Հայկական բանակի դոկտրինալ փոփոխությունների հեռանկարը

Շարունակվում են սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստական հավաք-պարապմունքները: Դրանց շրջանակում օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների եւ դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:

Տոնոյանն անդրադարձել է առաջնագիծն արդիական տեխնիկական միջոցներով համալրելու եւ մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերին: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո, մասնավորապես 2016թ. երկրորդ կեսին եւ 2017թ. ընթացքում առաջնագիծը զգալիորեն համալրվել է տեսադիտարկման եւ հավաստանշման սարքավորումներով: Դա թույլ է տվել նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները:

Տոնոյանը նաեւ հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային եւ ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ:

Հատուկ ուշադրության է արժանի նախարարի անդրադարձը զինված ուժերում արմատացած մի քանի այլ երեւույթների փոփոխության անհրաժեշտությանը: Դասախոսության ընթացքում նա, մասնավորապես նշել է, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը:

«Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տեւողությունը, բարձրացնել պաշտպանվածության եւ դիմակայունության աստիճանը, ինչպես նաեւ ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Վերոնշյալ քայլերը կոչված են նպաստելու մեր բանակի կողմից կիրառվող ստատիկ պաշտպանության հոգեբանությունը տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելուն: Դրա մասին խոսվել էր դեռեւս ապրիլյան քառօրյայից առաջ, սակայն պատերազմից հետո առաջ եկած օրհասական այլ խնդիրները երկրորդ պլան մղեցին դոկտրինալ փոփոխությունների հարցը:

Տոնոյանը կարեւորել է նաեւ բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման եւ անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ հավաստիացնելով, որ ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները: Այս համատեքստում նա անդրադարձել է ներկա պահին, թերեւս, ամենակարեւոր խնդրին՝ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերմանը:

«Մինչեւ այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար՝ օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ եւ ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը՝ օգտագործման ճկունության եւ դիմակայունության առումով»,- նշել է նախարարը:

Հարկ է նշել, որ այս կործանիչ ավիացիայի ձեռքբերման վերաբերյալ խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա հունիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկար էր հրապարակել ռուսական Cy-30CM կործանիչի խցիկից: Ռուսական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստանի ՊՆ-ն դեռեւս մինչեւ այս տարվա ապրիլյան իրադարձությունները հետաձգել էր Cy-30СМ-ների գնումը մինչեւ 2024 թ.: Սակայն, ըստ պարբերականի տեղեկությունների, այս հարցով բանակցությունները «գտնվում էին բավական առաջընթացային փուլում»: Իսկ այն, որ մեր կործանիչ ավիացիան լինելու է հենց Cy-երի տեսքով՝ գրեթե կասկածից վեր է:

Տոնոյանն անդրադարձել է նաեւ զինված ուժերում հորիզոնական հաղորդակցությունը որակապես նոր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ պետք է բացառել «հորանային» աշխատաոճը:

«Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուկների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով այսպես ասած՝ «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել է նախարարը:

Հայկական բանակը, որն ի սկզբանե ունեցել է խորհրդային դասական ստորաբաժանման տարբերակը, ժամանակի ընթացքում վերափոխվել է եւ այսօր ներկայանում է ընդհանուր առմամբ յուրահատուկ ստորաբաժանումով եւ մոտեցումներով: Այդուհանդերձ, մինչեւ օրս մոտեցումներում առկա են խորհրդային ժառանգության մնացորդ հանդիսացող երեւույթներ: Նախարարի կոշտ որակումը վերաբերվում է հենց այդ մնացորդներով առաջնորդվող դեպքերին, երբ առանձին ստորաբաժանումները կամ զորատեսակները պետք է կատարեն բացառապես իրենց առջեւ դրված խնդիրը՝ անկախ ընդհանուր գործողության օպերատիվ իրավիճակից: Դրանք չեն համապատասխանում ժամանակի հրամայականը հանդիսացող ճկուն պաշտպանության տրամաբանությանը:

Ինչ վերաբերվում է հորիզոնական փոխգործակցությանը, հարկ է նշել, որ դրա լավագույն օրինակներ կարելի է գտնել արցախյան ազատամարտի ընթացքում, այսինքն այն շրջանում, երբ կանոնավոր բանակը նոր սկսել էր կազմավորվել: Մեր օրերում, հաշվի առնելով նաեւ կործանիչ ավիացիա ձեռք բերելու հեռանկարը, հորիզոնական հաղորդակցության լավագույն օրինակը կարող է դառնալ հակաօդային պաշտպանության համակարգի եւ ռազմաօդային ուժերի լայն համագործակցությունը, իսկ լավագույն դեպքում դրանց համատեղումը մեկ զորատեսակի մեջ:

Այն, որ «Շանթ-2018» նախապատրաստական հավաքների ընթացքում անցկացվում են նմանօրինակ միջոցառումներ՝ հույս է ներշնչում, որ զորավարժությունները կանցնեն դոկտրինալ փոփոխությունները հաշվի առնելով: Մնացածն, ինչպես ասում են, ժամանակի հարց է:

Տպել
2748 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին