Գյումրիում կայացած ԿԳՆ օգոստոսյան խորհրդակցությունը տնօրեններին դուր չի եկել

Գյումրիում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի մասնակցությամբ կայացել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մշտապես մասնակցում են ինչպես Գյումրու, այնպես էլ ամբողջ Շիրակի մարզի կրթական հաստատությունների տնօրենները: Այս խորհրդակցությունը նախորդից տարբերվում էր բովանդակային մասով: Որեւէ մեկն ամփոփ հաշվետվություն եւ վիճակագրություն չներկայացրեց անցած ուստարվա մասին: Դրա փոխարեն, Լուսինե Առաքելյանը ներկաներին հորդորեց դպրոցներում եւ կրթական հաստատություններում բացառել կոռուպցիոն դրսեւորումները: 

«Դուք բոլորդ արժանի եք աշխարհի լավագույն ծաղիկներին, բայց դա թողեք ծնողի հայեցողությանը, եթե ծնողը կուզենա ձեզ նվիրել ընդամենը մանուշակներ, թող նվիրի ընդամենը մանուշակներ»,- ասաց նախարարի տեղակալն ու ավելացրեց, եթե հաջորդ անգամ ինքը չլինի օգոստոսյան խորհրդակցությանը եւ, ընդհանրապես հաջորդ խորհրդակցությունների ժամանակ, կուզենար, որ այս հիմքում նման թեմա չլիներ:

Այնուհետ դպրոցների տնօրենները սկսեցին դժգոհել խորհրդակցության ընթացքից, քանի որ, ըստ նրանց, որեւէ գործնական քայլ ո՛չ առաջարկվում, ո՛չ հետագա անելիքներն են քննարկվում: «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը նկատեց, որ առաջին հերթին պետք էր մտածել եւ խոսել կրթության որակի ապահովման մասին, իսկ այն, ինչից խոսում է նախարարի տեղակալը՝ իրենք լավ գիտեն:

«Ինչի մասին էլ խոսեցիք, ինչի մասին էլ քննարկեցիք, տեղյակ ենք, նախարարություններից ունենք բոլոր հրահանգները, այդ որոշումները ստացել ենք, բայց բուն կրթության կազմակերպման որեւէ հարցի դեռ մինչեւ հիմա անդրադարձ չի եղել: Օրինակ՝ նախարարությունը տեղյա՞կ է, թե որոնք են ավագ դպրոցի չկայանալու պատճառները»,- հարցրեց վարժարանի տնօրենը:  

«Մենք բախվում ենք ավագ դպրոցի չկայանալու շատ ու շատ պատճառների հետ, որոնք ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ շատ սուբյեկտիվ, որոնք ոչ միայն մարդկային գործոնի հետեւանք են, այլեւ օրենքների եւ այլն»,- պատասխանեց Լուսինե Առաքելյանը: Ըստ նրա, ոլորտում համակարգային փոփոխություններ են ընթանում:

Մարզպետ Կարեն Սարուխանյանն իր ելույթից հետո տնօրեններին ու մանկավարժներին ասաց. «Լավ մնացեք»: ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ նկատեց, թե քննադատելուց ու բողոքելուց բացի, պետք է գնահատել նաեւ նրանց կատարածն ու վաստակը:  

Այս խոսքերին, հավանաբար դպրոցների տնօրենները սպասում էին, քանի որ միանգամից սկսեցին ծափահարել եւ դրական ժեստերով հաստատել կրթության վարչության պետի խոսքերը: Իսկ ընդհանուր առմամբ, այս խորհրդակցությունն էական որեւէ հարցի պատասխան չունեցավ:

Տպել
2738 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով