանը, կամ էլ անվանեք այն խորհուրդ»:

Սարոյանի տան արտաքին տեսքը չի փոխվել. Ամեն ինչ հենց այնպես է, ինչպես եղել է գրողի այստեղ բնակվելու տարիներին: Նույն իր սիրելի ծառերը, որոնց ստվերում Սարոյանը գրում էր իր անկրկնելի տողերը, հիշեցնելով մեզ կյանքի դյուրին ընթացքի մասին:

Տպել
2699 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել