Ադրբեջանի «ՀԱՊԿ-ական միֆը». ինչո՞ւ է Բաքուն գլխով հարվածում պատին

31/08/2018 schedule14:26

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանի հայտարարությանն այն մասին, որ եթե Ադրբեջանը որոշի անդամակցել ՀԱՊԿ-ին, ՀՀ-ն կկիրառի վետոյի իրավունքը, հայտնում է Trend-ը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամը չէ և կան ՀԱՊԿ անդամ այլ պետութուններ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Համաձայն ՀԱՊԿ-ի կանոնադրության, պետությունը, որը ձգտում է անդամակցել ՀԱՊԿ-ին կամ դիտորդի կարգավիճակ ստանալ, պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ: Հայաստանի հետ փաստացի պատերազմող Ադրբեջանն այս չափանիշին չի համապատասխանում:

Միեւնույն է վերջին շրջանում Ադրբեջանից շատ է հնչում ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին: Օրերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ սկզբնական շրջանում դիտորդի կարգավիճակով:

Այս հայտարարությունը հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի կտրուկ արձագանքը: «Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Միեւնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ պաշտոնական մակարդակում ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Մոսկվան չեն հաստատում նման մոտալուտ հավանականության մասին:

Տպել
2453 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է