«Մեզի բերեք մեր առաջվա դիրքին». լարված իրավիճակ է Շիրակի մարզում

Շիրակի մարզից դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհն այսօր փակել են Ախուրյան խոշորացված համայնքի կազմում գտնվող նախկին յոթ համայնքների ղեկավարներն ու բնակիչները: Նրանք իշխանություններից պահանջել են հարգել իրենց սահմանադրական իրավունքը, չեղյալ համարել խոշորացման որոշումը, քանի որ այն այս կարճ ժամանակամիջոցում կործանարար ազդեցություն է ունեցել իրենց համայնքների վրա:   

«Նախքան էս ամեն ինչը կատարվելը մենք հավաքվել ենք, դիմում ենք ներկայացրել նախարարություն ու կառավարություն, որ մենք չենք ուզում միանալ: Այ մարդ, թողեք ապրինք էլի, ես չեմ կրնա ամեն րոպե Մայիսյան երտա, թե աշեմ իմ մուծաս հարկն ուր է գնացել»,- վրդովվեց Շիրակի բնակիչ Կարապետ Հակոբյանը:

Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի, Շիրակի բնակիչների պահանջը մեկն էր. ինչպես օրենքով միացրել են, այդպես էլ օրենքով անջատեն համայքները: «Մենք մեր սահմանադրական իրավունքն ուզում ենք վերականգնել, ինչպես որ մի տարի առաջ մեզ արհամարհելով, անտեսելով, առաց հանրային լսումների, առանց համայնքների բնակիչների հետ խոսելու արել են, թող վերացնեն: Էսօր լսում ենք՝ պահպանվում է շան իրավունքը, ջրի իրավունքը, ծառի իրավունքը, հանքի իրավունքը, բայց մարդը գերագույն արժեք՝ իրավունք չունի էսօր: Ես պայքարել եմ նախկին իշխանությունների ժամանակ, ենթարկվել եմ ճնշումների, կուսակցությունից եմ հեռացվել, բայց ես էսօր կանգնած եմ իմ համայնքի կողքին եւ հայտարարում եմ, որ մենք ոչ մի ապօրինի քայլ չենք անում, մեր իրավունքն ենք պահանջում, որն ամրագրված է սահմանադրությամբ»,-հայտարարեց Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը:

Գյուղերի բնակիչներին հատկապես հունից հանում է Ախուրյանում իրենց նկատմամբ դրսեւորվող վատ եւ անտարբեր վերաբերմունքը: Ասում են իրենց գյուղերին վերաբերող որեւէ խնդրի մասին ոչ լսում են, ոչ էլ կարողանում են մարդ գտնել, որ հետը խոսեն, տեղյակ պահեն: Ինչ համայնքները միավորվել են իրենց ունեցած խնդիրները հարյուրապատկվել ու դարձել են առավել անլուծելի:

«Նախքան էդ ես բնույթ էի տեսնըմ, ձեւ էի տեսնըմ, վարք էի տեսնըմ, վերաբերմունք էի տեսնըմ, գործ էի տեսնըմ: Հմի հեչ բա չկա, մեզի մեր առաջվա դիրքի բերեք, ես Բասենի բնակիչ եմ, ուղղակի խնդրեմգը՝ իմ խոսքս թող հասնի Նիկոլ Փաշինյանին, կխնդրեմ, արի մի հատը դու էս համայնքների վիճակը տես: Թող գա, առաջի տղեն ես կեղնիմ, կկայնիմ կսեմ, որ հեչ բա էլ չի փոխվե ստեղ, հակառակը»:

Կամոյից եւս բողոքի մեծ ալիք կար: Այս գուղում ապրող մարդիկ եւս պահանջում են վերադարձնել իրենցից խլված նախկին իրավունքները:

«Ես ընչի՞ բդի Կամոյից երտամ հասնիմ Ախուրյան, մե թղթիմ համար, կամ մի հատ ավտոյի հարկայինը մուծելու համար: Ես իմ տեղում, իմ գյուղապետի հետ կմուծեմ էլի: Ճամփեն քանդած է, ես իմ գյուղապետի հետ կխորհրդակցեի, որ շիներ, ոչ թե երտամ Ախուրյան, հերթի կայնիմ, որ ինքն էլ 7 գյուղին ինչխ ուզենա, ըմպես էլ ֆռռցնե: Դուք ստեղից մինչեւ Հաջինազար (Կամո գյուղի նախկին անվանումն է), տեսե՞լ եք ճանապարհը ինչ վիճակ է, լյուբոյ հախ ու հաշիվը կմուծեմ, հարկերը կմուծեմ, ու՞ր կերտա իմ փողերս, Ախուրյանի համայնքը կերտա՞, ու՞մ համար»,- բողոքեց Կամոյի բնակիչը:

Ժամեր շարունակ փակված ճանապարհը հնարավոր է եղել բացել միայն Շիրակի մարզպետի այցից հետո: Ավելի ուշ Կարեն Սարուխանյանը մարզպետարանում է խնդրի քննարկումը շարունակել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Պայմանավորվել են չորեքշաբթի լինել բոլոր համայնքներում՝ պարզելու համար խնդրի պատճառները: «Պետք է տեղում պարզել առանձին մարդի՞կ են թերացել աշխատանքում, թե՞ այլ խնդիր կա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Հիշեցնենք, այս համայնքների միավորումը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ:

Տպել
2272 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել