Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքապետի թեկնածուներին հստակեցնելուց հետո անցել են ցուցակի կազմի հստակեցման գործին: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում լինելու են ակտիվիստներ, հաղորդավարներ, դերասաններ:

ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորելու է դերասան, մասնագիտությամբ ինժեներ Հայկ Մարությանը: Ցուցակում լինելու են նաեւ ակտիվիստներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զաքարյանը եւ Իզաբելլա Աբգարյանը: Նրանք բոլորն ակտիվորեն մասնակցել են թավշյա հեղափոխությանը եւ այլ բողոքի ակցիաների: ՔՊ-ի ցուցակում լինելու մասին տեղեկությունները ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

- Լուսինե, տեղեկություններ ունենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակում կա նաեւ ձեր անունը:

- Այո, կա իմ անունը:

- Քաղաքացիական պայմանագրից բազմաթիվ ընկերներ ունեք, գուցե դա՞ է նպաստել ցուցակում ձեր հայտնվելուն:

- Գիտե՞ք, հետաքրքիր բան ասեմ. ցուցակագրվելու առաջարկությունը կամ քննարկումը չի եղել ՔՊ-ի իմ մտերիմների կողմից եւ դա ինձ շատ ավելի է գոհացնում: Այստեղ ընկերական առաջարկները առանձնապես մեծ դեր չեն խաղացել: Ասեմ, որ սա միակ կուսակցությունը չէ, որտեղից ինձ առաջարկ է արվել: Ես հասկանում եմ, որ ավագանու անդամ դառնալու հրապարակումն արդեն իսկ շատ խոսակցությունների տեղիք է տալու, եւ նորմալ է, որ մարդիկ հետաքրքրված են: Այս տարիների տարբեր պայքարների ընթացքում ես ուղղակի գտա այն միակ տարբերակը, որն ինձ թույլ կտա ավելի հասարակական գործունեություն ծավալել, ոչ թե՝ քաղաքական: Սա փորձաշրջան է, որն ինձ հնարավորություն կտա հասկանալու՝ ես կարո՞ղ եմ այդ դիրքերից օգտակար լինել իմ ազգին, թե՝ ոչ: Այս պահին հնարավորություն է տրվում հասկանալու համար, բազմաթիվ գաղափարներ կան, պարզապես որոշակի փորձ է պետք՝ խնդիրների նկատմամբ ուշադիր լինելու: Գնացել եմ այդ քայլին, որպեսզի նախ եւ առաջ գործնականում օգտակար լինեմ քաղաքին եւ քաղաքացիներին, որ խոսքը գործով ապացուցեմ: Հասարակությունն էլ ունի իրավունք՝ տեսնելու այն մարդկանց, որոնց ինքը վստահել է տվյալ գործում:

- Ասացիք, որ այլ կուսակցություններից էլ եք առաջարկներ ստացել, անուններ կասե՞ք:

- Անկեղծ ասած, չեմ ցանկանա անուններ տալ, գրեթե բոլոր կուսակցություններից առաջարկներ են եղել, բայց այնտեղ քննարկումների փուլ էլ չենք անցել, որովհետեւ ՔՊ-ի կողմից առաջարկը եղել է դեռ շատ վաղուց, նախ՝ խոսակցությունների մակարդակով, հետո՝ լրջացնելով, այսինքն, էսպես թե էնպես իրենք առաջինն են եղել: ՔՊ-ն այն կուսակցությունն է, որը ստեղծման առաջին իսկ օրից իր քայլերով, գաղափարներով, իր գործունեության շրջանակներով ավելի հոգեհարազատ է եղել ինձ, քան որեւիցե այլ քաղաքական ուժ:

- Այսինքն՝ ցանկություն ունեք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ դառնա՞լ:

- Ճիշտն ասած՝ չեմ մտածել, այդպիսի պլաններ, նպատակներ չեն եղել, բայց չեմ էլ բացառում: Հետագայում հնարավոր է՝ հանրության շահերից ելնելով, որեւէ գործին օգուտ տալու համար:

- Նախկինում էլ շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ կուսակցական են դարձել, բայց հանրության կողմից բացասական վերաբերմունքի են արժանացել: Մտավախություն չունե՞ք, որ նույնը կարող է եւ ձեր դեպքում լինել:

- Չեմ կարծում, որ այս պահին կուսակցական դառնալու թեման ակտուալ է եւ պետք է քննարկել, բայց ինչ վերաբերում է շոուբիզնեսին՝ այստեղ հանրության երեւի շատ քիչ հատվածն է, որ ինձ դիտարկում է որպես շոուբիզնեսի ներկայացուցիչ, ինքս էլ չեմ պատկերացնում ինձ շոուբիզնես ասվածի մեջ: Ուղղակի, որպես եթերային մարդ, երեւի ինձ էլ են ընդհանրացնում շոուբիզնեսի հետ, բայց ինքս դժվարանում եմ նույնացել: Ասածիս մեջ ենթատեքստ պետք չէ փնտրել, բայց չեմ էլ ուզում ընդհանրացվել, որովհետեւ կա անցած ճանապարհ, կա գործունեություն:

- Դուք թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից եք, միշտ էլ աչքի եք ընկել ձեր մասնակցությամբ թե՛ ցույցերին ձեր ներկայությամբ, թե՛ տեղի ունեցածի վերլուծություններով: Ընթացիկ զարգացումների մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Այն, ինչ տեղի է ունենում, ինձ գոհացնում է: Ես չեմ կիսում ընդհանուր հոռետեսությունը, որը ժամանակ առ ժամանակ տիրում է թե՛ սոցիալական մեդիայում, թե՛ բակային խոսակցությունների ընթացքում: Ես շատերի կարծիքը չեմ կիսում, որովհետեւ դրա համար ունեմ իմ սուբյեկտիվ պատճառները, կառավարության անդամներից շատերի հետ մտերիմ հարաբերություներ ունենք, անցած ճանապարհ ունենք, ուստի շատ ավելի հուսադրված եմ ու վստահ, որ անկախ բոլոր տեսակի խոսակցություններից, այստեղ նպատակ կա՝ անհնարինը հնարավոր դարձնելու: Մենք բազմիցս խոսել ենք, քննարկել, եւ ես վստահ եմ՝ նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի երկիրը շա՜տ, շա՜տ այլ պայմաններում հայտնվի ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մշակութային ու բազմաթիվ այլ առումներով: Տեսնելով գիշեր ու զօր աշխատանքը, որն իրականացվում է կառավարության մի շարք անդամների կողմից՝ ես ուղղակի ավելի լավատեսորեն եմ տրամադրված:

Տպել
28746 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի