Հուլիսի 31-ին դիտորդների խմբին թույլ չեն տվել տեսակցել Մ. Գրիգորյանին ու Ռ. Քոչարյանին

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2018թ. հուլիսի 31-ին այցելել են ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:

Այցելության ժամանակ դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորված անձինք Ռոբերտ Քոչարյանին եւ Մանվել Գրիգորյանին: Սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել հանդիպել` պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձանց հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ:

2018թ. օգոստոսի 6-ին Խումբը թիվ 18-61 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ առաջարկելով Խմբի առաքելության նկատմամբ դիրքորոշումը կիրառել նախկին կարգով եւ այդ հիմքով չխոչընդոտել աշխատանքները:

2018 թ.-ի օգոստոսի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունից Խմբին հայտնել են, որ քննիչի որոշման հիման վրա Ռ․ Քոչարյանին եւ Մ․ Գրիգորյանին տեսակցելն արգելելու ուղղությամբ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի վարչակազմի գործողություններն իրավաչափ են եւ բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից՝ հետեւյալ հիմնավորումներով՝

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ քննության շահերից ելնելով ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող  մարմնի որոշմամբ՝ այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդատվական կարգով, անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակությունների թվի եւ տեւողության սահմանափակման:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է առ այն, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հիմանավորությամբ պետական մարմիններում եւ հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ դատական մարմիններում:

Պետական եւ դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի՝ վստահորդի հետ առանձին, անարգել եւ մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները,  կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել եւ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը:

Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման: 

Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ամրագրում է առ այն, որ իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) եւ անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաեւ առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ:

Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որեւէ մարմնի կամ երրորդ անձի կողմից:

Արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ ներկայացված իրավանորմերի համալիր վերլուծությունից բխում է, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն:

ՀՀ արդարադատության նախարարի 2011 թ.-ի նոյեմբերի 21-ի թիվ 195-Ն հրամանի հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձի մուտքը հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեցող անձանց եւ տվյալ հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների:

Հիմնարկի կալանավորված անձանց եւ դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի եւ ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:

 Վերոգրյալից հետեւոմ է, որ՝

  1.  Խումբն ունի կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք, 
  2. Խումբն իրավասու է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձին, եթե առկա չէ տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում, 
  3. Խումբն ընդգրկված չէ օրենքով սահմանված այն անձանց / մարմինների շարքում, որոնց թույլատրվում է անարգել տեսակցել ազատությունից զրկված անձանց հետ, եթե առկա է տեսակցությունն արգելեու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարնի որոշում:

Միաժամանակ առաջարկել են խնդրո առարկա հարցը բարձրացնել ՀՀ արդարադատության նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման ընթացքում՝ հետագա օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտության համատեքստում:

Դիտորդների խմբի դիրքորոշմամբ՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն նաեւ՝

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնողհասարակական դիտորդները:

Ինչպես երեւում է վերոգրյալից, 48-րդ հոդվածում նշված մարմիններն ու անձինք հանդիսանում են օրենքով նախատեսված հենց այն բացառությունները, որոնց նկատմամբ   քրեական վարույթն իրականացնող մարմնի արգելքը չի կարող տարածվել:

ՀՀ արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը եւ հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 11-րդ կետով հստակեցվել են դիտորդների Խմբի անդամների իրավասությունները:

Սահմանվել է, որ Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ եւ մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին եւ գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաեւ հանդիպել ազատազրկվածներին եւ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց:

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ իրավական այլ ակտերով նախատեսված դրույթները:

Ավելին, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի (7-րդ հոդվածը սահմանում է կամայականության արգելքը) 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:

Խմբի ստեղծման պահից երբեւէ այդ հիմքով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: Խոչընդոտները սկսվել են 2016 թվականին՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով (Վահան Շիրխանյան, Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա Ծռեր» եւ հարակից գործեր):

Այնուհետեւ այդ արգելքը տարածվել է նաեւ մյուս կալանավորված անձանց նկատմամբ: 2016թ. արգելքները կամայականորեն տարածվեցին ոչ միայն Խմբի դիտորդների, այլեւ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Խմբի աշխատանքները այդ հիմքով չէին խոչընդոտվել, իսկ հետագայում խոչընդոտների հիմքում ընկած էին քաղաքական նկատառումները, որը հետագայում տարածվեց նաեւ մյուս կալանավորված անձանց նկատմամբ, Խումբը գտնում է, որ այդ արգելքները եւ այդ իմաստով տրված օրենքի մեկնաբանությունները եղել են կամայականության արդյունք:

Տպել
3262 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան